User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա դե ինչ եք էսկողմ-էնկողմ ընկել?
    Չեք հականում? փողերը լափել են ու էլ չեն կարողանում հակառակը անել:
    Նման բնապահպանության նախարարն ուղղակի անասուն է և հայրենիքի դավաճան: Խոսքերիս համար պատասխանատու եմ լիարժեք: Իհարկե, ոչ դատարանում, որտեղ գրողն էլ են իրենք, ջնջողն էլ
    Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ն արդեն սիկ հանդիսանում է էլ. էներգիա արտահանող երկիր, սակայն ցանկանում են իջեցնել այդ էներգիայի ինքնարժեքը` գերշահույթներ ստանալու նպատակով: Բացի այդ պետք չի մոռանալ, որ այդ շահույքները ոչ թե գնում են պետբյուջե, այլ երկրից դուրս և մասնավոր գրպաններ:

    Միանշանակ ՀԵԿ-ի համար ջրառ կարելի է իրականացնալ առանց ջրվեժին վնասելու, բայց դրա համար լրացուցիչ ծինարարություն պիտի կատարվի` լրացուցիչ ծախսեր են, որը ուղղակի չեն ուզում անել:
    Բացի այդ գոյություն ունի փոքր հզորության տուրբինների կասկադային համակարգերով աշխատող ՀԵԿ-եր, որոնց և շինարարությունն է էժան և գործարկումը հեշտ:

    Դեմոկրատիա և շուկայական հարաբերություններ էինք ուզում դե ստացել ենք: Սրանից ավելի շուկայական չի լինում
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.10.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե ինչ եք էսկողմ-էնկողմ ընկել?
    Չեք հականում? փողերը լափել են ու էլ չեն կարողանում հակառակը անել:
    Նման բնապահպանության նախարարն ուղղակի անասուն է և հայրենիքի դավաճան: Խոսքերիս համար պատասխանատու եմ լիարժեք: Իհարկե, ոչ դատարանում, որտեղ գրողն էլ են իրենք, ջնջողն էլ
    Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ն արդեն սիկ հանդիսանում է էլ. էներգիա արտահանող երկիր, սակայն ցանկանում են իջեցնել այդ էներգիայի ինքնարժեքը` գերշահույթներ ստանալու նպատակով: Բացի այդ պետք չի մոռանալ, որ այդ շահույքները ոչ թե գնում են պետբյուջե, այլ երկրից դուրս և մասնավոր գրպաններ:

    Միանշանակ ՀԵԿ-ի համար ջրառ կարելի է իրականացնալ առանց ջրվեժին վնասելու, բայց դրա համար լրացուցիչ ծինարարություն պիտի կատարվի` լրացուցիչ ծախսեր են, որը ուղղակի չեն ուզում անել:
    Բացի այդ գոյություն ունի փոքր հզորության տուրբինների կասկադային համակարգերով աշխատող ՀԵԿ-եր, որոնց և շինարարությունն է էժան և գործարկումը հեշտ:

    Դեմոկրատիա և շուկայական հարաբերություններ էինք ուզում դե ստացել ենք: Սրանից ավելի շուկայական չի լինում
    Վարզոր ջան, դեմոկրատիան ու շուկայական հարաբերություննեն էլ կարելի է և պետք է մարդկային նորմերի սահմաններում իրականացնել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարզոր ջան, դեմոկրատիան ու շուկայական հարաբերություննեն էլ կարելի է և պետք է մարդկային նորմերի սահմաններում իրականացնել:
    Ես քեզ հետ համամիտ եմ, բայց արի ու տես որ ուրիշ կերպ մտածող մարդիկ էլ կան, ու քիչ չեն:
    Ամբողջ խնդիրը արևմտյան բիզնեսի հիմնական կանոնի մեջ ա` cost and profit: Մարդիկ իրենց եկամուտների ավելացման համար պատրաստ են ոտնահարել ցանկացած բարոյական նորմ, որովհետև բիզնեսում բարոյականությունը հիմնական դիրքերում չի:

    Իմ անձնական կարծիքով մի տարբերակ կա: Ընդամենը մի քանի դիվերսիոն գործողությամբ այնպիսի նյութական վնասներ պատճառել կառուցողներին, որ փոշմանեն: Պիի անընդհատ խոչընդոտվի շինարարությունը: Գոնե ժամանակ կձգվի, մինչ յա էշը կսատկի, յա իշատերը: Մնում ա այդ ամենն այնպես կազմակերպել, որ դատարանների դռները չգցեն: Ուստի անողները պիտի լինեն քիչ, կազմակերպված, խելացի ու մի քիչ էլ թափով:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.10.2011), Tig (24.10.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրքերը Թռչկանի շուրջ թեժանում են…

    Թռչկանի պահպանության խումբը շարունակում է պայքարել Թռչկանի համար: Րոպեներ առաջ խմբի անդամները զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ներկա պահիս բոլոր տեսակի աշխատանքները դադարեցվել են ջրվեժի տարածքում: Նրանց միահամուռ պայքարի շնորհիվ այժմ բոլոր գործողությունները դադարեցված են: Ակտիվիստները նշում են, որ արդեն իսկ մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին` մասնավորապես փոխվել է գետի հունը, մի ամբողջ հողային գրունտ լցված է առանց այդ էլ բարակած առվակի մեջ: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար… Բոլոր հարցերը ուղղվում են Բնապահպանության նախարարություն:

    Այժմ ակտիվիստները 15-ն են այնտեղ և մի կարգախոսով.”Մենք չենք պատրաստվում տարածքը լքել, մինչև հարցը լուծում չստանա…”: Նրանց են միացել Մեծ Պառնի և Շիրակամուտ գյուղի բնակիչները: Իսկ ահա ՀԷԿ-ի տարածքում աշխատող բանվորները երեկոյան ժամի քանդել են գետի մոտ գտնվող ժայռը և տեղափոխել այն:

    Ակտիվիստները խմբերով են աշխատում` իրար հերթափոխելով. “Թռչկանը մենակ չի մնա մինչև, որ համոզված չլինենք, որ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում…”

    Նշեմ նաև, որ նախապատրաստվում է դիմում-բողոք Միջազգային կազմակերպություններին, որտեղ կնշվի այն բոլոր Կոնվենցիաների խախտման մասին, որոնց տակ Հայաստանի կառավառությունը դրել է իր ստորագրությունը, բայց ակներև է որ չի հետևում դրանց: Ինչպես նաև սպասվում է հանրահավաք կառավարության շենքի դիմաց:

    Աղբյուր՝ ecolur.org
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (26.10.2011), Varzor (26.10.2011)

  9. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Բնապահպանության նախարարության միջամտությամբ կդադարեցվեն տարածքում շինարարական աշխատանքները

    «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ, ուր ասված է.

    Օրեցօր հասարակության ավելի ստվարացող հատված է վրդովվում Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ կառուցելու փորձերից: Միարժեք է, որ այդ գաղափարի կյանքի կոչման դեպքում բնության այս հրաշքը եւս կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, որը դիտելու համար այցելուները 10 հազար դրամ են մուծում ջրվեժից վերեւ գործող ՀԷԿ-ի տիրոջը: Նույնպիսի զավեշտալի իրավիճակ է նաեւ Գառնու ձորի Քարերի սիմֆոնիան դիտելու համար:

    Մեկ ամիս առաջ Բնապահպանության նախարարությունում Թռչկանի ջրվեժի ու ՀԷԿ-ի կառուցման խնդրով առաջին քննարկումը կազմակերպվեց: Ինչպես նախարարության աշխատակիցը խոստովանեց տեղում, 2004թ.-ին փորձագիտական եզրակացություն տալիս իրենք տեղյակ չեն եղել տարածքում ջրվեժի առկայության մասին: Իսկ վերջինս բնության պահպանվող հուշարձանների ցանկում ներառվել է ավելի ուշ` 2007-ին, երբ արդեն տրվել էին բոլոր թույլտվությունները: Սա առնվազն վկայում է այն մասին, որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը մեղմ ասած լիարժեք չէ եւ նոր փորձաքննության կարիք կա, հետեւաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել: Ինչպես փաստում են իրավաբանները, Թռչկանի տարածքում կառուցապատման թույլտվություններ տալով` հայրենի կառավարությունը խախտել է առնվազն միջազգային 6 կոնվենցիաներ եւ ներպետական 5 օրենքներ:

    Այդ քննարկման ընթացքում որպես փոխզիջումային տարբերակ ես առաջարկեցի կառուցապատողի հետ քննարկել ՀԷԿ-ը ոչ թե ջրվեժից վերեւ, այլ ներքեւ կառուցելու հեռանկարը: Նախարար Արամ Հարությունյանը միացավ առաջարկին եւ կառուցապատողին հորդորեց մտածել դրա շուրջ: Վերջին շրջանում նախարարի հարցազրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ հրաժարվել են այդ գաղափարից, քանի որ այդ դեպքում կառուցապատողի համար հավելյալ ծախսեր են առաջանում: Իսկ ընդհանրապես ՀԷԿ-ի կառուցումն արգելելու դեպքում, ըստ նախարարի, կառուցապատողը կարող է կառավարությանը դատի տալ եւ պահանջել վնասների փոխհատուցում: Հետեւաբար, կառավարությունն ու կառուցապատողը համատեղ եկել են սեզոնային ջրվեժի ու սեզոնով աշխատող ՀԷԿ-ի գաղափարին, ինչը նույնպես անընդունելի է հանրության համար:

    Վերջին շրջանում մոտ 4.500 անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները պարբերաբար այցելել են տարածք եւ արձանագրել, որ վերոհիշյալ տարբերակով շինարարական աշխատանքներ են ընթանում: Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստան կազմակերպության տնօրեն Կարեն Մանվելյանը, ջրվեժից հեռու կառուցված փոքր ՀԷԿ-ի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է ջրվեժի թողքի վրա: Եւս մեկ ՀԷԿ-ի կառուցումը իսպառ կասկածի տակ կդնի Թռչկանի գոյությունը:

    Ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Բնապահպանության նախարարության միջամտությամբ կդադարեցվեն տարածքում շինարարական աշխատանքները, իսկ կառավարությունն էլ կառուցապատողի հետ միասին կքննարկի ՀԷԿ-ը ջրվեժից ներքեւ կառուցելու միակ տարբերակը: Եթե դա ձեռնտու չէ կառուցապատողին, ապա այլընտրանքը ոչինչ չկառուցելը պետք է լինի: Այս կոնկրետ առաջարկի վերաբերյալ սպասում եմ ՀՀ Բնապահպանության նախարարության արձագանքին:

    Տեղեկացնեմ, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները բնության հուշարձանի տարածքում որեւէ շինարարարություն թույլ չտալու նպատակով հերթափոխով վրանային ճամաբար են կազմակերպել: Առաջիկայում նրանք նաեւ հանդես են գալու դատական հայցերով եւ վերստին դիմելու են հանրապետության ղեկավարությանը: «Ժառանգությունը» զորակցելու է Թռչկանի պաշտպանությանն ուղղված այս եւ բոլոր նախաձեռնությունները:

    Աղբյուր՝ lurer.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (26.10.2011), Varzor (26.10.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն գիշերներն են աշխատում...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayk Avetisyan (28.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •