Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 78 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

  1. #76
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,756
    Ճիշտ էլ կանի, որ դատի տա: Թող սխալ թույլատրություն ու լիցենզիա չտաին: Դե հիմա թող պատասխան տա Բնապահպանության Նախարարությունը: Չնայած նրան, որ «Ռոբշինն» էլ իր հետթին պիտի պատասխան տա էկոհամակարգին հասցված վնասների համար, քանի որ գործել է խախտումներով: Բայց այս դատական պրոցեսը շատ լավ է, որ սկսվում է: Շատերին կսովորեցնի, ինչպես պիտի ճիշտ աշխատել:

    Թռչկանի շուրջ հանգամանքները փոխվել են
    ՆՈՅԵՄԲԵՐ 9, 2011 13:37

    «Ռոբշինը» դատի է տալու բնապահպանության նախարարությանը

    Թռչկան ջրվեժը կարելի է փրկված համարել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց հաղթանակն էին տոնում «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները: Չնայած սրան, բնապահպանները դեռ ունեն որոշակի մտահոգություններ: Նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքերով, ջրվեժը չունի անձնագիր եւ հստակեցված չեն ջրվեժի պահպանվող տարածքները: Ու ինչքան էլ հողային ու բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքներով արգելվում է ջրվեժի մոտ տնտեսական գործունեություն ծավալել, անձնագիր չունենալու հարցը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել: Բացի այդ, բնապահպանները պահանջում են, որ ՀՀ բնապահպանության նախարարը հետ կանչի ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը: Մ. Խաչատրյանին ու ջրվեժի պահպանությամբ մտահոգված բոլոր ակտիվիստներին զարմացրել է վարչապետի վերջին հայտարարությունը, թե ջրվեժին կտան հատուկ պահպանության կարգավիճակ. «Ի՞նչ է ստացվում՝ 3-րդ անգամ ենք Թռչկանին կարգավիճակ տալիս, բայց սայլը տեղից չի շարժվում: Ի դեպ, այս կարգավիճակը տալիս են անձնագիրը սահմանելուց հետո»: Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ մտահոգված է ջրվեժի մոտ սողանքավտանգ տարածքներ հայտնաբերելու մտքից: Մ. Խաչատրյանի խոսքերով էլ, բնության հուշարձանների ցանկում սխալ է կազմվել նաեւ Թռչկանի նկարագիրը. «Գրված է, թե այն գտնվում է Չիչխան գետի Թռչկան վտակի վրա, բայց Թռչկանը երբեք վտակ չի ունեցել: Առաջանում է 2-րդ խնդիրը, սա պետք է շտկել եւ անձնագրում այս սխալը չներառել»:
    Իրավաբանի խոսքերով, «Ռոբշին»-ը սկզբում պատրաստվում էր նախարարությանը դատի տալ ու կրած վնասների դիմաց փոխհատուցում պահանջել, բայց հասկացավ, որ դրա իրավունքը չունի. «Այն պահին, երբ այդ ընկերությունը փոխհատուցում կուզի կառավարությունից, ես ու մեր նախաձեռնության բոլոր անդամները համապատասխան առաջարկությամբ հանդես կգանք՝ մեր պետությանը պաշտպանելու համար: Այդ ընկերությունը մեծ վնաս է հասցրել էկոհամակարգին ու դեռ պետք է վերականգնի Չիչխան գետին ու հարակից տարածքներին հասցրած վնասն ու փոխհատուցի պետությանը, հլը ինքն է պետությանը պարտք»: «Ռոբշին»-ի սեփականատեր Ռոբերտ Օխանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հետո կերեւա՝ ով ում է պարտք. «Միանշանակ փոխհատուցում ենք պահանջելու նախարարությունից, որովհետեւ մեծ չափի վնասներ ենք կրել, դիմելու ենք բարձր ատյաններ, եթե հրաժարվեն մեր պահանջից»: Մեր հարցին, ապա ինչո՞ւ էին ավելի վաղ հերքել իրենց այս հայտարարությունը, պարոն Օխանյանը հավելեց. «Հանգամանքները փոխվել են»:
    ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

    «Առավոտ» օրաթերթ
    Վերջին խմբագրող՝ Tig: 10.11.2011, 09:36:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.11.2011), Varzor (10.11.2011), Գեա (10.11.2011)

  3. #77
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,756


    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (16.11.2011)

  5. #78
    Ժողովուրդ, Թռչկանից հետո ոնց տեսնում եմ էս թեման անցել ա պատմության գիրկը: Մի քիչ բզբզեմ: Ես մոտ մեկ ամիս առաջ եմ գնացել Շաքիի ջրվեժ, ու էդ խեղճից ջ տառն էլ չի մնացել ու ընդանհրապես տառ չի մնացել: Լսել եմ, որ հէկում արդեն մոտ մեկ տարի ա ինչ երկրորդ գեներատոր են աշխատացնում: Եթե մի երկու տարի առաջ տարին գոնե մի քանի անգամ կարելի էր ջրվեժը տեսնել, հիմա վայթեմ դրա հնարավորությունն էլ չկա (չնայած դա այցելուի գրպանից էլ ա կախված): Էլ չեմ խոսում շրջակայքի բնության մասին, որը մեղմ ասած ապականվել ա: Քարե անդուր բեսեդկաներ են ավելացել ինչ-որ, մի տոննա զիբիլ, պլյուս շուտով վեր կհառնեն նորաթուխ օբյեկտիկներ «շնորհիվ» տարածքի նոր սեփականատիրոջ: Սա իմ համեստ կարծիքով հանցագործություն ա..
    “My God - it's full of stars!”

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.04.2014), Nihil (30.04.2014), Tig (01.05.2014)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •