Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,692

    Ուշադրություն Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

    Նույնիսկ չգիտակցելով, որ Հայաստանի Հողային օրենսգիրքն է խախտել` «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 1998 թվականին հեշտ ու հանգիստ սեփականաշնորհել է Շաքիի ջրվեժի 14-16 հա տարածքը եւ ցանկապատել է բնության հուշարձանը:
    «Երկիր»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ոչ մի անօրինականություն էլ չի եղել:
    Ըստ քաղաքապետի` ինքը համագործակցում է երեւանյան մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ. «Երբեւիցե չի եղել, որ խոչընդոտենք ջրվեժը դիտելուն: Մենք միշտ հասանելի ենք եղել»:
    Մինչդեռ շատ են փաստերը, որ Սիսիան այցելողները 18 մետրից գահավիժող ջրվեժը տեսնելու համար ստիպված են եղել 5 հազար դրամ վճարել: Քաղաքապետը բազմիցս հերքել էր այդ լուրերը, սակայն մեզ հետ զրույցում նա մեղքը գցեց «որոշ աշխատակիցների» վրա` հավելելով, որ նրանց ազատել է աշխատանքից:
    «Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ իրավունքով է ցանկապատել ջրվեժը, Հակոբջանյանը հայտարարեց, որ թույլտվություն ունի, թե ո՞ւմից, անունը հրաժարվեց տալ:
    «Շաքիի ջրվեժ տանող երկու ճանապարհ կա. այնտեղ կարելի է այցելել նաեւ համանուն գյուղի տարածքով: Սա ես արել եմ անվտանգությունից ելնելով եւ ցանկացած առումով: Մարդիկ արդեն սովորել են. անպայման փորձում են մեր ընկերության տարածքով անցնել ու բաց են թողնում դարպասները»,- ասաց նա:
    Իսկ ՀԷԿ-ում օգտագործվող ջրային պաշարների մասին խոսելիս Հակոբջանյանը նշեց, որ այսօր «իր ջուրն էլ է պակասել», չի կարողանում վերցնել այնքան ջուր, որքան հարկավոր է իրեն տրված լիցենզիայով:
    Կուշտ գանգատվելուց հետո նա մեզ հարց տվեց. «Հիմա ինչի՞ն եք համաձայն` ջրվեժ ունենա՞ք, թե՞ էլեկտրաէներգիա»:

    www.ecolur.org

    Ախր ինչու՞ է ամեն ինչ էսպես պրիմիտիվ մտածվում, մի կողմից ՀՀ կառավարությունը Հայաստանի հարավը զարգացնում է որպես տուրիզմի կենտրոն, մյուս կողմից Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժը թույլ է տալիս փակեն՝ էլեկրտրոէներգիա ստանալու համար: Ախր էնքան լեռնային արագահոս գետակներ կան, որ կարելի է օգտագործել էլեկրտրոէներգիա ստանալու համար: Այժմ հետաքրքիր է իմանալ Ձեր վերաբերմունքը հետևյալի նկատմամբ:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.05.2011), Claudia Mori (28.05.2011), E-la Via (19.10.2011), Freeman (28.05.2011), Lion (19.10.2011), Monk (28.05.2011), Moonwalker (28.05.2011), Norton (28.05.2011), Rammstein (28.05.2011), Skeptic (28.05.2011), Tig (28.05.2011), V!k (28.05.2011), Valentina (28.05.2011), Varzor (24.10.2011), Արէա (28.05.2011), Լեո (28.05.2011), Նաիրուհի (28.05.2011), ՆանՍ (31.10.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,313
    Բլոգի գրառումներ
    1
    Շաքիի ջրվեժ վերջին անգամ եղել էի վեցերորդ դասարանում, 1997թ.ին, աննկարագրելի տպավորություն էր, իրոք հրաշք:
    Անընդհատ առիթ էի ման գալիս նորից այցելելու, էս վերջերս գնացել էի Սիսիան, ընկերներիս հա համոզում եմ, թե արի գնանք Շաքի, չեն համաձայնվում, թե ինչ նայելու բան կա որ գնանք: Ապշել էի, ո՞նց կարելի ա չգնահատել էդ գեղեցկությունը: Վերջը համոզեցի, գնացինք... երանի գնացած չլինեինք, նախ ճանապարհին տեղադրված դարպասները, որի գոյությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում ուղեղիս մեջ, հետո պահակին համոզելը, թե ձյաձ ջան թող անցնենք էլի՜...
    ու վերջապես "ջրվեժը"... եթե կարելի ա էդ մերկ ժայռին ջրվեժ անվանել...

    Ինչպիսին պիտի լիներ իմ հիշողություններում



    Ինչպիսին էր իրականում



    Ահավոր էր...

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.05.2011), Claudia Mori (28.05.2011), E-la Via (19.10.2011), Freeman (28.05.2011), Inna (22.10.2011), Monk (28.05.2011), Moonwalker (28.05.2011), Rammstein (28.05.2011), Renata (26.10.2011), Skeptic (28.05.2011), V!k (28.05.2011), Valentina (28.05.2011), Varzor (24.10.2011), VisTolog (28.05.2011), yerevanci (28.05.2011), Լեո (28.05.2011), Նաիրուհի (28.05.2011), ՆանՍ (31.10.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,335
    Շատ սիրուն ջրվեժ ա Շաքեն, բայց միացված ժամանակ…
    երբ առաջին անգամ գնացինք, փակել էին, ու ջուրը շատ քիչ էր, հազիվ վերևից իջնում էր, հետո մինչև ծանոթ չխառնեցինք, չմիացրեցին, էն էլ 10 րոպեով միացրեցին, ախր ո՞նց կարելի ա բնական էդ հրաշքը մարդը իրա կամքով երբ ուզենա փակի, բացի
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (22.10.2011), Rammstein (28.05.2011), Valentina (28.05.2011), yerevanci (28.05.2011), Արէա (28.05.2011), Նաիրուհի (28.05.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    858
    Մի ջրվեժ ունենք էն էլ են վերացնում

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.05.2011), yerevanci (28.05.2011)

  9. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    28
    Գրառումներ
    8,630
    Շատ ցավալի ա, բայց հեչ զարմանալի չի: Ժողովուրդն էլ ա մեղավոր, որ տենց անաստված մարդկանց հարդուրժում ա իրանց պաշտոնների վրա: Բայց դե էս ժողովրդի մեղավորության թեման շատ ծեծված ա, էլ չխորանամ:


    Անաստված մարդը ամենամեծ չարիքն ա շրջապատի համար: (Անաստվածին անհավատի հետ չխառնել: Կարող ա «հավատացյալը» անաստված լինի, իսկ անհավատը` ոչ:)

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.10.2011), Freeman (28.05.2011), Inna (22.10.2011), Skeptic (28.05.2011), VisTolog (28.05.2011), yerevanci (28.05.2011), Արէա (28.05.2011), Նաիրուհի (28.05.2011), ՆանՍ (31.10.2011)

  11. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Իհարկե միանշանակ պետք է ընտրել ջրվեժ տարբերակը… Եթե իրավիճակը օրինակ էլեկտրոէներգիայի արտադրության ոլորտում այնպիսին լիներ, որ ատոմակայանը, եղաԾ հնարավորությունները չեն ապահովում, ապա հարցը կարելի էր դիտարկել ուրիշ ուղղությամբ… Սակայն ասեմ դա այդպես չի, այս ոլորտում իհարկե մի շարք խնդիրներ կան, բայց հաստատ էդ աստիճան վատ չի…Ուղղակի մարդիկփող են ցանկանում աշխատել, հիմա թքած թե մի հատ ջրվեժ ավել կլինի, մի հատ ջրվեժ պակաս… Չնայած շատ աստվածային, բարի բաներ եմ ասում սակայն նման կարգի հարցերը պետք է լուծվեն համընդհանուր քվեարկությամբ՝ռեֆերենդումով…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.05.2011), yerevanci (28.05.2011), Արէա (28.05.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,353
    Ի՞նչ էլեկտրաէներգիա է...նախկինում, երբ ջրվեժը բացովի փակովի չէր ուրեմն էլեկտրաէներգիա չկա՞ր...ավելի լավ է Որոտանը մաքրի մարդկանց լույսով մտահոգվածը, թե չէ այն արդեն ճահճանում է, ու Որոտան անունից առաջին տառն էլ չի մնացել
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.10.2011), Varzor (24.10.2011), yerevanci (28.05.2011), Արէա (28.05.2011), ՆանՍ (31.10.2011)

  15. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,692
    Jerry-ի ջան Հայաստանը ներկա դրությամբ էլէկտրոէներգիայի ներկայիս և հեռանկարային «պաշարներով» բավական լավ վիճակում է գտնվում, այնպես որ վերցնել ու փակել հանրապետության ամենագեղատեսիլ ջրվեժը, դա ուղղակի անտրամաբանական քայլ է: Ոնց որ օրինակ ԱՄՆ-ն ու Կանադան փակեն Նիագարան և մի գերհզոր էլէկտրոկայան սարքեն

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Valentina (29.05.2011), Varzor (24.10.2011)

  17. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189
    Ժողովուրդ, առաջարկում եմ ֆեյսբուքում էջ բացել ու էս հարցին հնչեղություն տալ: Համոզված եմ, որ քչերը գիտեն՝ Շաքիի ջրվեժից 2-3 առու ա մնացել:
    Վերջին խմբագրող՝ Norton: 29.05.2011, 09:51:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Valentina (29.05.2011), Varzor (24.10.2011), yerevanci (29.05.2011)

  19. #10
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,692

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (29.05.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    779

    ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

    Ուզում եմ բոլոր ակուբցիներին տեղեկացնել որ Թռչկան ջրվեժի մոտ ծանր տեխնիկա է բերվել հեկ կառուցելու հեռանկարով: Մանրամասները այստեղ
    http://www.tert.am/am/news/2011/10/1...DJdRI.facebook

    Ժողովուրդ ջան ըստ այդմ դուք կողմնորոշվեք, հատկապես նրանք ովքեր խիստ աշխատանքի մեջ չեն լինի: Մեր արշավականներն են կազմակերպել , հավանաբար ոմանք միմյանց կճանաչեն, http://www.facebook.com/groups/259531000744522/

    Հինգշաբթի, 11:00-ին բողոքի ցույց կառավարության դիմաց:

    Բնապահպանության նախարարությունը կարծես ականջի հետև է գցել այս հիմնախնդրի կարգավորումն ու այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ:

    Մեր պահանջը՝ անհապաղ դադարեցնել շինարարությունը Թռչկանում: Փրկենք Թռչկանի ջրվեժը: Թռչկանի ձայնը մեր ժողովորդի ձայնն է, որն ուզում են խեղդել խողովակների մեջ:

    _____________222312793.jpg 277039_163103880450583_192900019_n.jpg arm131842636219.jpg
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 19.10.2011, 16:28:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.10.2011), Freeman (24.10.2011), Tig (19.10.2011), ՆանՍ (31.10.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Գնում ենք Թռչկանի ջրվեժը փրկելու

    Սիրելի ընկերներ, բարեկամներ, ՀՀ քաղաքացիներ, ձեզնից շատերն արդեն լսել են Թռչկանի ջրվեժի հիմնախնդրի մասին: Վտանգված է ՀՀ ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը: Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ (տրակտորներ, բեռնատարներ): Բնավիրման նախարարությունը կարծես ականջի հետևն է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ: Այսպիսով, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այցելում ենք Թռչկանի ջրվեժ.

    Այցելության նպատակը՝ տեղում ծանոթանալ շինարարության ներկայիս ընթացքին, զրուցել շինարարների և բանվորների հետ՝ հորդորելով նրանց զերծ մնալ բնության հուշարձանին վնաս հասցվող աշխատանք կատարելուց, հանդիպել Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարծիքն այս ամենի մասին և հայտնելու մեր զորակցությունը Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարում, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնելու և հիանալու բնության այս հիասքանչ կոթողով: Մեզ հետ կունենանք նաև ջրվեժի պահպանման վերաբերյալ կոչերով մի շարք պաստառներ
    Ի՞նչ օգուտ կտա այս այցելությունը՝ որքան շատ մարդ մասնակցի այս ակցիային, այնքան մեծ կլինի դրա արդյունավետությունը, միասին մենք կարող ենք հասնել շինարարության դադարեցմանը

    Ինչ ենք վերցնում մեզ հետ՝ մեկ օրվա ուտելիք, ջուր, տաք հագուստ
    Հանդիպում ենք Տերյան 59 հասցեով, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, 8:00-ին
    Անհրաժեշտ գումարը՝ մոտ 3.000 դրամ

    Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել (093)26-55-76 կամ այցելել Armenian Extreme Club-ի երևանյան գրասենյակ` Տերյան 59:
    Գրանցման վերջնաժամկետը՝ ուրբաթ, 18:00
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.10.2011), Hayk Avetisyan (19.10.2011), յոգի (19.10.2011), Նաիրուհի (19.10.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. #14
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,353
    Նախարարի պատասխանը չի գոհացնում բնապահպաններին

    ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 2011

    Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող Թռչկանի ջրվեժը վտանգված չէ, ու մոտակայքում արդեն կառուցվող ՀԷԿ-ն իրականում չի ազդելու ջրվեժի վրա. այս մասին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի առջև «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ:

    Ա. Հարությունյանը նշեց, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը գործում է օրենքի սահմաններում և նրանք ողջունում են արդեն սկսված շինարարական աշխատանքները: Ըստ «Էկոլուրի»՝ Մեծ Պարնի գյուղի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հսկայական հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը և ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանին:

    Այս իրադրությունը չի բավարարում բնապահպան երիտասարդներին, ովքեր համոզված են, որ Թռչկանին սպասվում է Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժի ճակատագիրը, որն այժմ դարձել է այսպես ասած «բացովի-փակովի» հենց մոտակայքում կառուցված ՀԷԿ-ի պատճառով:

    «Մենք պատրաստվում ենք այցելել մոտակա գյուղեր ու անցկացնել հանրային քննարկումներ ու արդեն գիտենք, որ բնակիչները դեմ են արտահայտվել այդ գաղափարին»,- հայտնում է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

    Հոկտեմբերի 22-ին նրանք այցելելու են Թռչկան:

    Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտ և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում:



    Աղբյուրը՝http://www.hra.am/am/events/2011/10/20/trchkan
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (20.10.2011), VisTolog (20.10.2011)

  28. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Օֆ, աման, եսիմ է...
    Նենց ա խոսում, ոնցոր ինքը ներդրող կողմը լինի, ոչ թե բնապահպանական հարցերով մտահոգ կողմ...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •