User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Էտյուդանման էսքիզներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Էտյուդանման էսքիզներ

    Պատրանք


    Ես քո արցունքի արտացոլանքն եմ այս մեծ ապակուն: Ժամացույցիդ նման անխափան ու ճիշտ ես սրբագրում եմ ժամերը անցած, ուր երկու կարմիր ու շքեղ ժպիտ միաձուլվում էին ստվերներում մութ: Ես քո ժպիտի վեհաշուք փայլն էի: Ու համակարգչիդ պես անվերջ դանդաղող ես ուշանում էի միշտ սերդ հայցել կամ անբռնազբոս օրերիդ վազքում ներումս գտնել անվերջ ու անթիվ իմ սխալների, սայթաքումների ու ստի համար: Ես մաքրվել եմ բոլոր նրանցից: Ես քո լույս մարմնի ուրվագծերն եմ տոթ լոգարանում: Ու ինձ կարոտած մատներիդ նման, օդի թափանցիկ անեզրության մեջ հիմա պատկերդ եմ փորձում գծագրել: Կարոտ է շնչում անգամ վերմակս: Ոտքերովս պինդ նրան գրկելով ես վերհիշում եմ սիրո տոները: Մեր մշտագարուն, հարատև սիրո շքերթները մեծ: Ու քո ծննդյան ավետիսն էի ես, որ մի օր իջավ քաղաքիս վրա` մաքրագործելու դարերից եկած մռայլ ու խեղդող փոշիներից խիտ: Ձեր բակում աճած անիմաստ ու սուտ ծառերի նման ես գլորվում եմ հիմա հուշերիս անվերջ քամիների տակ: Ես քո գրոտած բազում թղթերի ու նամակների թանաքն էի կապույտ, որ իմ աչքերին միշտ խորթ մնացին: Քո հուզված ձայնի ու բեկված աչքի արցունքի նման ես շարունակում եմ անվերջ թավալվել այս մեծ անկողնում, որտեղից փախչել երբեք չի լինի: Այս կողմը պատ է` իմ համառության մարմնավորումը ֆիզիկական կոշտ իր ներկայությամբ: Մյուս կողմս` անդունդ, ուր չկան անգամ հողաթափերիս ուրվագծերը: Քեզանից հետո ես միաձուլվել եմ այս շոգ անկողնուն ու իմ սենյակի ջահի հայելու մեջ կերպարանքներ են խելագարի պես գալարվում անվերջ: Ես քո երազի մարմնացումն էի իրականության աղոտ ծալքերում:
    Հ. Գ. Քո մասին միայն կսկսեմ գրել, երբ դու վերջանաս... (իմ անվերջ գարուն)

    www.sevak.comlu.com

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.06.2011), CactuSoul (08.06.2011), Claudia Mori (29.05.2011), Freeman (29.05.2011), Mark Pauler (29.05.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (29.05.2011), ՆանՍ (08.06.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ տվե'ք...

    Իմ դժբախտությունն եմ փորձում փաթաթել հիմա ձեր վզին, ուզում եմ իմ հետ ու իմ պես տխրեք, ուզում եմ, որ ձեր անուրախ կյանքում, դուք լինեք ինձնից ավելի դժբախտ, լինեք իմ պես սև, իմ նման անկյանք... Ես նախանձում եմ ձեր ժպիտներին ու բոլոր-բոլոր անհոգ օրերին, ես նախանձում եմ ձեր լույս աչքերում թաքնված խինդին, անկեղծ ուրախին ու ամե~ն լավին: Ամեն առավոտ դուք արթնանում եք թաքուն սպասումով, ճշտելու նման նայում եք դեմքիս ու զարմանում եք, որ դեռ չեմ մեռել.. Չեմ կարողանում, լսու՞մ եք դուք ինձ, ինձ մոտ չի ստացվում... Ամեն առավոտ ստիպված եմ լինում հիասթափության սառը ջուր լցնել հավատով սպասող ու կասկածանքով ինձ նորից զննող դեմքներիդ վրա, հավատներիդ մեջ: Դեռ չի ստացվում , ժամանակ տվեք... Ու մի մեղադրեք միամիտ թռած ժպիտիս համար ու մի մտրակեք ձեր բամբ հայացքների ապակե դաղով, ես ի վիճակի չեմ անգամ հրճվել... Ու սուտ են բոլոր ժպիտները իմ, սուտ են մոռացվող ցավիս տեսքերը, սուտ է կերպարս... Ամեն երեկո, երբ վերջալույսին հանգում է օրը ու սկսվող գիշերվա նորալույսի մեջ ես ընկղմվում եմ վերքերիս արնոտ, արդեն գարշելի ու թարախոտված արանքների մեջ, իմ լուսամուտի շողքերի լույսից համբառնում է նա իր ազնվական հպարտ կեցվածքով ու նկարվում է երազիս նման իրական ու նուրբ... Ու գալարվում է մեղք ծխիս նման, կարծես մի կանչող նորահարս դալուկ... Վարագույրներիս կապույտ լույսի մեջ ես նկատում եմ նրա աչքերը փակ... Երբ անզորի պես խինդով եմ լցվում, կարծես նոր ծնված մի վերջին հույսով նա մոտ է գալիս իր նազանքով մերկ, ամուր գրկում է գլուխս ծանր ու համբույրներն իր մի վերջին անգամ մեխերի նման թաղում մազերիս ու ծխից դեղնած փակ ափերիս մեջ... հիսուսավարի խաչվում եմ էլի, անշարժանում եմ նրա տոթ տեսքից ու այս գարունի կանաչների մեջ վտիտ մի կակաչ, մի հողմիկ ասես, նա պարուրում է սենյակս անսեր... Ինձ մի նեղացրեք, ոչ էլ մեղադրեք, որ դեռ չեմ մեռել... Մի սպասեք ամեն բացվող օրվա հետ, որ մահվան բոթս կարդաք ամենուր... Քիչ տարբերություն կա իմ ու նրա մեջ... Փոքրիկ բացթողում... Այն, որ շնչում եմ բոլորի նման... Ու վերջ, վերջ, վե~րջ... Իսկ մնացածը մի անձրևոտ օր, նա իր հետ տարավ... Տարավ իր երկինք...
    Հ.Գ. Քիչ մնաց, սպասեք... Մի արագացրեք դեպքերը բնավ, դեժավյուներ են միշտ իմ մոտ լինում, ուրեմն ճիշտ եմ ապրում ես օրս, ուրեմն կգա ժամը սպասումի ու կանէանամ նրա աշխարհում, կդառնամ ամպիկ, թեթև, իր նման... Ես դեռ սիրում եմ... Ժամանակ տվեք...

    www.sevak.comlu.com

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.06.2011), CactuSoul (08.06.2011), Claudia Mori (29.05.2011), Freeman (29.05.2011), Mark Pauler (29.05.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (29.05.2011), Tig (06.06.2011), Գեա (04.06.2011), Նաիրուհի (08.06.2011), ՆանՍ (08.06.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ինձ մի նեղացրեք, ոչ էլ մեղադրեք, որ դեռ չեմ մեռել...
    Այս տողն ամեն ինչ արժե
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ժամանակ տվե'ք"-ը դուրս շատ եկավ... Այլաբանությունները շատ կենդանի են: Հոգեվիճակի ծանրությունը փոխանցվում ա կարդացողին...
    Գրելաոճը էնքան դուրս եկավ, որ մոտ ժամանակներս անպայման www.sevak.comlu.com կայցելեմ ու կտեսնեմ, թե էնտեղ ինչ կա չկա
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  7. #5
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ

  8. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ լարված դանդաղ ուշադրություն է պահանջում, որ կարդացածդ մարսվի: Շատ սիրուն համեմատություններ ունես, չհամադրվող համադրություններ, բայց պետք է մի ձև թեթևացնես, ընթերցողի համար հեշտացնես կարդալը
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (05.06.2011)

  10. #7
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:14
  2. Առավոտյան էսքիզներ
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2008, 12:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •