Ո՞վ կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը, նախ նա կլինի նոր մարդ, թե՞ Պուտինը կշարունակի կառավարել, եթե նոր մարդ, ապա ո՞վ։
Իվանով
Կասյանով
Մեդվեդև
Կոզակ
Կվերընտրվի Պուտինը
Ուրիշ գործիչ
Ո՞վ կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը, նախ նա կլինի նոր մարդ, թե՞ Պուտինը կշարունակի կառավարել, եթե նոր մարդ, ապա ո՞վ։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.02.2007, 09:34:
Կարծում եմ հարցը պետք է վերաձևակերպել. «Ով կդառնա Ռուսաստանի միջանկյալ նախագահ«, որովհետև այսօր արդեն պարզ է, որ հաջորդ նախագահը ապահովելու է Պուտինի երրորդ անգամ ընտրվելու Սահմանադրական պահանջը՝ ընդամենը նրա տեղը գործի գնալով հինգ տարով, որից հետո նորից իշխանության է գալու Պուտինը: Այս առումով որևէ կոնկրետ ֆավորիտ չկա: Պուտինը իր լակոտներին կասի, սաղդ դրեք, ով հաղթի, նա էլ մի քիչ պրեզիդենտ-պրեզիդենտ կխաղաղա, մինչեւ իմ հերթը հասնի...
Մեդվեդև եւ Իվանով՝ ամենահավանական թեկնածուներն են:
Ռուսաստանը սպեցիֆիկ երկիր է, եթե, օրինակ, Հայաստանում կարող է լինել միջանկյալ նախագահ, ապա Ռուսաստանում այդ բահարցը բավականին բարդ է։ Բազմաթիվ օրինակները, երբ որևէ պաշտոնյա, որն ի սկզբանե իշխանության է եկել որպես որևէ մեկի մարդ, որպես միջանկյալ պաշտոնյա, հետագայում այնպես է վարել կուլիսային քաղաքականությունը, որ արդյունքում դարձել է լուրջ քաղաքական գործոն։ Այնպես որ, Պուտինը երբեք չի կարող համոզված լինել, որ ԿԳԲ–ի գեներալ Իվանովը հինգ տարի հետո իր իշխանությունը կզիջի ԿԳԲ–ի միջին կարգի սպա Պուտինին։ Այդպես պնդելու որևէ հիմք չունենք։ Պուտինն էլ իշխանության եկաով որպես ելցինյան կլանի ներկայացուցիչ, սակայն արդյունքում ոչնչացրեց այդ կլանը և ստեղծեց սեփականը։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Իվանովն էլ սեփական կլանը չի ստեղծի։ Իսկ եթե հաջորդ նասխագահը լինի ոչ թե Իվանովը, այլ, ասենք, Մեվեդևը, Կոզակը կամ մի անհայտ գորիչ՝ ինչպիսին էր Ֆրադկովը մինչև վարչապետ դառնալը, ապա միգուցե, ուժերի գերլարումով, պուտինյան կլանին հաջողվի պահպանել իշխանությունը։P.S.-ի խոսքերից
Պուտինը հաջողեց, որովհետև գտնվում էր քիչ թե շատ ժողովրդավարական կամ անկառավարվող ելցինյան Ռուսաստանում: Նրա ստեղծած Ռուսաստանը խիստ կանխատեսելի է:
Ռուսաստանը երբեք կայուն երկիր չի եղել՝ գոնե ներքաղաքական առումով։ Եվ Ռուսաստանում շատ բաներ են որոշում այն անհատները, որոնք որևէ քաղաքական դիրք են զբաղեցնում, նույնիսկ եթե նրանք թվան լինեն խիստ անլուրջ։
[QUOTE=Philosopher;189449]Ռուսաստանը երբեք կայուն երկիր չի եղել՝ գոնե ներքաղաքական առումով։ Եվ Ռուսաստանում շատ բաներ են որոշում այն անհատները, որոնք որևէ քաղաքական դիրք են զբաղեցնում, նույնիսկ եթե նրանք թվան լինեն խիստ անլուրջ։[/
Ռուսաստանի առանձնահատկությունը հենց դա է` անկայունության մեջ ստեղծել կայուն կարծրատիպեր, որոնք անընդհատ կարողանում են ռեգեներացվել: Ոուսական ցարական տիպի կեցութաձևը, կարծում եմ, գենետիկորեն ամրագրված է ռուս ժողովրդի մեթալ հիշողության մեջ և այն խորքում երբեք չի փոխվի. Ռուսաստանը միշտ կմնա առատ արյան, փայլուն հոգևոր ձեռքբերումների, դավադրությունների և ավտորիտարիզմի խառնիխուռն աշխարհ` որքան էլ հակասական է հնչում: Կարծում եմ քրիսոտնեությունը Ոուսաստոում ծնեց բացառիկ հոգևոր մտածելակերպ և նրանց համար դարձավ մշակութաստեղծ բացառիկ ազդակ:
Իսկ Ռուսաստանը միշտ կկառավարի այնպիսի մարդ, որ իր մեջ կրում տոտալ վերահսկաման ցարական ստերիոտիպը:
Վերջին խմբագրող՝ Avangardist: 28.02.2007, 15:53:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ