Շատ ուրախ եմ , որ ենթակվեցիր պրովոկացիայիս ու "ասելունդ" ասեցիր, փաստորեն մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու դասերս դեռ չեմ մոռացել ( ի դեպ նախորդ գրառմանս մեջ էլ նման մի բան արել էի կոպիտ տառասխալի ձևով , հույս ունեի , որ կկծոտեիր , բայց լռել էիր, նրբանկատությունը քեզնից չի, երևի չես նկատել) :Ասածդ շատ հետաքրքիր էր, կադացի ու կարդացի , չէի կշտանում տերմիների առատությունից:
հիմա մի բան
որտեղից ես ենթադրում թե հեղինակը հատուկ նպատակով , որոշել է մեր աչքերից էժան արցունք քամել ու այդ նպատակով չարակամորեն օգտվել է հայտնի կաղապարներից,ընդ որում իրեն նեղություն չտալով անգամ կոգնիտիվ մոտեցում ունենալու այդ հարցի վերաբերյալ

հա ի դեպ ինչ ի նկատի ունես կոգնիտիվ աշխատանք ասելով,գրվածքը անտրամաբանական էր , թե՞ ինտելեկտի պակաս զգացիր ,թե... մի խոսքով…Անկեղծ… ես բժիշկ եմ և կոգնիտիվասելով դա եմ հասկանում , գուցե գրականության մեջ դա այլ բացատրություն ունի ), որովհետև գրվածքւմ և տրամաբանությունն էր առկա և ինտելեկտի պաշարն էր նկատելի:
Ի՞նչ վատ բան կա երբ ստեղծագործությունը հույզեր է առաջացնում , կարծեմ գլոբալ առումով մշակույթի իմաստը հույզեր առաջացնելու ու փոխանցելու մեջ է…եթե գիտես այդպիսի հեղինակի , որը ստեղծագործում է , բայց վերջնական նպատակը հույզեր չառաջացնելն է ասա անունը իմանամ ,թեև այդ դեպքում հարց է ծագում , թե ինչի համար է ընդհանրապես ստեղծագործում, ու ո՞րն է նրա նպատակը:[/LIST]
Ինչ վերաբերում է քո դուալիզմին ասեմ , որ առայժմ ակումբում բոլոր ստեղծագործությունները ըստ քո դասակարգման մտնում են առաջին խմբի մեջ ու անտանելի վատն են՝ սկսած "պողոսով" վերջացրած մանեկեններով, բայց այդքան խիստ գնահատականի կարծես չեն արժանացել: Երկրորդ խումբը դեռ դատարկ է ու քեզ է սպասում :Հոն առաջ:
"Դրամատուրգը կարող է չճանաչել մարդուն ,բայց զգալ նրան պարտավոր է"- գրել է քո սիրած Թոմաս Էլիոտը: Ու շատ էլ ճիշտ է գրել , որովհետև նա պետք է փոխանցի հույզեր ու դրա օգնությամբ փորձի հարցեր առաջացնել ընթերցողի մեջ:
Իսկ այս ամենից դուրս ասեմ , որ իմ կարծիքով Սևակը փորձել է իր ապրածն ու զգացածը թղթին հանձնելով ազատվել դրանից, ու դա նրան հաջողվել է յուրովի:
Էջանիշներ