User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Մարտարվեստային հուշեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարտարվեստային հուշեր

    Տեսարան 1 – Blood Sport

    90-ականների ամենասկզբերն էր, ես` 6-7-8 տարեկան: Ազգային հեռուստատեսությամբ կարատեի դասեր էին ցույց տալիս, եթե չեմ սխալվում, ամեն շաբաթ-կիրակի: Սպիտակ դոգիներ հագած մարդիկ շատ խրոխտ դեմքերով հարվածում էին օդին: Մեկ մեկ խրոխտ մարզիչը հերթական շարժումն էր ցույց տալիս հեռուստադիտողներին, կամ հերթական դիրքը /կիբա դաչի, օսսսս/, ու ամեն ինչ շարունակվում էր նորովի: Ես հեռուստացույցի դեմը նստած նայում էի: Սպիտակ շորավոր մարդիկ ինձ առանձնապես չէին հետաքրքրում: Բայց իրանց հայ բույից հետո /րեյյյյյ!!!!/ հաղորդումը եզրափակվում էր կարատե կինո ցույց տալով /կես-կես ժամանոց հատվածներով` տենց մի կինօն մի իրեք հաղորդում հերիքում էր/: Կինոները, ի տարբերություն սպիտակշորավորներից, իմ հետաքրքրության անմիջական առարկան էին:

    Էդ վախտ տեսա Վանդամմի Blood Sport-ը: Խիստ տպավորված էի մնացել: Նամանավանդ երբ նենգ Բոլո Յանգը Վանդամմի աչքերին նենգ փոշիա լցնում, Վանդամմը կուրանումա, հիշում յուր ուսուցչին, ու կույր կույր կռվելով Բոլո Յանգի ջարդը տալիս: Փոքր էրեխու համար` խիստ տպավորիչ:



    Ուրիշ կինոներ էլ էին ցույց տալիս`գլխավոր դերերում Բրյուս Լի, Գորդոն Լիու, ջահել Ջեքքի Չան ու Ջեթ Լի, Չաք Նորրիս, նման ժողովուրդ: Ուրիշ կինոներն էլ էի հափշտակում, բայց դե առաջին տենց խորը տպավորություն վրես գործելա Blood Sport-ը ու կինոթատրոնում տեսած Double Impact-ը` էլի Վանդամմի ու Բոլոյի մասնակցությամբ:

    Էդ վախտերով մի անգամ կպռճկվեցի պապային` բա ովա Բրյուս Լիից ուժեղ: Պապան ասեց Օյաման` չգիտեմ, թե որտեղից էր լսել: Մասուտացու ''Աստծո Ձեռք'' Օյամայի լուսանկարը տեսա շատ շատ ավելի ուշ: Իսկ դե էդ վախտ թվում էր` արտաքնապես Բրյուս Լիի նման մեկնա, ուղղակի ավելի ուժեղ:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 23.05.2011, 06:54:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (26.05.2011), Apsara (27.05.2011), Barekendan (28.05.2011), Freeman (23.05.2011), helium (23.05.2011), impression (27.05.2011), kyahi (23.05.2011), Moonwalker (28.05.2011), Skeptic (23.05.2011), VisTolog (23.05.2011), Արէա (23.05.2011), Հայկօ (23.05.2011), Հարդ (23.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հուշեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.08.2017, 00:03
  2. Մանկության հուշեր…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 114
    Վերջինը: 21.06.2014, 22:54
  3. Դպրոցական հուշեր
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 95
    Վերջինը: 24.11.2011, 14:53
  4. Հուշեր ապագայից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2007, 23:53
  5. Հուշեր
    Հեղինակ՝ Anush, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.11.2006, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •