Նայել հարցման արդյունքները: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ջրվեժ

    48 97.96%
  • Էլեկտրաէներգիա

    1 2.04%
Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա

  1. #46
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (31.10.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #48
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,353
    Թռչկանի ջրվեժը վտանգված է. բնապահպանական ճամբար, ստորագրահավաք և ցույց

    ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 2011

    «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամների մի մասը ճամբար են կազմակերպել ջրվեժի մոտ և հսկում են, որ շինարարություն չիականացվի այնտեղ, իսկ նախաձեռնության մյուս անդամները ստորագրահավաք են անցկացնում և պատրաստվում ցույցի նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության առջև:
    Հիշեցնենք, «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. տրվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:

    ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2008թ-ին Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող Հայաստանի ջրառատ Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկում՝ որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան: Իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ արգելվում է Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ գործունեության իրականցումը:

    «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները ևս խախտվել են ՀՀ բնապահպանության նախարարության որոշման պատճառով:

    Ընդահնուր առմամբ խախտել են առնվազն միջազգային 6 կոնվենցիաներ և ներպետական 5 օրենքներ:

    ՀՀ բնապահպանության նախարարը սկզբում ընդունեց ջրվեժի համար պայքարող երիտասարդներին՝ կազմակերպությանը տալով 10 օր ժամանակ, որ ջրվեժի աշխատանքը չխանգարելու համար ՀԷԿ-ը կառուցեն նրա ներքևում, բայց հետագայում նորից հաստատեցին ՀԷԿ-ի գործելու որոշումը:

    ՀՀ կառավարության նիստի ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարչապետին հավաստիացրել է, որ ՀԷԿ-ի ներկայումս ընթացող շինարարական աշխատանքները չեն խանգարում ջրվեժին, իսկ գարնան ամիսներից բացի մյուս ամիսներին ՀԷԿ-ը կշահագործվի, եթե ջրվեժում ջրի հոսքը գերազանցի 400-500 լիտր/վայրկյանը:


    Սակայն բնապահպանները թերահավատորեն են վերաբերվում այս խոստումներին՝ մտածելով, որ եթե չպայքարեն Թռչկանը կդառնա Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժի նման, քանի որ այնտեղ էլ ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը դարձավ գումարով՝ «բացովի-փակովի»:

    Ֆեյսբուքյան գրեթե 5000 անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբն արդեն ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Նրանց մի մասը 5 օր է վրաններում գիշերում են ջրվեժի մոտ, որ շինարարական աշխատանքները չշարունակվեն: Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարբերաբար այցելում են նրանց: Վերջինները Գյումրիի հասարակական կազմակերպություններն էին, ովքեր արդեն երկրորդ անգամ են այցելում Թռչկանի ջրվեժ բնապահպանական ճամբարի մասնակիցներին տանելով վառելափայտ, տաք հագուստ և սնունդ:

    Նշենք, որ Շիրակի մարզի 24 հասարակական կազմակերպություններ նաև բաց նամակով դիմել են վարչապետին և բնապահպանության նախարարին:

    Այս խնդրի շուրջ ակտիվացել են նաև ԱԺ խմբակցությունները: Հոկտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:

    ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ ասելով որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը մեղմ ասած լիարժեք չէ և նոր փորձաքննության կարիք կա, հետևաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել:

    «Վերջին շրջանում նախարարի հարցազրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ ՀԷԿ-ի կառուցումն արգելելու դեպքում, ըստ նախարարի, կառուցապ
    ատողը կարող է կառավարությանը դատի տալ և պահանջել վնասների փոխհատուցում: Հետևաբար, կառավարությունն ու կառուցապատողը համատեղ եկել են սեզոնային ջրվեժի ու սեզոնով աշխատող ՀԷԿ-ի գաղափարին, ինչը նույնպես անընդունելի է հանրության համար»,- ասել է նա:

    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ևս հանդես է եկել հայտարությամբ, որտեղ ասել է, որ այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ կառավարությունն ու իշխանությունները հայտարարում են մի բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից ու շահից այն կողմ չի անցնում:

    Նշենք, որ այս խնդիրները կարող են առաջանալ նաև մյուս հուշարձանների դեպքում, քանի որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված 230 անուն բնության հուշարձանները մինչև այսօր համապատասխան անձնագրեր չունեն: Բացի այդ, արժեքավոր հուշարձանների թիվը 1500-ից ավելին են, որոնք ամրագրված էլ չեն կառավարության որոշումներով:


    Աղբյուրը՝ http://www.hra.am/am/point-of-view/2011/10/31/trchkan
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2011), Tig (31.10.2011), Varzor (31.10.2011)

  6. #49
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,501
    Ինձ թվում է, որ բնաքանդության նախարարի անբարոյականության վառ ապացույցը անհերքելի փաստերն են: Հենց թեկուզ` Շաքիի ջրվեժի նախկին և ներկայիս լուսանկարների համադրությունը:
    Ախր դրանք գիտեն, թե տղամարդկությունը մենակ շալվար հագնելու մեջ է, այնինչ "մոռացել" են, որ առաջին հերթին իրենց խոսքերի համար պիտի պատասախն տան ու տեր կանգնեն:

    ՀՀ ներկայիս վիճակի համար պատասխանատվություն են կրում միայն մի տեսակի մարդիկ` տղամարդկությունը շալվար հագնելով ու շատ փող ունենալով պայմանավորող մարդիկ:
    Ժամանակին սրանց քուչի շան տեղ էին պահում, սակայն սրանց նմանները կարողացան այնպես անել, որ քուչի շնից դարձան "կարևոր" մարդ:

    Շատ լավ է, որ մարդիկ կարողանում են պայքարել են իրենց համար թանկ երևույթների համար:
    Բայց կյանքի դառը փորձը հուշում է, որ այս սրիկաները իրենց արածը կանեն
    հանաք բան չի` 1ՄեգաՎտ: Եթե նույնիսկ ատոմակայանի գներով ես հաշվում` հսկայական գումարներ են ստացվելու այդ ՀԵԿ-ի շահագործումից: Ու այդ գումարների համար ինչի ասես պատրաստ են:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #50
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, որ բնաքանդության նախարարի անբարոյականության վառ ապացույցը անհերքելի փաստերն են: Հենց թեկուզ` Շաքիի ջրվեժի նախկին և ներկայիս լուսանկարների համադրությունը:
    Ախր դրանք գիտեն, թե տղամարդկությունը մենակ շալվար հագնելու մեջ է, այնինչ "մոռացել" են, որ առաջին հերթին իրենց խոսքերի համար պիտի պատասախն տան ու տեր կանգնեն:

    ՀՀ ներկայիս վիճակի համար պատասխանատվություն են կրում միայն մի տեսակի մարդիկ` տղամարդկությունը շալվար հագնելով ու շատ փող ունենալով պայմանավորող մարդիկ:
    Ժամանակին սրանց քուչի շան տեղ էին պահում, սակայն սրանց նմանները կարողացան այնպես անել, որ քուչի շնից դարձան "կարևոր" մարդ:

    Շատ լավ է, որ մարդիկ կարողանում են պայքարել են իրենց համար թանկ երևույթների համար:
    Բայց կյանքի դառը փորձը հուշում է, որ այս սրիկաները իրենց արածը կանեն
    հանաք բան չի` 1ՄեգաՎտ: Եթե նույնիսկ ատոմակայանի գներով ես հաշվում` հսկայական գումարներ են ստացվելու այդ ՀԵԿ-ի շահագործումից: Ու այդ գումարների համար ինչի ասես պատրաստ են:
    Չեմ կարծում, որ պատրաստ են ամեն ինչին... Եթե պատրաստ են մի 15-20 հոգու գլուխ ուտել ու դա կարողանան մարսել... Բայց դա այդքան էլ հեշտ չի: Ու հաստատ կան մինչև մերջ գնացող 15-20 հոգի: Ու էս ողջ շարժը նրանց մինչև վերջ գնալու վրա է հիմնված: Ու համոզված եմ, որ նման գլխացավանքի տակ չեն դրի իրենց գլուխները, ինչոր փոքր ՀԷԿ-ի համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (31.10.2011)

  9. #51
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,501
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ պատրաստ են ամեն ինչին... Եթե պատրաստ են մի 15-20 հոգու գլուխ ուտել ու դա կարողանան մարսել... Բայց դա այդքան էլ հեշտ չի: Ու հաստատ կան մինչև մերջ գնացող 15-20 հոգի: Ու էս ողջ շարժը նրանց մինչև վերջ գնալու վրա է հիմնված: Ու համոզված եմ, որ նման գլխացավանքի տակ չեն դրի իրենց գլուխները, ինչոր փոքր ՀԷԿ-ի համար:
    Տիգ ջան, 1ՄեգաՎտ=1մլն Կվտ: Ու դա ` 1 ժամում: Հաշվի ու տես ինչ գումար է ստացվում:
    Ի դեպ ասեմ, որ այդ հզորության ՀԷԿ-ը այդքան էլ փոքր չի լեռնային պայմանների համար:

    Չեմ կասկածում, որ մինչև վերջ գնացողներ կլինեն, բայց էս մեր անօրեն երկրում ինչ ասես կսարքեն, եմնակ մեջը փող լինի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #52
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, 1ՄեգաՎտ=1մլն Կվտ: Ու դա ` 1 ժամում: Հաշվի ու տես ինչ գումար է ստացվում:
    Ի դեպ ասեմ, որ այդ հզորության ՀԷԿ-ը այդքան էլ փոքր չի լեռնային պայմանների համար:

    Չեմ կասկածում, որ մինչև վերջ գնացողներ կլինեն, բայց էս մեր անօրեն երկրում ինչ ասես կսարքեն, եմնակ մեջը փող լինի:
    Տեսնենք:
    Բայց ես, ու էլի շատ ու շատ մարդիկ, շատ մեծ հույսեր ունենք, որ Թռչկանը չի ընկնելու Շաքիի օրը: Ասեմ ավելի՝ մենք համոզված ենք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2011), Varzor (31.10.2011)

  12. #53
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,501
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնենք:
    Բայց ես, ու էլի շատ ու շատ մարդիկ, շատ մեծ հույսեր ունենք, որ Թռչկանը չի ընկնելու Շաքիի օրը: Ասեմ ավելի՝ մենք համոզված ենք:
    Դա շատ լավ է, որ այդքան վճռականորեն եք տրամադրված ու այդքան վստահ եք: Ամեն դեպքում` ձեր գործն արդար է:

    Բայց մի բան հարցնեմ: Մինչև ջրվեժի հետ կապված այս վերջին աժիոտաժը անձամբ ես ու ինձ հետ էլ շատ մարդիք տեղյակ չէին, որ այդպիսի ջրվեժ գոյություն ունի: Նույնիսկ դպրոցում անցել էինք, որ Շաքին է ամենաբարձր ջրվեժը:
    Տարբերակ ունես, թե ինչն էր այդ ինֆորմացիայի պակասի պատճառը? Կամ գուցե միտում կար այդտեղ?
    Անկեղծ ասած ՀԷԿ-ը մեկ օրում չեն նախագծում և միգուցե ՀԷԿ-ի հաշվարկները կատարվել են շատ ավելի վաղուց, քան մենք կարծում ենք:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #54
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա շատ լավ է, որ այդքան վճռականորեն եք տրամադրված ու այդքան վստահ եք: Ամեն դեպքում` ձեր գործն արդար է:

    Բայց մի բան հարցնեմ: Մինչև ջրվեժի հետ կապված այս վերջին աժիոտաժը անձամբ ես ու ինձ հետ էլ շատ մարդիք տեղյակ չէին, որ այդպիսի ջրվեժ գոյություն ունի: Նույնիսկ դպրոցում անցել էինք, որ Շաքին է ամենաբարձր ջրվեժը:
    Տարբերակ ունես, թե ինչն էր այդ ինֆորմացիայի պակասի պատճառը? Կամ գուցե միտում կար այդտեղ?
    Անկեղծ ասած ՀԷԿ-ը մեկ օրում չեն նախագծում և միգուցե ՀԷԿ-ի հաշվարկները կատարվել են շատ ավելի վաղուց, քան մենք կարծում ենք:
    Դե չգիտեմ, թե ինչու է Թռչկանը նոր "հայտնաբերվել": Կարծում եմ դա զուտ ուսումնասիրության պակասի արդյունք է: Իսկ որ Թռչկանը Շաքիից բարձր է ու ջրառատ, դրանում կասկած չունեմ, քանի որ իմ աչքերով եմ տեսել: Ենթադրում եմ, որ այդ տարածքը համարյա ուսումնասիրված չի եղել, քանի որ դժվարանցանելի է ու նոր նոր է ինչ որոշակի ճանապարհ է բացվել ու շարժ կա: Նախկինում ոտքով են գնացել կամ բարձր անցանելություն ապահովող մեքենայով: ՀԷԿ-ի մասին խոսակցությունները եղել են դեռևս 2004թ-ից: Այսինքն կարծում եմ հաշվարկնեն ու նախագծերը իրականացվում են 2004թ-ից...
    Ինչևէ, "ապրի" "Ռոբշինը", որի գործունեության հետևանքով բացահայտվեց Թռչկանը...



    Բնության գեղեցկուհին եւ ՀԷԿ-հրեշը (տեսանյութ)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2011), Varzor (31.10.2011)

  15. #55
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,501
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե չգիտեմ, թե ինչու է Թռչկանը նոր "հայտնաբերվել": Կարծում եմ դա զուտ ուսումնասիրության պակասի արդյունք է: Իսկ որ Թռչկանը Շաքիից բարձր է ու ջրառատ, դրանում կասկած չունեմ, քանի որ իմ աչքերով եմ տեսել: Ենթադրում եմ, որ այդ տարածքը համարյա ուսումնասիրված չի եղել, քանի որ դժվարանցանելի է ու նոր նոր է ինչ որոշակի ճանապարհ է բացվել ու շարժ կա: Նախկինում ոտքով են գնացել կամ բարձր անցանելություն ապահովող մեքենայով: ՀԷԿ-ի մասին խոսակցությունները եղել են դեռևս 2004թ-ից: Այսինքն կարծում եմ հաշվարկնեն ու նախագծերը իրականացվում են 2004թ-ից...
    Ինչևէ, "ապրի" "Ռոբշինը", որի գործունեության հետևանքով բացահայտվեց Թռչկանը...
    Բնության գեղեցկուհին եւ ՀԷԿ-հրեշը (տեսանյութ)
    Ճիշտն ասած մենք էնքան բան ունենք, որ ոչ տեղը գիտենք, ոչ գինը: Ու այդ մասին ինձ մի հոլանդացի զբոսաշրջիկ է ասել, մանավանդ երբ տարանք Քարահունջ
    Բայց որքանով կարողացա ճշտել (տղերքը փաստաթուղթ չեն նայել, ուղղակի հիշողությամբ ասացին) այդ փոքրիկ ՀԷԿ-երով ՀՀ-ի լեռնային արագահոս գետերը ծածկելու ծրագիրը մշակվել է դեռևս 90-ականների կեսերին ու վերջին: 2000-ականների սկզբից որոշ փոքրիկ ՀԷԿ-էր արդեն իսկ կառուցվել ու շահագործվում էին:
    Սակայն այդ գործընթացը որոշված էր իրականացնել ոչ պետական կապիտալի հաշվին, բայց բառիս բուն իմաստով մաֆիա արեցին: Իմ ծանոթներից մեկն ուզում էր իրենց գյուղում մի 500ԿՎտ հզորության փոքրիկ հեկ կառուցել: Էնքան տարան բերեցին, էնքան անիմաստ գումարներ ծախսեց ու ժամանակ, որ թքեց էդ գործի վրա` 3 տարում չկարողացավ հասնել արդյունքի: Բայց մի 6 ամսվա ընթացքում ինչ-որ ամերիկյան (մթոմ ամերիկյան) ընկերություն ՀԷԿ-ը սարքեց ու հետն էլ մի 4-5 հատ վրադիր: Կարծեմ մինչև հիմա շարունակում են տարբեր այդպիսի փոքրիկ ՀԷԿ-եր սարքելը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2011), Tig (31.10.2011)

  17. #56
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.11.2011)

  19. #57
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Դեռ վաղ է ասել, որ Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ չի կառուցվի. բապահպանական նախաձեռնության անդամ
    Նոյեմբեր 01, 2011 | 00:36

    Թռչկանի ջրվեժի տարածքից տեխնիկայի իջեցումը եւ հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցնելու մասին կառուցապատող ընկերության հայտարարությունը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության համար հիմք չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը նշեց, որ վաղ է ասել, որ Թռչկանի տարածքում ՀԷԿ չի կառուցվի:

    «Երաշխիք չկա, որ վաղը մյուս օրը ուրիշ տեխնիկա չեն բարձրացնի եւ չեն սկսի աշխատանքները: Պետական մարմինները, որոնք թույլտվություններ են տվել, պետք է նորից չեղյալ համարեն իրենց եզրակացությունները»,- ասաց նա` հավելելով, որ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ իրենք ստանան Բնապահպանության նախարարության կողմից փորձաքննական եզրակացության չեղյալ համարելու որոշումը, ջրօգտագործման թույլտվության չեղյալ հայտարարելու որոշումը, լիցենզիայի չեղյալ հայտարարելու որոշումը, ինչպես նաեւ 2004թ հողի կատեգորիայի փոփոխության որոշման վերափոփոխության որոշումը:

    Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա վաղը` նոյեմբերի 1-ին, Կառավարության շենքի առաջ նախաձեռնված ակցիան կայանալու է, ինչպես նաեւ մյուս շաբաթ մասնակցելու են խորհրդարանական լսումներին, վարչապետի մոտ քննարկմանը: «Սահմանապահները չեն իջնելու դիրքերից եւ Թռչկանը պահելու են, մինչեւ չստանանք որոշումները»,- ասաց Արման Վերմիշյանը:

    Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժի տարածքից իջեցվել է տեխնիկան, ինչպես նաեւ «Ռոբշին» ՍՊԸ-ն հայտարարել է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը

    Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռիի մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ կառուցելու համար:

    Բնապահպանները գտնում են, որ հէկ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը:

    Բնապահպան ակտիվիստների մի մեծ խումբ գիշեր ու զօր գտնվում է ջրվեժի մոտ, որպեսզի թույլ չտա ՀԷԿ-ի կառուցումը:

    NEWS.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.11.2011), Varzor (01.11.2011)

  21. #58
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756


    հ.գ. կատարվում են նախապատրաստական աշխատանքներ Վանաձորում նույնպես բողոքի ակցիա կազմակերպելու ուղղությամբ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. #59
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    01/11/2011

    Մամլո հաղորդագրություն

    Մենք՝ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածված հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական (դրական) լուծում:

    Խնդիրը վերջնական լուծված համարելու համար ՀՀ բնապահպանության նախարարից պահանջում ենք, որպեսզի իր առաջարկությամբ.

    1. ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության կողմից 15/07/2004թ. ընդունված N 1022 որոշումը, որով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողեր փոխադրվել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար:

    2. Վերականգնվի վերոնշյալ որոշմամբ փոփոխված հողերի կատեգորիայի նախկին կարգավիճակը, և/կամ համապատասխան մասնագիտական և շահագրիռ կողմերի հետ քննարկելուց հետո նշյալ հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառվի բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժին պատկանող պահպանվող գոտում, կատարվի բնության հուշարձանի անձնագրավորում և սահմանվի պահպանության ռեժիմը:

    3. Ուժը կորցրած ճանաչվի «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված N ԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը:

    4. Ուժը կորցրած ճանաչվեն ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները եւ ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը:

    5. Անհապաղ դադարեցվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման 07/04/2010թ. N 0348 լիցենզիայի գործողությունը:

    6. Վերականգնվի տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը:

    7. Սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկվեն «Թռչկան» ջրվեժի` որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ, այդ գործընթացում ներգրավելով նաեւ շագարգիռ կողմերին, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին:

    Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը, մինչեւ վերոնշյալ բոլոր պահանջների վերջնական իրականացումը:

    «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնություն
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.11.2011)

  24. #60
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,756
    Ո՞վ կարա սենց բանակի դեմ դուրս գա...



    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (01.11.2011)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •