Հայազգայի այս նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին անգամ իմացայ Կարպիս Սուրենյանի պատմուածքներից, յետոյ դրա մասին կարդացի նաեւ Դանիել Երաժիշտի յոդուածներում:
Հայերէն վիքիփեդիայում էլ կան որոշ տեղեկութիւններ նրա մասին: Իսկ օտարալեզու յոդուածներ համացանցում շատ կը գտնեք:
Մի մէջբերում վիքիփեդիայից.
«Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին: Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության եւ արվեստի թանգարանին ու հեռացավ: Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա: Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, եւ սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն: Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան` նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին:»
Էջանիշներ