User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Էտյուդանման էսքիզներ

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Էտյուդանման էսքիզներ

    Պատրանք


    Ես քո արցունքի արտացոլանքն եմ այս մեծ ապակուն: Ժամացույցիդ նման անխափան ու ճիշտ ես սրբագրում եմ ժամերը անցած, ուր երկու կարմիր ու շքեղ ժպիտ միաձուլվում էին ստվերներում մութ: Ես քո ժպիտի վեհաշուք փայլն էի: Ու համակարգչիդ պես անվերջ դանդաղող ես ուշանում էի միշտ սերդ հայցել կամ անբռնազբոս օրերիդ վազքում ներումս գտնել անվերջ ու անթիվ իմ սխալների, սայթաքումների ու ստի համար: Ես մաքրվել եմ բոլոր նրանցից: Ես քո լույս մարմնի ուրվագծերն եմ տոթ լոգարանում: Ու ինձ կարոտած մատներիդ նման, օդի թափանցիկ անեզրության մեջ հիմա պատկերդ եմ փորձում գծագրել: Կարոտ է շնչում անգամ վերմակս: Ոտքերովս պինդ նրան գրկելով ես վերհիշում եմ սիրո տոները: Մեր մշտագարուն, հարատև սիրո շքերթները մեծ: Ու քո ծննդյան ավետիսն էի ես, որ մի օր իջավ քաղաքիս վրա` մաքրագործելու դարերից եկած մռայլ ու խեղդող փոշիներից խիտ: Ձեր բակում աճած անիմաստ ու սուտ ծառերի նման ես գլորվում եմ հիմա հուշերիս անվերջ քամիների տակ: Ես քո գրոտած բազում թղթերի ու նամակների թանաքն էի կապույտ, որ իմ աչքերին միշտ խորթ մնացին: Քո հուզված ձայնի ու բեկված աչքի արցունքի նման ես շարունակում եմ անվերջ թավալվել այս մեծ անկողնում, որտեղից փախչել երբեք չի լինի: Այս կողմը պատ է` իմ համառության մարմնավորումը ֆիզիկական կոշտ իր ներկայությամբ: Մյուս կողմս` անդունդ, ուր չկան անգամ հողաթափերիս ուրվագծերը: Քեզանից հետո ես միաձուլվել եմ այս շոգ անկողնուն ու իմ սենյակի ջահի հայելու մեջ կերպարանքներ են խելագարի պես գալարվում անվերջ: Ես քո երազի մարմնացումն էի իրականության աղոտ ծալքերում:
    Հ. Գ. Քո մասին միայն կսկսեմ գրել, երբ դու վերջանաս... (իմ անվերջ գարուն)

    www.sevak.comlu.com

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.06.2011), CactuSoul (08.06.2011), Claudia Mori (29.05.2011), Freeman (29.05.2011), Mark Pauler (29.05.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (29.05.2011), ՆանՍ (08.06.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ տվե'ք...

    Իմ դժբախտությունն եմ փորձում փաթաթել հիմա ձեր վզին, ուզում եմ իմ հետ ու իմ պես տխրեք, ուզում եմ, որ ձեր անուրախ կյանքում, դուք լինեք ինձնից ավելի դժբախտ, լինեք իմ պես սև, իմ նման անկյանք... Ես նախանձում եմ ձեր ժպիտներին ու բոլոր-բոլոր անհոգ օրերին, ես նախանձում եմ ձեր լույս աչքերում թաքնված խինդին, անկեղծ ուրախին ու ամե~ն լավին: Ամեն առավոտ դուք արթնանում եք թաքուն սպասումով, ճշտելու նման նայում եք դեմքիս ու զարմանում եք, որ դեռ չեմ մեռել.. Չեմ կարողանում, լսու՞մ եք դուք ինձ, ինձ մոտ չի ստացվում... Ամեն առավոտ ստիպված եմ լինում հիասթափության սառը ջուր լցնել հավատով սպասող ու կասկածանքով ինձ նորից զննող դեմքներիդ վրա, հավատներիդ մեջ: Դեռ չի ստացվում , ժամանակ տվեք... Ու մի մեղադրեք միամիտ թռած ժպիտիս համար ու մի մտրակեք ձեր բամբ հայացքների ապակե դաղով, ես ի վիճակի չեմ անգամ հրճվել... Ու սուտ են բոլոր ժպիտները իմ, սուտ են մոռացվող ցավիս տեսքերը, սուտ է կերպարս... Ամեն երեկո, երբ վերջալույսին հանգում է օրը ու սկսվող գիշերվա նորալույսի մեջ ես ընկղմվում եմ վերքերիս արնոտ, արդեն գարշելի ու թարախոտված արանքների մեջ, իմ լուսամուտի շողքերի լույսից համբառնում է նա իր ազնվական հպարտ կեցվածքով ու նկարվում է երազիս նման իրական ու նուրբ... Ու գալարվում է մեղք ծխիս նման, կարծես մի կանչող նորահարս դալուկ... Վարագույրներիս կապույտ լույսի մեջ ես նկատում եմ նրա աչքերը փակ... Երբ անզորի պես խինդով եմ լցվում, կարծես նոր ծնված մի վերջին հույսով նա մոտ է գալիս իր նազանքով մերկ, ամուր գրկում է գլուխս ծանր ու համբույրներն իր մի վերջին անգամ մեխերի նման թաղում մազերիս ու ծխից դեղնած փակ ափերիս մեջ... հիսուսավարի խաչվում եմ էլի, անշարժանում եմ նրա տոթ տեսքից ու այս գարունի կանաչների մեջ վտիտ մի կակաչ, մի հողմիկ ասես, նա պարուրում է սենյակս անսեր... Ինձ մի նեղացրեք, ոչ էլ մեղադրեք, որ դեռ չեմ մեռել... Մի սպասեք ամեն բացվող օրվա հետ, որ մահվան բոթս կարդաք ամենուր... Քիչ տարբերություն կա իմ ու նրա մեջ... Փոքրիկ բացթողում... Այն, որ շնչում եմ բոլորի նման... Ու վերջ, վերջ, վե~րջ... Իսկ մնացածը մի անձրևոտ օր, նա իր հետ տարավ... Տարավ իր երկինք...
    Հ.Գ. Քիչ մնաց, սպասեք... Մի արագացրեք դեպքերը բնավ, դեժավյուներ են միշտ իմ մոտ լինում, ուրեմն ճիշտ եմ ապրում ես օրս, ուրեմն կգա ժամը սպասումի ու կանէանամ նրա աշխարհում, կդառնամ ամպիկ, թեթև, իր նման... Ես դեռ սիրում եմ... Ժամանակ տվեք...

    www.sevak.comlu.com

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.06.2011), CactuSoul (08.06.2011), Claudia Mori (29.05.2011), Freeman (29.05.2011), Mark Pauler (29.05.2011), Nadine (06.06.2011), Sambitbaba (29.05.2011), Tig (06.06.2011), Գեա (04.06.2011), Նաիրուհի (08.06.2011), ՆանՍ (08.06.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ինձ մի նեղացրեք, ոչ էլ մեղադրեք, որ դեռ չեմ մեռել...
    Այս տողն ամեն ինչ արժե
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ժամանակ տվե'ք"-ը դուրս շատ եկավ... Այլաբանությունները շատ կենդանի են: Հոգեվիճակի ծանրությունը փոխանցվում ա կարդացողին...
    Գրելաոճը էնքան դուրս եկավ, որ մոտ ժամանակներս անպայման www.sevak.comlu.com կայցելեմ ու կտեսնեմ, թե էնտեղ ինչ կա չկա
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  7. #5
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ

  8. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ լարված դանդաղ ուշադրություն է պահանջում, որ կարդացածդ մարսվի: Շատ սիրուն համեմատություններ ունես, չհամադրվող համադրություններ, բայց պետք է մի ձև թեթևացնես, ընթերցողի համար հեշտացնես կարդալը
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (05.06.2011)

  10. #7
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ լարված դանդաղ ուշադրություն է պահանջում, որ կարդացածդ մարսվի: Շատ սիրուն համեմատություններ ունես, չհամադրվող համադրություններ, բայց պետք է մի ձև թեթևացնես, ընթերցողի համար հեշտացնես կարդալը
    Իմ կարծիքով պետք չի թեևացնել ու պարզեցնել: Գուցե մի թեթև խմբագրել, բայց ոչ պարզեցնել:
    Ամեն մի ստեղծագործություն իր կարդացողին կգտնի ու պետք չի, որ ամեն ինչ պարզեցվի մինչև թեթև ընթերցանության համար նախատեսված ժամանակակից սիրավեպի մակարդակի:
    Հնարավոր չի էսքան սիրուն ալեգորիաներով բարդ հոգեվիճակ ներկայացնել ու դա անել դյուրամարս:
    Սա էլ իմ կարծիքն ա:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2011), Claudia Mori (05.06.2011), Sambitbaba (15.06.2011), tvsevak (05.06.2011), Գեա (05.06.2011)

  12. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ լարված դանդաղ ուշադրություն է պահանջում, որ կարդացածդ մարսվի: Շատ սիրուն համեմատություններ ունես, չհամադրվող համադրություններ, բայց պետք է մի ձև թեթևացնես, ընթերցողի համար հեշտացնես կարդալը
    Mark նկատի ունեի ինչ վերևում բոլտով նշել եմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  13. #9
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Mark նկատի ունեի ինչ վերևում բոլտով նշել եմ
    Կարդալը հեշտացնելը որն ա??? Չեմ կարծում , թե դու խոշոր տառերով գրելն ի նկատի ունեիր
    Անի ջան, ոնց ես պատկերացնում կարդալը հեշտացներ ու արժեքի վրա բացասական իմաստով չազդեր???
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (05.06.2011)

  15. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, բայց ինձ դուր չեկան: Չափազանց, ոնց ասեմ, պարզունակ էին: Էսպիսի բաներ շատ հեշտ ա գրելը, բայց վերջնական արտադրանքը հիմնականում դատարկ ա լինում ու ամենակարևորը՝ հազար անգամ հազար տեղ արդեն արծարծված: Գումարած՝ էս «արձակ բանաստեղծություններից» հատուկենտ բաներ եմ սիրում (tvsevak-ն էլ Ռոբեր Դեսնոս չի): Էլի կներեք՝ անկեղծ կարծիքիս համար:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.06.2011)

  17. #11
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկի կարծիքով, պարզունակ է, մյուսի կարծիքով պարզեցնել է պետք, որ ընթերնելի լինի, իմ կարծիքով էլ ուղղակի լավն է:
    Հակասական կարծիքներ առաջացնում են բարդ գործերը, որոնց տարբեր պրիզմաների միջով նայելուց տարբեր բաներ կարելի ա տեսնել:
    Կարծում եմ էտքան էլ ճիշտ չի ինչ-որ մեծության անուն բրենդի վերածել ու հեղինակի ստեղծագործության համար համեմատության եզր փնտրել էտպես:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2011)

  19. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mark գիտեմ, որ լավ դատապաշտպան ես, բայց ես չեմ դատափետրահան անում
    Արժեքի վրա բացասական ինչ ազդեցություն ունի տեսնես մի երկու enter-ներ ավելացնելը , մի քանի տեղ փոխելը ... էլ չգիտեմ ինչ անելը (էտ էլ երևի դուք կիմանաք), որ ցանկանաս կարդալ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  20. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Tsevak ջան իհարկե ներող կլինես, բայց մի տեսակ չի կարդացվում, ահավոր ածականոտ ա, իրար գլխի լցված, առկախված գեղեցիկ մտքերի ամբողջություն ա: էնքան ա խտացված մտքերը, որ մեկից մյուսին անցնելուց նախորդի էֆեկտը դատարկվում ա՝ ոչ զարգացումն ես զգում, ոչ ասելիքը:...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. #14
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրաբելների առումով իրոք համաձայն եմ, բայց մտքերի խտությունը ինձ դուր է գալիս՝ ուղղակի չես կարդում, սկսում ես խորանալ... Լիքը մարդ եմ ճանաչում, որ այդ խտության պատճառով հաճախ չեն ընդունվում հասարակության մեջ, բայց որ խորանում ես, զգում ես, թե ինչ մեծ պաշար ունեն ու որքան բան կա իրենցից սովորելու...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.06.2011), Գեա (06.06.2011)

  23. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրաբելների առումով իրոք համաձայն եմ, բայց մտքերի խտությունը ինձ դուր է գալիս՝ ուղղակի չես կարդում, սկսում ես խորանալ... Լիքը մարդ եմ ճանաչում, որ այդ խտության պատճառով հաճախ չեն ընդունվում հասարակության մեջ, բայց որ խորանում ես, զգում ես, թե ինչ մեծ պաշար ունեն ու որքան բան կա իրենցից սովորելու...
    Մտքերը լավն են, բայց խառն ու չդասավորված լցված են իար վրա... ընդհանուր գաղափարը, ասելիքն ա կորել ճամփին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (08.06.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:14
  2. Առավոտյան էսքիզներ
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2008, 12:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •