User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՀԷԿտի՛ր Թռչկանից»
    Հոկտեմբերի 23, 2011

    Հոկտեմբերի 22-ին «Պահպանենք Թռկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր արշավ-ակցիա դեպի Թռչկան: Նախաձեռնությանն էին միացել մի խումբ ակտիվիստներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ շինարարության ընթացքին, զրուցել բանվորների հետ՝ հորդորելով նրանց դադարեցնել բնության հուշարձանին վնասող աշխատանքները, այնուհետև հանդիպել Նալբանդ, Մեծ Պարնի գյուղերի բնակիչներին, լսել նրանց կարծիքները և հայտնել նախաձեռնության զորակցությունը Թռչկան ջրվեժի պահպանման համար մղվող պայքարին, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնել և հիանալ բնության այդ հիասքանչ կոթողով:
    Շուրջ 60 հոգուց կազմված խումբը բազմաթիվ պաստառներով և ՀՀ բնապահպանության նախարարին պատկերող թղթե պաստառով մտան ջրվեժի տարածք: Ակցիայի սկզբում մասնակիցները կազմեցին երկու ուղեգիծ և թղթե Արամ Հարությունյանի ուղեկցությամբ սկսեցին քայլել դեպի առաջին փորված հատվածը, որի գլխավերևով անցնում էր խողովակ: Մասնակիցները իրականացրին շինարարական փոսի խորհրդանշական լցոնում: Դրանով իսկ արտահայտելով իրենց վրդովմունքը նախագծի աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը մատնանշեց, որ փորված հատվածի պատճառով քարերը փակել են կողքով հոսող Չիչխան գետի հունը: Այսինքն` շինարարական աշխատանքները խոչընդոտում են նաև գետի բնականոն հոսքին:
    Մասնագիտությամբ աշխարհագետ Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ բնապահպանության նախարարությունն անընդհատ ներկայացնում է, թե իբր ջրվեժի մոտ անցնում է 400-500 լիտր/վայրկյանում ջուր, մինչդեռ ըստ աշխարհագետի դրանք հորինված թվեր են. «Ջրի ծախսը չափվում է էլեմենտար գործիքով, որը ճշգրտությամբ ասում է, թե որքան ջուր է այդ պահին այդտեղով անցնում, եթե մեկն ասում է, որ 400-500 է, ուրեմն նա պարզապես չի չափել»,- նշեց Լևոնը:
    Տեղեկացնենք, որ ջրվեժը բնության հուշարձան է համարվում, սակայն մինչ օրս այն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համապատասխան անձնագիր չի ստացել:
    Ի վերջո, ակտիվիստները հասան ջրվեժի մերձակա հատվածը: Հիացան բնության այդ հրաշքով և շրջակա հատվածում իրականացրի ծառատունկը, որի համար տնկիներ և մասնագետներ էր տրամադրվել «Հայաստանի ծառատունկ» ծրագրի կողմից:
    Ծառատունկին ներկա էին նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը:
    «Բնապահպանության նախարարն ասում է, որ ջրվեժից ավելորդ ջուրն են վերցնում` չհասկանալով, որ ջրվեժը չի կարող ավելորդ ջուր ունենալ, ինչպես նախարարը չի կարող ավելորդ թև կամ ոտք ունենալ»,-ասաց Լևոն Բարսեղյանը:
    Վերջինիս կարծիքով, երբ ջուրը հանում են Թռչկանից`ջրվեժ չի մնում, մնում է Թռչկան «մինուս» ջրվեժ, որը արդեն մեծ վտանգ է սպառնում շրջակա միջավայրին:
    Թռչկանի ջրվեժում ներկա էին նաև հարևան Շիրակամուտ գյուղի բնակիչները: Նրանցից Եղանանյան Այբուբենը շատ հաճախ է այցելում ջրվեժ: Նա պատմեց, որ ջրվեժը խորհրդանշական է բնակիչների համար, քանի որ այստեղ շատ սիրող սիրտեր են միացել, շատ պատմություններ ստեղծվել: նա մինչ օրս այցելում է և ընկերների հետ վայելում բնության հրաշքը:
    «Խնդրում եմ նախագահ Սերժ Սարգսյանին` պահի մեր ջրվեժը, չթույլատրի բիզնեսին իր մեծ փողերով ժողովրդի կյանքը վերացնի»,-ասաց բնակիչ Եղանանյան Այբուբենը: Վերջինս նաև հավելեց, որ իր համագյուղացիները նույնպես դեմ են, սակայն վախենում են Կառավարությունից ու մեծ բիզնեսից:
    Ծառատունկն ավարտելուց հետո ակտիվիստները նկատեցին շինարարական մեքենաները, որոնք ջրվեժի վերևի հատվածում նոր փոս էին փորում: Մոտենալով տարածքին` իրավաբան Մերի Խաչատրյանն աշխատանքի ղեկավարից պահանջեց շնարարության ստենդը, որն առկա չէր: Ուստի, իրավաբանական տեսանկյունից` շինարարությունն արդեն իսկ կարող է դիտվել որպես անօրինական: Աշխատանքի ղեկավարն, ով այդպես էլ չնշեց իր անունը, ասաց, որ շինարական աշխատանքները ամեն դեպքում անցկացվելու են, անգամ, եթե ինքը կանգնեցի դրան, իր փոխարեն կսկսի ուրիշ մեկը:
    Ականատես լինելով այս ամենին` ակտիվիստներից ոմանք որոշեցին հետայսու հերթապահել հիշյալ հատվածում, որպեսզի շինարարական աշխատանքները չշարունակվեն, քանի դեռ բացակայում է վերջնական թույլտվությունը:
    Արշավ-ակցիան եզրափակվեց Նալբանդ և Մեծ Պարնի գյուղեր այցելությամբ:
    «Ջրվեժը մեր սրբությունն է, պետք է այն բոլոր միջոցներով պահպանել, հարկ եղած դեպքում կգնանք այնտեղ կքնենք, որ ոչ ոք չկարողանա աշխատել»,-ասաց Նալբանդի բնակիչ Մերուժան Բադալյանը:
    Այստեղ երիտասարդները մի քանի տասնյակ ստորագրություններ հավաքեցին` պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները:
    Արդեն Մեծ Պարնի գյուղում նախաձեռնության անդամներին հաջողվեց խոսել գյուղապետի տեղակալ Մելքոնյանի հետ: Նրա խոսքերով` ի սկզբանե ինքը կտրականապես դեմ է եղել ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն ոչինչ չի ձեռնարկել, քանի որ չի հավատում հասարակական ուժին: Հանրային լսումներ իրականացնելու մասին էլ տեղյակ չի եղել, մինչդեռ, որ նախաձեռնող խմբի հավաստմամբ, տվյալ գյուղում, որն ունի մոտ 1000 բնակիչ, անցկացվել է հանրային լսում, սակայն դրան մասնակցել է ընդամենը 10 հոգի, այն էլ` 4-ը գյուղապետարանի աշխատակիցներն են եղել:
    Այս վերջին այցելությամբ ավարտվեց արշավը-ակցիան: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է իր պայքարը հանուն բնության հուշարձանի պաշտպանության:

    Տեսանյութեր`

    1. Այց Թռչկան ջրվեժ
    2. Ակտիվիստները պարում են
    3. Շինարարությունը Թռչկանում

    Լուսինե Սարգսյան
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.10.2011), Hayk Avetisyan (26.10.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՀԷԿտի՛ր Թռչկանից»
    ................
    Շուրջ 60 հոգուց կազմված խումբը բազմաթիվ պաստառներով և ՀՀ բնապահպանության նախարարին պատկերող թղթե պաստառով մտան ջրվեժի տարածք:
    ..............
    Լուսինե Սարգսյան
    Ճշտում՝

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՀԷԿտի՛ր Թռչկանից»
    ................
    Ավելի քան 100 հոգուց կազմված խումբը բազմաթիվ պաստառներով և ՀՀ բնապահպանության նախարարին պատկերող թղթե պաստառով մտան ջրվեժի տարածք:
    ..............
    Լուսինե Սարգսյան
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •