Տեսարան 4 — Կյոկուշինկայ
Մոտ չորրորդ դասարանում փոխեցի դպրոցը, 132 Իսակովի անվանից` 84 Աբովյանի անվան: Աբովյանի անվան դպրոցում գործում էր ընկեր Լյովայի կարատեի խմբակը: Կարատեն կյոկուշինկայ էր` ասելա թե նենց ոչինչ բիրտուկոպիտ: Ընկեր Լյովան յուր բիրտուկոպիտ բեղավոր ասսիստենտի հետ էրեխեքին քրտնաքամ էր անում, գլխավորապես ստիպելով ամեն հինգ րոպեն մեկ բռունցքերի վրա ժիմ անել: Սովորացնում էր ձեռքով խփել, ոտքով խփել, ճիշտ քայլել, որոշ առաջ անցած բարձր դասարանցիների նույնիսկ տարրական կատաներ էր տալիս: Էդ վախտ լույսերը դեռևս լավ օրվա չէին, ու հաճախ ձմռանը փոխվում էինք ու պարապում մթության ու ցրտի մեջ: Պետքա նշել, որ ես ու եղբայրս ավանդաբար խմբի պոչում էինք, հեչ լավ չէր ստացվում արածներս: Բայց դե շատ էր դուրներս գալիս:
Էդ ամենը ավարտվեց անախորժավարի: Մի անգամ պարապմունքից առաջ ավագ աշակերտներից մեկը ասեց, որ մարզիչը էլ չի ուզում, որ եղբորս հետ պարապմունքի գանք: Բացառված չի, որ վաղ դեռահասային կատակ էր, ու մարզիչը դրա մասին տեղյակ էլ չէր, բայց դե խիստ մանթո վիճակում եղբորս հետ հետ էկանք տուն` բողոքելու: Մերոնք պարզեցին, ինչումնա հարցը, ու չնայած մարզիչը մեծահոգաբար թույլ տվեց վերադառնալ պարապմունքի, ընդհանուր ընտանեկան որոշում ընդունվեց ընկեր Լյովայի մոտ էլ չպարապել: Պապան էլ որոշ ժամանակ անց որոշեց գտնել Երևանում ամենաթունդ կարատեի տեղը ու մեզ տալ ընդեղ:
Տենց եղբորս հետ ռաստ էկանք “Տիգրան Մեծ” ակումբին: Որը իրոք շատ թունդ տեղ էր:
Էջանիշներ