User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում

    Այսօր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կայացավ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ժողովրդահայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների երկրորդ համաժողովը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր.

    ՀՀ-ում ստեղծված աղետալի վիճակի, օրըստօրե աճող ու խորացող արտաքին ճնշումների ու սպառնալիքների, ներքին քաոսային ու ապակայունացնող ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրանց վերացման համար անհրաժեշտ ու անհետաձգելի առաջնահերթությունների իրականացման կապակցությամբ` ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամների կողմից հասարակության տարբեր շերտերի հետ անցկացված բազմաթիվ հանդիպումների, քննարկումների ժամանակ պարզվեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մտահոգ է, այլև իր ակտիվ մասնակցությամբ պատրաստակամ է ձևավորել ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ և ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՎ տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի և արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման և հեղինակության բարձրացման պահանջով:

    ա) Ազգային Ճակատը կարևորելու է արդարացի ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասարակության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձևավորումը:

    բ) Մենք անհրաժեշտ ենք համարում ժողովրդի պահանջով այսուհետ կիրառել բոլոր միջոցները` մեծ բիզնեսի մուտքը իշխանություն իսպառ բացառելու և իշխանական կառույցների ու կապիտալի սերտաճումը չեզոքացնելու համար, ուստի առաջարկելու ենք ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:

    գ) Մեր համոզմամբ` երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից:

    դ) Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման մեջ Ազգային Ճակատը մեր հասարակության համար ընդունելի կհամարի միայն պատերազմի արդյունքներին համապատասխանող խաղաղության պայմանագրի կնքումը:

    ե) Տասնամյակների ընթացքում Հանրապետությունում ձևավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու համար անհրաժեշտ ենք համարում համամարդկային և հատկապես ազգային արժեքների ու հայեցի կենսակերպին բնորոշ ավանդույթների լայն քարոզչությունը և վերականգնումը հասարակական կյանքի բոլոր հարթություններում:

    Սիրելի հայրենակիցներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

    ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամները ստանձնում են վերը նշված նպատակների իրականացումը` գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգի և ապագա սերունդների առջև:

    Խորհրդի անդամներ`

    ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /Ժողովրդական կուսակցության նախագահ/
    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՍՆ /ԱԺ պատգամավոր/
    ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍԱՅԱՆ /ԺՀԱՔ հ/խ-ի նախագահ/
    ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /ԺԿ քաղխորհրդի նախագահ/
    ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ /բանասիրական գիտությունների թեկնածու/
    ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ /միավորման ակտիվիստ/
    ՍՏԵՓԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ /միավորման ակտվիստ/
    26.05.2011թ.


    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davtyanhasmik (27.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Հայ-ռուսական միավորում» հասարակական կազմակերպություն
    Հեղինակ՝ AsikoNar, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.01.2012, 17:17
  2. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.01.2010, 01:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •