Տեսարան 1 – Blood Sport
90-ականների ամենասկզբերն էր, ես` 6-7-8 տարեկան: Ազգային հեռուստատեսությամբ կարատեի դասեր էին ցույց տալիս, եթե չեմ սխալվում, ամեն շաբաթ-կիրակի: Սպիտակ դոգիներ հագած մարդիկ շատ խրոխտ դեմքերով հարվածում էին օդին: Մեկ մեկ խրոխտ մարզիչը հերթական շարժումն էր ցույց տալիս հեռուստադիտողներին, կամ հերթական դիրքը /կիբա դաչի, օսսսս/, ու ամեն ինչ շարունակվում էր նորովի: Ես հեռուստացույցի դեմը նստած նայում էի: Սպիտակ շորավոր մարդիկ ինձ առանձնապես չէին հետաքրքրում: Բայց իրանց հայ բույից հետո /րեյյյյյ!!!!/ հաղորդումը եզրափակվում էր կարատե կինո ցույց տալով /կես-կես ժամանոց հատվածներով` տենց մի կինօն մի իրեք հաղորդում հերիքում էր/: Կինոները, ի տարբերություն սպիտակշորավորներից, իմ հետաքրքրության անմիջական առարկան էին:
Էդ վախտ տեսա Վանդամմի Blood Sport-ը: Խիստ տպավորված էի մնացել: Նամանավանդ երբ նենգ Բոլո Յանգը Վանդամմի աչքերին նենգ փոշիա լցնում, Վանդամմը կուրանումա, հիշում յուր ուսուցչին, ու կույր կույր կռվելով Բոլո Յանգի ջարդը տալիս: Փոքր էրեխու համար` խիստ տպավորիչ:
Ուրիշ կինոներ էլ էին ցույց տալիս`գլխավոր դերերում Բրյուս Լի, Գորդոն Լիու, ջահել Ջեքքի Չան ու Ջեթ Լի, Չաք Նորրիս, նման ժողովուրդ: Ուրիշ կինոներն էլ էի հափշտակում, բայց դե առաջին տենց խորը տպավորություն վրես գործելա Blood Sport-ը ու կինոթատրոնում տեսած Double Impact-ը` էլի Վանդամմի ու Բոլոյի մասնակցությամբ:
Էդ վախտերով մի անգամ կպռճկվեցի պապային` բա ովա Բրյուս Լիից ուժեղ: Պապան ասեց Օյաման` չգիտեմ, թե որտեղից էր լսել: Մասուտացու ''Աստծո Ձեռք'' Օյամայի լուսանկարը տեսա շատ շատ ավելի ուշ: Իսկ դե էդ վախտ թվում էր` արտաքնապես Բրյուս Լիի նման մեկնա, ուղղակի ավելի ուժեղ:
Էջանիշներ