Ինչպես և սպասում էի, ահագին շատ մարդ կար նախարարության շենքի դիմաց: Մի 20 րոպե մնալուց հետո հանգիստ սրտով հետ եկա աշխատանքի: Ակումբցիներ էլ հանդիպեցի
Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն.....
Ինչպես և սպասում էի, ահագին շատ մարդ կար նախարարության շենքի դիմաց: Մի 20 րոպե մնալուց հետո հանգիստ սրտով հետ եկա աշխատանքի: Ակումբցիներ էլ հանդիպեցի
Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն, Թռչկա՛ն.....
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հավեսով եմ մոնտաժել
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
99%-ով կարող եմ ասել, որ հաղթել ենք
Թռչկանին կտրվի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգում անդրադարձել է Թռչկանի ջրվեժին:
Վարչապետը մասնավորապես ասել է, որ վերջին շրջանում ջրվեժի խնդիրը դարձել է բնապահպանների ուսումնասիրության առարկան։ Վերջիններս ահազանգում են, որ ահազանգում են, որ Թռչկանին վտանգ է սպառնում և այն որոշումները, որոնք կառավարությունը կայացրել է, մասնավորապես, հողահատկացումները Հէկի կառուցման վերաբերյալ, վտանգում են ջրվեժի ապագան։
Նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին և այդ պարագայում արդեն նաև պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որևէ վտանգ չի սպառնա ջրվեժին և այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն։
Վարչապետն առաջարկել է այսօր որոշում սահմանել, որի համաձայն` ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից։
Տ. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանինին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
«Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված»,- ասել է վարչապետը։
Աղբյուր՝ 1in.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ո՞վ է գալիս կիրակի օրը հենց Թռչկանի մոտ տոնելու այս հաղթանակը
ՌՈՔ ՀԱՄԵՐԳ ԵՎ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԵՐ «ԹՌՉԿԱՆ» ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈւՄ
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
John (03.11.2011)
Tig (03.11.2011)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սա վերջն է 1-ին սերիաjի...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (04.11.2011), Hayk Avetisyan (04.11.2011), My World My Space (04.11.2011)
Ես ու քույրիկս կգանք: Շնորհավորում եմ ակտիվիստներին արդար պայքարի ու հաղթանակի համար: Թռչկանի ջրվեժը ավելի շատ սիմվոլ եմ համարում , հետագայում կաջավարությունը որոշում կայացնելուց առաջ ավելի զգույշ կլինի: Ու ճիշտ կլինի որ բնապահպանության նախարարության կառույցում լինեն հենց ջրվեժի համար պայքարողները:
Փշաքաղվեցի...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (04.11.2011), My World My Space (04.11.2011), Tirim-tim (07.11.2011), Գեա (04.11.2011)
Թռչկանը դեռ կվճարի փրկության համար
Կառավարությունը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալով Թռչկանի ջրվեժին, հայտարարեց, որ հարցը փակված է: Բնապահպանները, ակտիվ քաղաքացիները տոնում են իրենց հաղթանակը: Նրանք բարձրացրին հարցը, օրեր շարունակ պայքարեցին, նստացույց անցկացրին ջրվեժի մոտ՝ շուրջօրյա, հիմա քաղում են իրենք պայքարի պտուղը:
Մյուս կողմից, շատերն էլ արդարացիորեն համարում են, որ այդ պտուղը հասունացավ ոչ այնքան, կամ գոնե ոչ միայն այդ պայքարի արդյունքում, այլ նաեւ հանրապետությունում աշխուժացող նախընտրական տրամադրությունների շնորհիվ:
Ամենահավանականն իհարկե այն է, որ երկու գործոնն էլ թողել են իրենց ազդեցությունը: Կարեւորը, որ ջրվեժի գլխին այլեւս ՀԷԿ չի կառուցվի, իսկ տարածքն էլ կստանա հատուկ կարգավիճակ:
Բայց, արդյոք դրանով Թռչկանի հարցը դուրս է գալիս մեջտեղից: Ջրվեժի գլխին ՀԷԿ կառուցող Ռոբշին ընկերության սեփականատերը մի առիթով կարծես թե հայտարարել էր, լրատվամիջոցներից մեկով, թե ինքն օրինակ դեմ չի լինի, որ կառավարությունը փոխհատուցի իր ծախսերն ու ինքն էլ ոչ թե ՀԷԿ, այլ հանգստի գոտի կառուցի Թռչկանի մոտ:
Թռչկանը վերջին օրերին փաստացի բավականաչափ գովազդվեց եւ այն այժմ իսկապես հանգստի գոտու շահավետ տարբերակ կարող է լինել: Հիմա երեւի թե Հայաստանի մեծահարուստները հերթ են կանգնելու Թռչկանում հանգստս գոտի կառուցելու համար: Այսինքն, հիմա երեւի արդեն նրանք են Ռոբշինի “հակառակորդը”, ոչ թե բնապահպանները:
Իսկ ինչ է նշանակում հանգստի գոտի: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում հանգստի գոտի Հայաստանում: Հայաստանում երեւի թե ոչինչ բնությունն այդպես չի ապականում եւ շահագործում, որքան հանգտսի գոտի կոչվածը: Հաստատ ճոպանուղի էլ կկառուցեն, որ տուրիստները կարողանան ասենք Թռչկանի ջրի հետ վերեւից իջնեն ներքեւ, զգալով, թե ինչ է զգում ջուրը: Կկառուցեն “բեսետկաներ”, քոտեջներ, տեղը տեղին, ինչպես հայաստանյան մյուս հանգստյան գոտիներում է:
Ու բնությունը կդառնա ընդամենը ինչ որ մեկի փող աշխատելու միջոց, ոչ թե հանգստի հանրամատչելի գոտի:
Թռչկանը փրկվելով ՀԷԿ-ից, ոչ թե հասարակության տրամադրության տակ կմնա, այլ կհայտնվի ինչ որ նոր սեփականատիրոջ երեւակայության կապանքներում: Իսկ հայ սեփականատիրոջ երեւակայությունը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում:
Հայաստանի իշխանությունը հազիվ թե որեւէ բան հենց այնպես փրկի: Թռչկանը երեւի թե դեռ “վճարելու” է իր փրկության համար: Բնապահպաններին եւ ակտիվ քաղաքացիներին թերեւս դեռ հարկ կլինի տեր կանգնել Թռչկանին:
Աղբյուր` lragir.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հաղթանակ համերգը նվիրվել է Թրչկանի փրկությանը (տեսանյութ)
23:17 - 06.11.2011
Այսօր Թռչկան ջրվեժի տարածքը կրկին մարդաշատ է եղել:
Թռչկանի ջրվեժը պաշտպանելու համար ծավալված քաղաքացիական շարժման մասնակիցները նախքան Շիրակամուտ գյուղում (Լոռու մարզ) կայանալիք հաղթական համերգը իրականացրել են Թռչկան ջրվեժի տարածքի մաքրման աշխատանքներ:
Տարածքի մաքրման աշխատանքներից հետո նստացույցի մասնակցած ակտիվիստները, որպես իրենց հաղթանակի նշան սափրել են իրենց գլուխները:
Այնուհետեւ բնապահպանները, ակտիվիստները եւ համայնքի բնակիչները Թռչկանից մեկնել են Շիրակամուտ, որտեղ գյուղի մշակույթի տանը մասնակցել են կազմակերպված ռոք համերգին, որին մասնակցել են «BAMBIR», «VORDAN KARMIR», «LOUSNELIUS», «SCREAM», «YAN» եւ «THE DREAMERS» խմբերը:
Համերգի վերջում հնչել է նաեւ Թռչկան ջրվեժին նվիրված երգը, որտեղ բնապահպան- ակտիվիստները հիշեցրել են, որ ունեն ճանապարհ մինչ հասնեն Շաքի:
Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոն»-ի պատրաստած տեսանյութը առանց մեկնաբանության:
Աղբյուր՝ yerkir.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (07.11.2011), John (07.11.2011), Moonwalker (07.11.2011), Tirim-tim (07.11.2011), Varzor (07.11.2011)
Երեկ, Մարիամն ու Եղիան
DSC04869.jpg
Claudia Mori (07.11.2011), E-la Via (08.11.2011), Tig (07.11.2011), yerevanci (07.11.2011), Ռուֆուս (07.11.2011)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ