Ավարտվեց խմբային մրցաշարը:
Վերջին տուրը մի քիչ անհաջող եղավ Միլանի խմբի խաղերի պատճառով, բայց դե բոլորն էլ նույն պայմաններում էին գտնվում:
Ուզում եմ ամփոփել արդյունքները: Իհարկե ցանկության դեպքում ինքներդ կարող եք ուսումնասիրել դրանք, բայց ինչը ինձ հետաքրքիր է թվացել դա եմ ուզում նշել: Եվ այսպես շնորհավորում եմ Հայկ Հակոբյանին, որի «Արմենիա» թիմը հաղթող դարձավ 321 միավորով /դա Հայաստանում 4-րդ արդյունքն է, իսկ ամբող աշխարհում 2675-րդը: Մեր՝ «Ակումբի» լիգան գրավեց 3581-րդ տեղը 17029 լիգաների մեջ, դա նշանակում է, որ մենք ուժեղ ենք 14448 լիգայից: Մեր լիգայում խաղում էր 19 ֆենտեզի մենեջեր, ափսոս ոչ բոլորն են իսկապես դար ակումբից:
Այլ հետաքրիր փաստեր, որոնց մասին տեղեկություն է տալիս ֆենտեզի ֆուտբոլը.
1.Այս խաղի մասնակիցների մեջ երկրպագուների ամենամեծ քանակը ունի Բարսելոնը /48180/, երկրորդը Մանչեսթերը /39749/, եւ երրորդը Ռեալը /36303/:
2. Ահա դրիմ թիմը, այսինքն այն 11 ֆուտբոլիստները ովքեր, ըստ թվերի , առավելագույն օգուտն են տվել իրենց թիմերին
1. Նիկոպոլիդիս /Օլիմպիակոս/ 29
2. Ռաֆինյա /Շալկե/ 30
3. Դանիել Ալվեշ /Սեւիլիա/ 29
4. Կրիստիանու Ռոնալդու /Մանչեսթեր/ 43 / Սա լավագույն արդյունքն է:
5. Ջերարդ /Լիվերպուլ/ 40
6. Պիրլո /Միլան/38
7. Ստոլտադիս /Օլիմպիակոս/ 36
8. Բենայուն /Լիվերպուլ/ 34
9. Կանուտե /Սեւիլիա/ 34
10. Վան Նիստելրոյ /Ռեալ/ 34
11. Ռոբինյո / Ռեալ/ 33


: Մեր լիգայում խաղում էր 19 ֆենտեզի մենեջեր, ափսոս ոչ բոլորն են իսկապես դար ակումբից:
Մեջբերել





Էջանիշներ