Տեսարան 3 - Թաեքվոնդո
Առաջին թե երկրորդ դասարան էի: Դպրոցում, որում մաման ռուսերենի ուցուցչուհի էր աշխատում, ինչ-որ մեկը կպցրել էր քսերոքսով արած թաեքվոնդոյի գովազդ: Գովազդի վրա մարդիկ ոտքերը գլխից վեր էին բարձրացնում, ու նկարագրվում էր, թե ինչ թունդ բանա թաեքվոնդոն, ու ով գիտի ինչ օգտակարա աճող օրգանիզմների համար: Մաման որոշեց ինձ տանի: Մարզադահլիճը ռայկոմի կոմերն էր, ինչ որ դպրոցի ֆիզկուլտդահլիճ: Պարապմունքներից գրեթե բան չեմ հիշում՝ բացի նրանից, որ վազում էինք, ժիմ անում, կանգնած տեղը օդին բռունցքով խփում, պատկերացնելով, որ խփում ենք ամենաչսիրած թշնամուն /հայաթի էրեխեքից մեկին էի պատկերացնում, ահամ/, ու որ ինձանից մեկուկես տարի մեծ ընկերս, որի մայրը նույնպես որոշել էր տղային տա պարապմունքի, ամեն ինչ ինձանից անհամեմատ լավ էր անում: Մեկ էլ հիշում եմ՝ շատ հավես սպորտային հագուստ ունեի, դուրս շատ էր գալիս: Թաեքվոնդոյի հագուստ չէր, չէ՝ ընդհանրապես խմբում նման ճոխություն քչերը ունեին: Բայց դե շատ լավն էր, վրեն կապիկ էր նկարած թե էլի նման մի բան:
Թաեքվոնդոյի գնալը տևեց մի քանի ամիս: Թե որն էր դադարեցնելու պատճառը, բացարձակապես չեմ հիշում, բայց դե ոնց քցում բռնում եմ, առաջին մարտարվեստս էդ էր: Ապագայում վերադառնալու էի թաեքվոնդո, բայց դե դրա մասին քիչ անց:
Էջանիշներ