User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին

  1. #1
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    29
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին

    Ապրիլի 17-ին Մաշտոցի այգում տեղի ունեցավ «Արևածագ» բնապահպանական փառատոնը։



    Փառատոնը կազմակերպել էր «Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» նախաձեռնող խումբը: Խմբի անդամները երիտասարդներ են, որոնց համախմբել է այգու վերակենդանացման խնդիրը: Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Արամի և Բուզանդի փողոցների հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շաբաթ օրը այգու տարածքում կազմակերպրվել էր շաբաթօրյակ Երևանի քաղաքպետարանի կողմից, որին մասնակցել էին խմբի անդամները: Այգին մաքրվել էր աղբից, տնկվել էին նոր ծառեր:



    Կիրակնօրյա փառատոնի ընթացքում այգում կազմակերպվեցին տարբեր խաղեր ու մրցույթներ (օրիգամի, ջրաներկ, պլաստիրին, գրաֆիտի), հեծանվային դասընթացներ, երաժշտություն։







    Մասնակցում էին ինչպես այդ թաղամասի, այնպես էլ քաղաքի այլ համայնքների բնակիչները:



    Փառատոնին մասնակից էին տարբեր տարիքի մարդիկ, երիտասարդներ, երեխաներ, ծողներ, պապիկներ ու տատիկներն, ուսանողներ, վերջինները եկել էին իրենց կիթառներով, հնչում էր կենդանի երաժշտություն:



    Փառատոնին ներկա էր ԿԱՐԻՆ ազգագրական երգի-պարի համույթը, բոլորը ոգևորությամբ պարում էին, չնայած անձրևին:



    Այս ամենը եզրափակեց կիթառի հնչյուններով ուղեկցվող երեկոյան թեյախմությունը։ Տեսնելով այգու աշխուժությունը, հետաքրքրված անցորդները միանում էին մասնակիցներին:



    Չնայած անձրևային եղանակին, փառատոնն իսկական արևածագ էր՝ բարձր տարամադրության շնորհիվ:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (29.05.2011), ars83 (28.05.2011), Chuk (27.05.2011), Claudia Mori (27.05.2011), Freeman (27.05.2011), kitty (28.05.2011), Lusina (27.05.2011), Meme (27.05.2011), Moonwalker (27.05.2011), Skeptic (27.05.2011), Starkiller (27.05.2011), Tig (27.05.2011), Valentina (27.05.2011), yerevanci (28.05.2011), Նաիրուհի (29.05.2011), Ռուֆուս (30.05.2011)

  3. #2
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    29
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկության դեպքում կարող եք միանալ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ֆեյսբուքում նախաձեռնության էջից։ Մոտ օրերին այգում սպասվում են նոր միջոցառումներ։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (29.05.2011), ars83 (28.05.2011), Meme (27.05.2011), Tig (27.05.2011)

  5. #3
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    29
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ։)

    Հունիսի 1-ին ժամը 19:00-21:00 սիրով հրավիրում ենք Մաշատոցի այգի` նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սպասվում են փուչիկներ, երգեր, կավիճներով նկարչություն, տարբեր խաղեր, քաղցրավենիք և հեքիաթներ փոքրիկների համար։

    Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի, Արամի և Բուզանդի փողոցների հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։

    Սիրով կսպասենք ձեզ
    ...Միացեք և մեզ հետ միասին անցկացրեք ևս մի գեղեցիկ և հաճելի օր:


    Վերակենդանացնենք Մաշտոցի այգին. http://www.facebook.com/pages/Վերակե...82778418426388

    «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
    Իվենթը ֆեյսբուքում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Valentina (28.05.2011)

  7. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի հարց ա հետաքրքրում այս այգու հետ կապված, հուսով եմ այգու ապագայով մտահոգված մարդիկ տեղյակ կլինեն. ճի՞շտ է արդյոք, որ այս այգու տարածքը վաճառված է, և եթե այո, մտադի՞ր են արդյոք վերը նշված նախաձեռնող խմբի անդամներն ինչ-որ կերպ զբաղվել այդ հարցով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վաաայ, վերջապես մեկ տարի այգու մոտակայքում էի բնակվում, ամեն անգամ անցնում էի ու պատկերացնում, թե ինչ գեղեցիկ է եղել խնամված ժամանակ, և ինչու է այս օրի հասել: Կմիանանք
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (29.05.2011)

  10. #6
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարց ա հետաքրքրում այս այգու հետ կապված, հուսով եմ այգու ապագայով մտահոգված մարդիկ տեղյակ կլինեն. ճի՞շտ է արդյոք, որ այս այգու տարածքը վաճառված է, և եթե այո, մտադի՞ր են արդյոք վերը նշված նախաձեռնող խմբի անդամներն ինչ-որ կերպ զբաղվել այդ հարցով:
    Ինչքանով ինձ է հայտնի, հասարակական տարածքները վաճառքի ենթակա չեն։ Դրանք կարող են վարձով տրվել, բայց ոչ վաճառվել։
    «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև Մաշտոցի այգու հարցը։ Մանրամասները այստեղ. http://kanach-aygi.livejournal.com/13479.html
    Վերջին խմբագրող՝ Freddie: 29.05.2011, 15:32:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tanamasi (30.05.2011), Tig (29.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 311
    Վերջինը: 18.01.2014, 22:01
  2. Ուսանողական այգին ավերու՜մ են. ստորագրահավաք
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 29.10.2010, 11:26
  3. Բուսաբանական այգին վտանգված է
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 17.07.2008, 08:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •