User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

    Նույնիսկ չգիտակցելով, որ Հայաստանի Հողային օրենսգիրքն է խախտել` «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 1998 թվականին հեշտ ու հանգիստ սեփականաշնորհել է Շաքիի ջրվեժի 14-16 հա տարածքը եւ ցանկապատել է բնության հուշարձանը:
    «Երկիր»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ոչ մի անօրինականություն էլ չի եղել:
    Ըստ քաղաքապետի` ինքը համագործակցում է երեւանյան մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ. «Երբեւիցե չի եղել, որ խոչընդոտենք ջրվեժը դիտելուն: Մենք միշտ հասանելի ենք եղել»:
    Մինչդեռ շատ են փաստերը, որ Սիսիան այցելողները 18 մետրից գահավիժող ջրվեժը տեսնելու համար ստիպված են եղել 5 հազար դրամ վճարել: Քաղաքապետը բազմիցս հերքել էր այդ լուրերը, սակայն մեզ հետ զրույցում նա մեղքը գցեց «որոշ աշխատակիցների» վրա` հավելելով, որ նրանց ազատել է աշխատանքից:
    «Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ իրավունքով է ցանկապատել ջրվեժը, Հակոբջանյանը հայտարարեց, որ թույլտվություն ունի, թե ո՞ւմից, անունը հրաժարվեց տալ:
    «Շաքիի ջրվեժ տանող երկու ճանապարհ կա. այնտեղ կարելի է այցելել նաեւ համանուն գյուղի տարածքով: Սա ես արել եմ անվտանգությունից ելնելով եւ ցանկացած առումով: Մարդիկ արդեն սովորել են. անպայման փորձում են մեր ընկերության տարածքով անցնել ու բաց են թողնում դարպասները»,- ասաց նա:
    Իսկ ՀԷԿ-ում օգտագործվող ջրային պաշարների մասին խոսելիս Հակոբջանյանը նշեց, որ այսօր «իր ջուրն էլ է պակասել», չի կարողանում վերցնել այնքան ջուր, որքան հարկավոր է իրեն տրված լիցենզիայով:
    Կուշտ գանգատվելուց հետո նա մեզ հարց տվեց. «Հիմա ինչի՞ն եք համաձայն` ջրվեժ ունենա՞ք, թե՞ էլեկտրաէներգիա»:

    www.ecolur.org

    Ախր ինչու՞ է ամեն ինչ էսպես պրիմիտիվ մտածվում, մի կողմից ՀՀ կառավարությունը Հայաստանի հարավը զարգացնում է որպես տուրիզմի կենտրոն, մյուս կողմից Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժը թույլ է տալիս փակեն՝ էլեկրտրոէներգիա ստանալու համար: Ախր էնքան լեռնային արագահոս գետակներ կան, որ կարելի է օգտագործել էլեկրտրոէներգիա ստանալու համար: Այժմ հետաքրքիր է իմանալ Ձեր վերաբերմունքը հետևյալի նկատմամբ:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.05.2011), Claudia Mori (28.05.2011), E-la Via (19.10.2011), Freeman (28.05.2011), Lion (19.10.2011), Monk (28.05.2011), Moonwalker (28.05.2011), Norton (28.05.2011), Rammstein (28.05.2011), Skeptic (28.05.2011), Tig (28.05.2011), V!k (28.05.2011), Valentina (28.05.2011), Varzor (24.10.2011), Արէա (28.05.2011), Լեո (28.05.2011), Նաիրուհի (28.05.2011), ՆանՍ (31.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •