User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

  1. #31
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayk Avetisyan (28.10.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժառանգությունը դիմել է Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով

    Այսօր Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասված է.

    Ժառանգություն խմբակցության անունից դիմում եմ Ձեզ` Չիչխան գետի վրա գտնվող բնության պահպանվող հուշարձան Թռչկանի ջրվեժի տարածքում եւ հաշվին ՀԷԿ կառուցելու, դրա կապակցությամբ պատկան մարմինների տված վիճահարույց շինթույլտվության, բնապահպանական փորձաքննության եզրակացության, ազդակիր համայնքում անցկացված վիճելի լսումների եւ այլ հարցերով խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

    Նշվածները չափազանց մեծ լարվածություն են հաղորդել ու հուզումների պատճառ դարձել թե տարածաշրջանի համայնքների բնակիչների, թե բնապահպան ու հասարակական ակտիվիստների շրջանում:

    Ակնկալում ենք, որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար իրավասու մշտական հանձնաժողովը կապահովի հասցեատեր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահախնդիր հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

    Պատրաստ ենք մեծապես օգտակար լինել լսումների կազմակերպման եւ քաղաքացիական շրջանակներից հրավիրյալների մասնակցության ապահովման հարցում:

    Աղբյուր՝ lragir.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Hayk Avetisyan (28.10.2011), Varzor (28.10.2011)

  5. #33
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոստիկանապետը ցուցարարներից խիստ վիրավորված է. մի քանիսին բերման են ենթարկել վիդեո
    13:58 . 27/10

    Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի "մատույցները", ինչպես ցանկացած հինգշաբթի, այսօր էլ մարդաշատ ու անհանգիստ էր։ Կառավարության հերթական նիստն էր, եւ դրսում` կրկին ցուցարարներ:

    Սակայն այս անգամ նրանք ստիպված էին բողոքի ցույցն անցկացնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Մեծ թվով ոստիկաններ շրջափակել էին Կառավարության շենքը ու ցուցարարներին արգելել հավաքվել գործադրի շենքի դիմաց: Իսկ ցուցարարները հավաքվել էին ամենատարբեր խնդիրներով. Թռչկանի ջրվեժ, ապամոնտաժված կրպակներ, բանակում զոհված ու ինքնասպան եղած զինվորներ:

    "Կառավարության մոտ չենք, որովհետեւ թույլ չեն տալիս անցնենք, փողոցը 2 կողմից փակել են։ Մեր բողոքը Թռչկանի ջրվեժի պահպանման կապակցությամբ է",- ասաց ցուցարարներից մեկը:

    Ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանություն։ Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների գործողությունները։ Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ որոշումն իրենն է, իսկ պատճառը՝ Կառավարության անցյալ նիստից հետո տեղի ունեցած միջադեպը:

    Ոստիկանապետը ցուցարարներից խիստ վիրավորված է: Նրա խոսքով, ցուցարարներից շատերին անձամբ օգնել է, իսկ պատասխանը` վիրավորական արտահայտություններին էին իր հասցեին: Որպեսզի Կառավարության շենքից դուրս եկող պաշտոնյաներն այսօր եւս չլսեն վիրավորական արտահայտություններ, ոստիկանապետը որոշել է եւ հրամայել` ազատել Կառավարության շենքի դիմացի տարածքը: Իսկ որ այսօր եւս նման իրավիճակ էր լինելու, Ալիկ Սարգսյանն ավելի քան վստահ էր:

    Ոստիկանների գործողությունն էլ ոստիկանապետը համարել է օրինական: Ալիկ Սարզգսյանը խոստովանում է` արդեն սկսում է հասկանալ այն նախարարներին, ովքեր Կառավարության նիստից դուրս են գալիս ոչ թե գլխավոր մուտքից, այլ ետնամասից:



    Աղբյուր՝ yerkirmedia.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Hayk Avetisyan (28.10.2011), Varzor (28.10.2011)

  7. #34
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Interpress.am-ի Հարցազրույցը «Պահպանենք Թռչկանը» նախաձեռնության անդամ, Armenian Extreme Club-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանի հետ

    _Դուք վերջերս եք վերադարձել Թռչկանից, կպատմե՞ք մեր ընթեցողներին՝ ինչ իրավիճակ է այնտեղ: _Եղանակը ցուրտ է, գիշերները ձյուն է գալիս, բայց դա չի ազդում և երբեք չի ազդի մեր մարտական տրամադրվածության վրա: Մենք գնացել ենք, որպեսզի ՀԷԿ-ը չկառուցվի, և գետն ու ջրվեժը չոչնչացնեն, և հենց այդպես էլ կլինի: Շինարարների կողմից անընդհատ կազմակերպվում են սադրանքներ, վիրավորանքներ: Կարծես մեր դիմաց ոչ թե հայրենակիցներ, այլ թշնամի լինի կանգնած:_Իսկ բնապահպանության նախարարությունը? Որևէ կերպ աջակցում են ձեզ?_Բնապահպանության նախարարը ոչ միայն չի աջակցում, այլ նույնիսկ այս ամենը հենց նրա կողմից թույլ տված օրինախախտումների պատճառով է տեղի ունեցել: Խախտվել են մի քանի տասնյակ միջազգային և ՀՀ օրենքներ կապված բնության հուշարձանների հետ: Այսինքն կառուցողը ունի բնապահպանության նախարարության թույլտվությունը, որը սակայն հակասում է օրենքներին: Իսկ մենք քանի որ արդեն վերջնականապես հիասթափվել ենք նախարարություններում սրա կամ նրա դուռը ծեծելուց և արհամարհանք ու մերժում ստանալուց, որոշել ենք արտահայտել քաղաքական անհնազանդություն, որի իրավունքը մենք ունենք: Տեղի է ունեցել աննախադեպ մի բան, որին մենք` բնասերներս և արշավականներս, երկար սպասել ենք:_Դուք ունե՞ք պայքարի կոնկրետ մշակված ծրագիր, թե պարզապես այնտեղ ճամբարելու եք մինչև համոզվեք, որ Թռչկանին վտանգ չի սպառնում:
    _Մեզ հաջողվել է միացնել բոլոր բնապահպաններին և ստանալ միջազգային բնապահպանական կառույցների աջակցությունը: Այժմ մենք ավելի ուժեղ ենք, քան մեր դիմաց կանգնած շինարարական կազմակերպությունը և նրա թիկունքին
    կանգնած պետական չինովնիկները: Մեր ծրագիրը բաղկացած է մի քանի մասից, որոնք իհարկե հիմա չենք հրապարակի: Այն նախատեսում է տարբեր զարգացումներ և տանում է միայն դեպի այն, որ ՀԷԿ-ը Թռչկանի վրա չի կառուցվի: Տրամադրված ենք վճռական և ոչ մի քայլ զիջումների չենք գնա: Բավական է այն, որ ամեն օր մետր առ մետր կորցնում ենք մեր հայրենիքի թանկագին մասնիկները:
    _Ձեզ աջակցու՞մ են հայկական Հասարակական կազմակերպություններ: Կառավարության հետ առնչություն ունեցող որևէ անհատներ կամ պետական մարմիններ ձեզ սատարելու առաջարկներ արե՞լ են:
    _Ցավոք սրտի, բնապահպանական ՀԿ-ները մեծ մասամբ միայն լռում են և ոչ մի լուրջ աջակցություն չեն ցուցաբերել: Չնայած կան նաև շատ նախաձեռնություններ, խմբեր, արշավախմբեր, որոնք արդեն բավականին աջակցել են, ինչի համար մեծ շնորհակալություն: Իսկ ինչ վերաբերում է պետական այրերին, մինչ այժմ միայն անտարբերություն և արհամարհանք ենք տեսել: Նրանք միայն որոշ ժամանակ առաջ հասկացան, որ երիտասարդները իրենցից մեծ ուժ են ներկայացնում, սակայն, ցավոք սրտի, չեն աջակցում և վախ կա, որ սեփական գրպանի համար կպայքարեն հենց մեր դեմ:
    _Ի՞նչ եք կարծում՝ բացի Թռչկանից, ինչ այլ սուր բնապահպանական խնդիրներ կան Հայաստանում: Մեկ այլ ջրվեժի կամ օրինակ արգելոցի վտանգման դեպքում պատրա՞ստ եք նմանատիպ նախաձեռնության:
    _Մենք չենք շտապում ժամանակից առաջ ընկնել: Ամեն ինչ անելու ենք ընդհանուր որոշման գալուց հետո: Սակայն հավաստիացնում ենք, որ արդեն հոգնել ենք ձևական միտինգներից, պատրաստ ենք կոնկրետ գործողությունների, գիտենք օրենքները և առանց դրանք խախտելու կարող ենք հասնել մեր նպատակին: Իսկ նպատակները բազմաթիվ են:
    _Որքանո՞վ եք կարևորում ԶԼՄ-ների դերը ձեր նախաձեռնության շրջանակներում: Արդյո՞ք բավարար չափով է լուսաբանվում Թռչկանի խնդիրը:
    _Կան ԶԼՄ-ներ, որոնք ամեն կերպ աջակցում են լուսաբանման խնդրում, սակայն մեծամասնությունը առայժմ հետևում է, որպեսզի այս ամենը ավելի սկանդալային բնույթ ստանա և նոր լուսաբանեն: Ամեն դեպքում ավելորդ չեմ համարում նշել, որ նման ակցիա ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում և արժանի է ուշադրության: Իսկ ինչ վերաբերում է հանրային ԶԼՄ-ներին, ապա նրանք վարում են ջայլամի քաղաքականություն և գլուխները մտցրել են հողի մեջ: Չի կարելի անտեսել երիտասարդությանը: Իսկ այս պահին ամենայն համոզվածությամբ և հպարտությամբ կարող եմ ասել, որ վրանային ճամբարում հավաքված է մեր երկրի երիտասարդության ոսկյա հավաքածուն:
    _Մենք հպարտ ենք ձեզանով: Լիահույս ենք, որ Թռչկանի ջրվեժը փրկվելու է: Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
    _Շնորհակալություն Ձեզ:

    Հարցազրույցը վարեց Անի Մարգարյանը

    Աղբյուր՝ interpress.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Hayk Avetisyan (28.10.2011)

  9. #35
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի բան չեմ հասկանում, եթե վստահ են որ օրենքներ են խախտվել և այդքան լավ գիտեմ օրենքը, ապա ինչու դատական հայցով չեն դիմում դատարան? Անկախ արդյունքից, որը որպես կանոն դժվար թե գոհացնի, սակայն չպիտի լինի ոչ մի բացթողում, որը կարող է օրենքի տեսանկյունից լեզուները երկարացնել: Հետո կանգնելու են ասեն, "իսկ ով է դիմել դատարան, ով է օրենքով նախատեսված գործընթացներ իրականացրել?" ու ցրելու են, ակցիայի մասնակիցներին էլ հանելու են ուղղակի անտեղի աղմկարարներ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #36
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան չեմ հասկանում, եթե վստահ են որ օրենքներ են խախտվել և այդքան լավ գիտեմ օրենքը, ապա ինչու դատական հայցով չեն դիմում դատարան? Անկախ արդյունքից, որը որպես կանոն դժվար թե գոհացնի, սակայն չպիտի լինի ոչ մի բացթողում, որը կարող է օրենքի տեսանկյունից լեզուները երկարացնել: Հետո կանգնելու են ասեն, "իսկ ով է դիմել դատարան, ով է օրենքով նախատեսված գործընթացներ իրականացրել?" ու ցրելու են, ակցիայի մասնակիցներին էլ հանելու են ուղղակի անտեղի աղմկարարներ:
    Դիմելու են: Դատական քաշքշուկներից խուսափելու համար առայժմ բողոքի ակցիաներ են արվում: Բայց արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #37
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիմելու են: Դատական քաշքշուկներից խուսափելու համար առայժմ բողոքի ակցիաներ են արվում: Բայց արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են:
    Ինձ թվում է զուգահեռ պիտի անեն, մանավանդ նախընտրական իրավիճակը պիտի օգտագործվի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Hayk Avetisyan (28.10.2011), Tig (28.10.2011)

  13. #38
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #39
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած տեսանյութի ոչ լավատեսական վերջաբանին՝ ընթացքը շատ լավ է ստացվել:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (31.10.2011), Varzor (28.10.2011)

  16. #40
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստորագրահավաք հանուն Հայաստանի ամենաբարձր ջրվեժի` Թռչկանի պահպանման
    14:26 Հոկտեմբեր 28, 2011

    Ֆեյսբուքյան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը ստորագրահավաք է սկսում ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Ջրվեժի պաշտպանները ՀՀ կառավարությունից պահանջում են. «արգելել Չիչխան գետի վրա «Թռչկան» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որով կխաթարվի ՀՀ բնության հուշարձան համարվող Հայաստանի ամենաբարձր` Թռչկան ջրվեժի բնաստեղծ տեսքը»:

    «ԷկոԼուր»-ը միանում է ստորագրողներին եւ կոչ անում բոլորին նույնպես միանալ ստորագրահավաքին եւ պայքարել հանուն Թռչկանի պահպանման:

    Միաժամանակ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը շուրջօրյա հերթապահություն է սահմանել ջրվեժի մոտ եւ հանդես է եկել կոչով` աջակցել ակցիային, որպեսզի թույլ չտրվի Թռչկանի մոտ շարունակել շինարարական աշխատանքները: Հայտարարության մեջ ասված է. «Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը:

    Հենց հիմա այստեղ՝ Թռչկանի մոտ, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում (0 աստիճան և անընդհատ տեղացող ձյուն ու անձրև) ընկերովի հերթապահում ենք՝ տեր կանգնելով մեր Թռչկանին: Իսկ ինչո՞ւ ենք մենք մեր առօրյա հոգսերը թողել ու եկել այստեղ. որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, բայց համոզված ենք, որ մենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ միայնակ չենք սիրում, մեզ սատարում ու աջակցում են քեզ պես բազմաթիվ ուրիշ երիտասարդներ... և եթե դու նրանցից մեկն ես, անպայման միացիր մեր պայքարին, հիմա մենք հենց ՔՈ օգնության կարիքն ունենք:

    Միանո՞ւմ ես. ուրեմն ծանոթացիր առաջիկա օրերի ծրագրերին ու ընտրիր դրանցից քեզ ամենահարմարը.

    29-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 կամ 9:00-ին Երևանից Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ, վերադարձը՝ նույն օրը: Սա հատկապես հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր չեն կարող միանալ նստացույցին, սակայն ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել մեզ, ինչպես նաև տեսնել Թռչկանը, հիանալ նրանով: Մանրամասների համար՝ 094 63 40 58, Ռուբեն:

    29-ը հոկտեմբերի, ԱՐՄԱՏ ակումբում ասուլիս տալուց հետո Սամվել Հովհաննիսյանը մի խումբ արշավականների հետ մեկնելու է Թռչկան՝ առնվազն 2 գիշեր մնալու պատրաստությամբ: Սամվելի հեռախոսահամարը՝ 093 42 66 54:

    31-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ նույնպես գիշերակացի պատրաստությամբ, դիմել Գոռին 093 26 55 76:

    Քեզ հետ վերցրու գիշերակացով արշավի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները: Չմոռանաս հավատալ մեր գործի հաջողությանը, այլապես մեր կացարանում տեղ չես ունենա: Ուրեմն անցի՛ր գործի, մենք սպասում ենք քեզ»:

    Աղբյուր՝ ԷկոԼուր, ecolur.org
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (28.10.2011)

  18. #41
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամբարականները կմնան մինչև վերջ

    14:44, 28 հոկտեմբերի, 2011
    Ժաննա Սարգսյան

    Արդեն մի քանի օր է` Թռչկան ջրվեժի տարածքում վրանային ճամբար է տեղակայված: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» հասարակական նախաձեռնությունը այսկերպ շինաշխատանքներից պաշտպանում է ջրվեժի տարածքը: Միմյանց հերթափոխելով` մշտապես այստեղ գիշերում են տասնմեկ-տասներկու հասարակական ակտիվիստներ:

    Չնայած շինտեխնիկան դեռ շինհրապարակ դարձած ջրվեժի ակունքին է, աշխատողներն էլ ամեն օր գալիս են «գործի», սակայն աշխատանքները կասեցվել են: Շինարարները հրաման են ստացել հավաքել ողջ տեխնիկան մի տեղ, հիմա սպասում են հրահանգի. գուցե հենց այսօր էլ հեռացնեն «ծանր հեծելազորը»:

    Երեկ «Ռոբշին» ընկերության ղեկավար Ռոբերտ Օխանյանը այցելեց տարածք: Նա նախ զրուցեց շինարարների հետ, ապա մեքենայով մոտեցավ ճամբարին: Ակտիվիստները ենթադրեցին, որ հասել է բանակցությունների պահը և շտապեցին ընդառաջ: Սակայն, մինչ նրանք կմոտենային, «Ռոբշին»-ի տնօրենը հեռացավ տարածքից:

    Ճամբարականներից Մարիամ Սուխուդյանը ասաց, որ իրենց լուրեր են հասել, թե այսօր Մեծ Պարնի համայնքում հանրային լսումներ են լինելու. գուցե Օխանյանի այցը կապված էր դրա հետ:

    Հիշեցնենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ն 2010 թ. ապրիլի 7-ին ձեռք է բերել Թռչկան ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու լիցենզիա: Սակայն հասարակական նախաձեռնության անդամները վստահ են, որ բնապահպանության նախարարության որոշումներում և փորձաքննական եզրակացություններում առկա են մի շարք խախտումներ: Ըստ նրանց` խախտվել է նաև հանրային լսումների անցկացման կարգը, որն այսօր փորձում են շտկել` նոր լսումներ անցկացնելով:

    «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը վճռական է գործում: Ակտիվ են գործում նաև նախաձեռնության անդրջրվեժային թևում: Արդեն իսկ ստորագրահավաք է իրականացվում «Թռչկան» ՀԷԿ-ի լիցենզիան կասեցնելու պահանջով:

    Օրենքի խախտումների նշումներով գրավոր դիմումներ են ուղարկվել բոլոր պատկան մարմիններին` անօրինական լիցենզիան կասեցնելու պահանջով: Այդ խախտումների հետևանքով, ըստ բնապահպանների, փաստի առաջ են կանգնել և’ կառուցողը, և’ հասարակությունը:

    Ասուլիսներ, ցույցեր, ակտիվ հանրային քննարկումներ` նաև սոցիալական ցանցերում. բոլոր ուղղություններով պայքարը շարունակվում է: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է շատ արագ լուծել Թռչկան ջրվեժի անձնագրի հարցը և գտնել օպտիմալ լուծում, որպեսզի չվնասվի բնության ջրագրական հուշարձանը:

    Գյումրու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը գրավոր դիմումով խնդրել է ‹‹Բնապահպանական փորձաքննույուն›› ՊՈԱԿ ` իրեն տրամադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախագիծը` պարզելու համար, թե ինչ է ներկայացրել նախաձեռնողը, որ դրական եզրակացություն է տրվել:

    Դիմումի պատասխանի համար սահմանված ժամկետը լրացել է, իսկ պատասխան դեռ չկա: Երեկ ԲՆ-ից զանգահարել են Գևորգ Պետրոսյանին և ասել, որ քանի որ նախարարը նախորդ օրը քննարկում էր կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ, ամեն բան ասվել է:

    «Օրհուս»-ի Գյումրու կենտրոնի ղեկավարը պնդել է պատասխանել իրեն գրավոր: Այսօր նրան ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ ՇՄԱԿ նախագիծն ուղարկվել է նախարարություն` հաստատման, և երկուշաբթի կուղարկեն դիմումի պատասխանը:

    Նշենք, որ ՇՄԱԿ-ում պետք է ներկայացված լինեն շրջակա միջավայրի կենդանական, բուսական աշխարհի բիոէկոլոգիական ուսումնասիրություններ:

    Նախաձեռնությանն միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Շոշափելի աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության պահպանության (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Ակտիվ մասնակցում են Երևանի և Գյումրու քաղաքացիները: Երեկ միացան նաև Լոռու մարզի բնակիչներ:

    Այստեղ կշարունակվեն տարբեր իրավական դաշտին առնչվող միջոցառումներ, իսկ Թռչկանում, անկախ եղանակից ու պայմաններից բնասեր երիտասարդները կմնան մինչև հարցի դրական լուծումը:

    «Մենք այստեղ ենք, որպեսզի ՀԷԿ-ը չկառուցվի, և գետն ու ջրվեժը չոչնչացնեն: Արդեն փոխել են գետի հունը, հատվել են կյանքը մեջը ծառեր: Ցեղասպանության է նման այս ամենը,-ասում է Գոռը:-Բայց չենք թողնելու, որ կպնեն մեր ջրվեժին: Կփրկենք Թռչկանը: Եվ սա թող դաս լինի անօրինություններ կատարողներին»:

    Աղբյուր՝ hetq.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Varzor (28.10.2011)

  20. #42
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Varzor (28.10.2011)

  22. #43
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (30.10.2011)

  24. #44
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թռչկանը հսկող բնապահպանների ճամբարը գրանցում է հաջողություններ
    02:38 • 30.10.11

    Թռչկան ջրվեժի մոտ գործող էկո-ճամբարն այսօր հաղթական ամփոփեց գործնական բնապահպանության 5-րդ օրը։ Facebook-ում այս մասին ժամեր առաջ նշել են ակտիվիստ բնապահպանները. «Գարուն անունով իր վարորդի հետ միասին տարածքը լքեց Ջեյրան բուլդոզերը, որը հիմնական աշխատող մեքենան էր ու ակտիվիստների ժամանելուց հետո արդեն մի քանի օր է` անգործ կանգնած էր: Մեր տեղեկությունների համաձայն մյուս մեքենաներն էլ պիտի մոտ օրերս դուրս հանվեն տարածքից»:

    Լրատվամիջոցներից և սոց-ցանցերից տեղեկանալով ակցիայի մասին բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդիկ են այցելում ճամբարականներին։ «Այսօր, անսպասելի եկան միջին տարիքի ամուսիններ Ազատան գյուղից, ովքեր ԳԱԼԱ հեռուստատեսությամբ ռեպորտաժը տեսնելուց հետո եկել էին մեզ մոտ, ուտելիք էին բերել ու ամբողջ օրը մեզ հետ անցկացրեցին: Գյումրիից 7 երիտասարդներ եկան, մոտ 20 հոգի էլ Երևանից: Գրեթե ամեն օր գալիս լրագրողական խմբեր: Առաջին անգամ մեզ այցելեցին ոստիկանները, ովքեր շատ հարգալից էին և ակտիվիստների, և օրենքի նկատմամբ: «Ռոբշին» շինարարական ընկերությունը դիմել էր նրանց` հնարավոր անկարգություններից ապահովված լինելու համար:

    Բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են, ասեմ, որ ակտիվիստները բոլորը շատ լավ են, ճամբարում մթնոլորտը հաղթական է, վճռական, գործնական և շատ ուրախ: Չնայած ցրտին ու բոլոր կենցաղային անհարմարություններին, այսօր չկա ավելի հրաշալի տեղ, քան «Թռչանի ազատագրված տարածքը»` քաղաքացիական անհնազանդության այս աննախադեպ օջախը»,- նշում են բնապահպանները:

    Նրանք շնորհակալություն են հայտնում բոլոր աջակիցներին` գյուղացիներին, ովքեր անշահախնդիր ձևով սնունդ ու վառելիք են բերում ճամբարին, օգնում են տրանսպորտի և կենցաղային հարցերում, նրանց, ովքեր պատրաստում ու տարածում են այս պայքարի մասին տեղեկատվությունը, ովքեր ոգևորում են իրենց գրած երգերով ու բանաստեղծություններով, ովքեր պայքարում են իրավական դաշտում, ովքեր կազմակերպում են ստորագրահավաքն ու մյուս ակցիաները…

    «Մեր թիվը պետք է ամեն օր ավելանա ճամբարում, նույնիսկ մեկօրյա ցերեկային այցելությունները կարևոր են, դրանք հզորացնում են մեր շարժումը: Բացի այդ, Երևանում ստորագրահավաք է ընթանում և բողոքի ակցիա է նախապատրաստվում, բազմաթիվ այլ աշխատանքներ են ընթանում: Խնդրում եմ, անտարբեր մի մնացեք, կապվեք «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ անդամների հետ և որևէ ձևով մասնակցեք, աջակցեք ընդհանուր գործին: Հավատում ենք, վստահ ենք` Թռչկան ջրվեժը ՀԵԿ չի դառնալու»,- նշում են նրանք:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (30.10.2011)

  26. #45
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երևանում շատ ավելի կարևոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավիրման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ... մենք ենք այս երկրի տերը և մենք չենք վաճառում մեր Թռչկանը:

    Կհանդիպենք երեքշաբթի, 15:00-ին, բնավիրման նախարարության մոտ (հրապարակի հարևանությամբ, վերնիսաժի մոտ): Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (31.10.2011)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •