Հայկօ-ի խոսքերից
Երևի հարկավոր ա սկսել բանավեճի այբուբենից:
Առողջ բանավեճը ունի երեք անհրաժեշտ պայման.
1. Լսել զրուցակցին
2. Հասկանալ զրուցակցի ասածը
3. Պատասխանել զրուցակցի ասածին
Վերևի տեքստը այլ բան ա ենթադրել տալիս.
1. Լսել զրուցակցին
2. Ենթադրել/պատկերացնել, թե ինչ կասեր զրուցակիցը
3. Պատասխանել ենթադրածին/պատկերացրածին
Նախորդ գրառումս համեստ փորձ էր հնարավորինս գիտահանրամատչելի ձևով տալու նախորդ հարցիդ պատասխանը, այսինքն՝ թե ինչպես կարող ա պարզունակ բառը երբեմն համարժեք լինել զգացմունքային կամ խոր բառերին: «Հատուկ նպատակներով արցունք քամելը» ու մնացած «չարակամորենները» լրիվ համապատասխանում են 2-րդ կետին, այն է՝ «Ենթադրել/պատկերացնել, թե ինչ կասեր զրուցակիցը», հասկանալու փոխարեն: Քո գրած եզրակացությունների ու պատասխանների մեծագույն մասը հիմնված են կրկին քո պատկերացրած հիմքերի ու ենթադրած հարցերի վրա. սա բանավեճ չի, այլ մենախոսություն: Ավելին՝ սա քաղաքակիրթ երկխոսություն չի, այլ բազառ՝ համեմված սարկազմի շատ թույլ իմիտացիայով, որը, ի թիվս այլոց, ներառում ա զրուցակցի խոսքերի խեղաթյուրում ու զգալի քանակությամբ սուտ: Նաև՝ զրուցակցի նկատմամբ տարրական հարգանքը հուշում ա, որ որևէ բանավեճի մեջ մտնելուց առաջ հարկավոր ա գոնե մոտավորապես ծանոթ լինել բանավեճի նյութին: Մասնավորապես՝ արժեր գոնե նկատել, որ նշել էի, որ «ցանկացած ստեղծագործություն ունի գնահատման բազմաթիվ չափանիշներ», ու գոնե հասկանալ, որ այն, որ ստեղծագործությունը կոգնիտիվ աշխատանք չի պահանջում և ինտելեկտուալ բագաժ չունի իր մեջ, գուցե 1. բնավ էլ վատ բան չի (Տերյանի բանաստեղծությունների մի զգալի մասը նույնպես համապատասխանում ա այս բնորոշմանը), և 2. չի ենթադրում հեղինակի ինտելեկտի կամ տրամաբանության պակաս, այլ բնորոշում ա ստեղծագործության տեսակը, ոչ ավել, ոչ պակաս: Մի տաքացիր բանավիճելիս, թույլ մի տուր, որ քո սեփական նախատրամադրվածությունը փոխի օբյեկտիվ իրավիճակի քո ընկալումը, ճկուն եղիր, մի բանավիճիր հանուն բանավեճի. այն ինքնանպատակ չի: Առաջարկում եմ նորից կարդալ նախորդ գրառումս, բայց այս անգամ՝ որպես քո հարցի պատասխան, այսինքն այն, ինչ կա:
Լավ բանավեճից շահում են երկու կողմերն էլ: Դժբախտաբար՝ այս մի բանավեճը ինձ ոչ մի բան չի տա, իսկ դու ոչ մի բան չես կարողանա վերցնել: Ինձ համար անօգուտ ու անիմաստ եմ համարում խոսակցությունը նույն կերպ շարունակելը:
Էջանիշներ