Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
Որ ընթերցողին Հով??? Որ շերտին??? Ձգտել լինել հնարավորինս հասկանալի ու դյուրամարս, նշանակում ա նախընտրել գրել թեթև ժամանակակից սիրավեպերի պես մի բան:
Նույն բանն էլ երաժշտության մեջ կա - բարդ դասական երաժշտությունը հազարից մեկի ականջին ա հաճելի: Ինչի պետք ա կոմպոզիտորը պարտադիր մտածի լայն մասաների դյուրընկալության մասին ու վերջում "Քեռին էկավ մեր բակը" - դառնան սաղ ստեղծագործությունները???
Ապեր խոսքը պարզացնելուն չի վերաբերվում, խոսքը հատվածաբար ու կախման կետերով գրելուն ա վերաբերվում, որտեղ ընդհանուր իմաստը չի հասկացվում, մենակ մի խառը հոգեվիճակ ա էրևում, ու չես կարում հասկանաս պատճառը, չես կարում համապրես հեղինակի հետ:
իսկ տենց տողերը ես չեմ ընդունում: Ինչի ես ասում, որ վատ ես, եթե ես չպիտի հասկանամ, թե դու ինչի ես վատ?

Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
Մոռացա ասեմ:
Ժողովուրդ - Սեվակի ստեղծագործությունները գովալու, ոչ մի շահադիտական նպատակներ չունեմ` ոչ բարեկամս ա, ոչ ծանոթ ենք, ու ոչ էլ ինձ անձնական PR մենեջերի բարձր վարձատրվող պաշտոնն ա առաջարկել:
Կստածի ինձ էլ ոչ ոք փող չի տվել որ ստեղ քննադատեմ: Ասում եմ էն ինչ տեսնում եմ: