--------------------------------------------------------------------------------
¡Ամիգոս!
Բոլորիդ հրավիրում եմ Fantasy Football խաղալու uefa.com-ում,http://en.uclfantasy.uefa.com/M/home.mc, եկեք մրցենք ու տեսնենք, թե ով է լավագույն Ֆենտեզի Մենեջերը, : Ովքեր արդեն գիտեն, թե ինչ է ֆենտեզին և ունեն գրանցված թիմ պարզապես ավելացրեք այս կոդը լիգաներ բաժնում սա Dar Akumb լիգայի կոդն է 134268-37914 : Թիմ մուտքագրելու վերջին ժամկենտն է Փետրվարի 20-ը ժամը 23.30 /Երեւանի ժամանակով/
Ովքեր չգիտեն, նրանց համար ավելի մանրամասն: Ֆենտեզի ֆուտբոլը շատ գրավիչ խաղ է, որին մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում: Խաղի իմաստը կայանում է հետևալում. մասնակցին տրվում է երևակայական 100 միլիոն եվրո, բայց ես անվանում եմ 100 դրամ , չեմպիոնների լիգայի մասնակից թիմերից պետք է այդ գումարի սահմաններում տարբեր թիմերի խաղացողներից մեկ թիմ կազմել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Թիմը կազմելուց հետո մնում է սպասել Չեմպիոնների լիգայի իրական հանդիպումների արդյուներին, եթե օրինակ դուք գնել Լեմպարդին ու նա Պորտոյի հետ խաղում խփի մեկ գոլ /5 միավոր/, կատարի
մեկ գոլային փոխանցում/3 միավոր/ և Չելսին գոլ բաց չթողնի /2 միավոր/, ապա Լեմպարդը կբերի ձեր թիմին 10 միավոր: Միավորների մասին ավելի մանրամասն հիմա կգրեմ:
Ուրեմն, սկզբի համար մտեք www.uefa.com հետո Uefa Champions League Fantasy Football, կամ միանգամից այս հղումով http://en.uclfantasy.uefa.com/M/home.mc, գրանցումը հաջող ավարտելուց հետո մտցրեք ձեր e-mailը և passwordը:
հետո
1.Ընտրեք ձեր թիմի մարզաշապիկի գույները
2.Թիմի անունը
3. Սիրելի թիմը
4. no email
Ու սկսեք հավաքել թիմը, յուրաքանչյուր թիմից կարելի է գնել առավելագույնը 4 ֆուտբոլիստ: Շատ կարևոր է ճիշտ թիմի ավագի ընտրությունը: Նրա վաստակած բոլոր միավորները բազմապատկվում են երկուսով:
Բարեհաջող թիմը հավաքելուց հետո սեղմեք enter team. Հետո Leagues, ու մտցրեք այս կոդը 134268-37914 Սա հնարավորություն կտա տեսնել միմյանց թիմերը:
Ամեն փուլից հետո կարող եք անել տրանսֆերներ, առաջին տրանսֆերը անվճար է, յուրաքանչյուր հաջորդից հետո ձեր հավաքած միավորներից կհանվի 2 միավոր:
Միավորները հաշվարկվում են այսպես.
Խաղին մասնակցելու համար - 1 միավոր
Խաղին առնվազն 60 րոպե մասնակցելու համար - 2 միավոր
Ձեր դարպասապահի կամ պաշտպանների խփած յուրաքանչյուր գոլը - 6 միավոր
Կիսապաշտպանի խփած գոլը -5 միավոր
Հարձակվողի խփած գոլը- 4 միավոր
Գոլային փոխանցումը - 3 միավոր
Դարպասապահը 0 գոլ բաց թողնելու դեպքում /պետք է 60 րոպե մասնակցած լինի խաղին/ - 4 միավոր
Պաշտպանները 0 գոլ բաց թողնելու դեպքում /պետք է 60 րոպե մասնակցած լինեն խաղին/ - 4 միավոր
Կիսապաշտպանները 0 գոլ բաց թողնելու դեպքում /պետք է 60 րոպե մասնակցած լինեն խաղին/ - 2 միավոր
Յուրաքանչյուր հետ մղված 11մ. - 5 միավոր
Յուրաքանչյուր վրիպած 11մ. - /-2/
Պաշտպանների կամ դարպասապահի բաց թողած 2 գոլի դեպքում - /-1/
Դեղին քարտ /-1/
Կարմիր քարտ/-3/
3 սեյվ- 1 միավոր
11մ. վաստակելու համար 1 միավոր
11մ. սարքելու համար /-1/
Եթե կան հարցեր գրեք, սիրով կպատասխանեմ: Ntv plus-ի ֆորումի ժողովրդով խաղում ենք շատ հետաքրքրիր է, չեմ կասկածում, որ ձեզ հետ ավելի հետաքրքիր է լինելու:
Թիմ մուտքագրելու վերջին ժամկենտն է Փետրվարի 20-ը ժամը 23.30 /Երեւանի ժամանակով/




Մեջբերել


Էջանիշներ