User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Պալյան արքունի ճարտարապետների ընտանիք

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պալյան արքունի ճարտարապետների ընտանիք

    Ճարտարապետության վերաբերյալ բաժին չգտա, դրա համար այս բաժնում եմ բացում թեման։ Մոդերատորներին խնդրում եմ առավել հարմար բաժնի առկայության դեպքում թեման տեղափոխել այնտեղ։

    Թանզիմաթի ժամանակաշրջանում հայ ճարտարապետները մեծ դեր են ունեցել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի շինարարության զարգացման և արդի ճարտարապետության ուրույն դիմագիծ տալու մեջ: Այդ ճարտարապետների շարքում իրենց հատուկ տեղն ունեն Պալյան ընտանիքի ներկայացուցիչները:
    Հայազգի Պալյան ընտանիքը տվել է ճարտարապետների մի քանի սերունդ: 18-19-րդ դարերում նրանք որպես արքունի ճարտարապետներ ծառայել են Օսմանյան արքունիքին:

    Պալյան ընտանիքը սերում է Կեսարիայի Դերեվանք գյուղից: Ընտանիքի նախահայրը՝ Պալի Խալֆան Կ. Պոլիս էր գաղթել 18-րդ դարի սկզբներին եւ որպես «մերամեթջի» (կառույցներ նորոգող) աշխատանքի անցել պալատում,իսկ որոշ ժամանակ անց նշանակվել պալատական ճարտարապետ: Պալի Խալֆայի մասին կենսագրական տեղեկությունները խիստ սակավ են, սակայն հայտնի է որ մահացել է 1803 թ. և թաղված է Սկյուտարի հայկական գերեզմանոցում: Պալի խալֆայի գործը շարունակել են իր որդիները՝ Գրիգոր ամիրա Պալյանը, Սենեքերիմ Պալյանը։
    Պալյանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19-րդ դարում՝ Գրիգոր ամիրա Պալյանի գլխավորությամբ: Նրան են հաջորդել Պալյան ընտանիքի շառավիղները՝ Կարապետ ամիրա Պալյանը (Գրիգորի որդին), Նիկողոս Պալյանը (Կարապետի որդին), Սարգիս Պալյանը (Կարապետի որդին), Հակոբ Պալյանը (Կարապետի որդին), Սիմոն Պալյանը (Կարապետի որդին), Լևոն Պալյանը (Նիկողոսի որդին):
    Ճարտարապետների hաջորդական չորս սերունդ տված այս ընտանիքի անդամները իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք են թողել Օսմանյան վերջին շրջանի արքունի և հանրային ճարտարապետական շինությունների վրա, այլև որակական նոր և ավելի բարձր աստիճանի են հասցրել ճարտարապետությունն ու շինարարական արվեստը ընդհանրապես:
    Պալյանները, լավապես տիրապետելով տեղական ճարտարապետության և շինարվեստի հիմունքներին, մյուս կողմից յուրացնելով արևմտյան ճարտարապետական տարբեր ոճեր՝ ստեղծեցին ոճական այլազանությունները համադրող սքանչելի կառույցներ:
    Պալյանների արվեստը նոր ուղի հարթեց օսմանյան ճարտարապետության ինքնության և իրականության մեջ: Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության ավանդույթների և Միմար (ճարտարապետ) Սինանի կառուցողական նորությունների վրա, ինչպես նաև օգտագործելով հայկական ազգային ճարտարապետության տարրերը՝ Պալյանները դրեցին դեպի արևմտականացում ձգտող օսմանյան արդի ճարտարապետության հիմքը: Անգամ մասնագետները դժվարանում են սահմանումը տալ ընդամենը մեկդարյա այս ժամանակաշրջանի, երբ մայրաքաղաքի դիմագիծն ու անհատականությունը ամբողջությամբ փոփոխության ենթարկվեցին սակավաթիվ մարդկանց ազդեցությամբ: Հստակ է, որ այդ այդ փոփոխության զգալի մասը տեղի է ունեցել Պալյանների անմիջական ազդեցության շնորհիվ, նրանց ստեղծած կառույցների ֆոնի վրա: Պալյան ճարտարապետների կերտած շինվածքները զերծ են այս կամ այն ճարտարապետական ոճի կրկնություններ կամ միատարր հորինումներ լինելուց, դրանք մեծ մասամբ ստեղծվել են տեղի գեղագիտական պահանջների թելադրանքով և զանազան ոճերի ներդաշնակությամբ և այդ իմաստով ճարտարապետական «նոր» կերպարավորում են նախանշում: Պալյանների ճարտարապետական կառույցները հատկանշվում են տարբեր ոճերի սքանչելի զուգորդությամբ: Տեղանքից, շրջակա միջավայրից մինչև հատակագծային հորինվածքները և արտաքին հարդարանքները կրում են նրանց ուրույն ձեռագիրն ու արվեստի չափանիշները:
    Պալյան ճարտարապետները մեծ հռչակի հասան հատկապես օսմանյան սուլթանների համար իրենց կառուցած շքեղ պալատներով ու ապարանքներով, որոնք տեղակայված են Բոսֆորի ափերին: Նշանավոր են սուլթան Աբդուլ Մեջիդի Դոլմաբահչե պալատը, սուլթան Աբդուլ Ազիզի Բեյլերբեյի և Չրաղանի պալատները և այլն: Սրանք այն կառույցներն են, որոնք ոչ միայն առանձնահատուկ տեղ են գրավում քաղաքի ճարտարապետական համայնապատկերի վրա և գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, այլև բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում ակադեմիական շրջանակներում:
    Պալյանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ, հատկապես 19-րդ դարակեսին:
    Պալյանների ճարտարապետական հորինումների շարքում նաև լայն տեղ են զբաղեցնում հասարակական կառույցները՝ մեծ մասամբ պետական նշանակության շենքեր, զորանոցներ, ամբարտակներ, կառավարական, ուսումնական հաստատություններ և այլն:

    Պալյան ընտանիքի ներկայացուցիչներով շրջափուլ է սկսվում նաև Կ. Պոլսի հայկական եկեղեցաշինության պատմության մեջ: Պալյանների կառուցած եկեղեցիները առանձնանում են և՛ ճարտարապետական ուրույն լուծումներով, և՛ հայ միջնադարյան դասական ճարտարապետության հարազատ շեշտադրումներով:
    Գումգափուի Մայր եկեղեցին (1828), Պեշիկթաշի Ս. Աստվածածին (1838), Քուրուչեշմեյի Երևման Ս. Խաչ (1834), Գալաթասարայի Ս. Երրորդություն (1836-38) և այլ եկեղեցիները, նոր ոճերի զուգորդումներով հարստացած, շարունակում են հայկական եկեղացաշինության ավանդույթները:
    Եթե մզկիթներում առկա է արաբական, իսկ հայկական եկեղեցիներում՝ հայկական միջնադարյան դասական ճարտարապետության ազդեցությունը, ապա աշխարհիկ շինությունների պարագայում նկատելի են Վերածննդի, բարոկյան, կլասիցիզմի, ինչպես նաև մոդեռն ոճի գեղագիտական ընկալումները:
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.05.2011, 01:56:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.05.2011), Norton (22.05.2011), Sagittarius (22.05.2011), yerevanci (22.05.2011), Գեա (22.05.2011), Շինարար (22.05.2011)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պալյան ընտանիքի առաջին սերնդի ամենակարևոր ներկայացուցիչն է Գրիգոր ամիրա Պալյանը (1800-1866): Սելիմ Գ-ի (1788-1807) օրոք կարգվել է արքունի ճարտարապետ, եղել է նաև սուլթանի խորհրդականը: Իր պաշտոնը շարունակել է նաև Մահմուդ Բ սուլթանի օրոք: Հայկական աղբյուրները վկայում են սուլթանի և Գրիգոր Պալյանի անձնական սերտ հարաբերությունների և պալատում նրա ունեցած ազդեցիկ դիրքի մասին: Հիշատակումներ կան նաև հայ համայնքում նրա զբաղեցրած բարձր դիրքի, համայնքային ներքին հարցերը կարգավորելու և կատարած բարեգործությունների մասին:
    Մահմուդ Բ-ի կողմից նրան շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպես՝ տուրքերից և հարկերից ազատում, ձի հեծնել, հանդերձանքի ազատություն և այլ իրավունքներ, որ արգելված էին օսմանահպատակ քրիստոնյաներին:
    Դեռևս երիտասարդ տարիքում հսկա կառույցների պատասխանատվությունը ստանձնելով՝ Գրիգոր ամիրա Պալյանին հաջողվել է հասնել արքունի կառույցների գլխավոր ճարտարապետի դիրքին:
    Նրա կառույցներից կարելի է հիշել Բեյլերբեյի հին պալատը, Վալիդե սուլթան Թոփհանեի մզկիթը, Դավութփաշայի և Բեյօղլուի զորանոցները, Բահչեգյուղի Վալիդե և Թոփուզլու դղյակները և այլն, ինչպես նաև Գումգափուի Ս. Աստվածածին մայր եկեղեցին: Այս կառույցները մեծ մասամբ այսօր էլ կանգուն են՝ պահպանելով իրենց սկզբնական տեսքը:

    Գրիգոր Պալյանի կառույցների ցանկում հիմնական տեղ են զբաղեցնում զորանոցներն ու ջրամբարտակները, որ պայմանավորված է այդ ժամանակաշրջանում ծավալված բանակի վերակազմավորման և երկրի ջրամատակարարումը ապահվելու գործընթացով: Զորանոցների նախագծերը իրականացվել են արևմտյան ոճով՝ եվրոպական բանակային կառույցների նախօրինակները համապատասխանեցնելով տեղական պահանջներին: Դրանք ընդհանրապես ուղղանկյուն հատակագծով, կենտրոնի ընդարձակ մասով և հարակից շինություններով կառույցներ են:



    Սելիմիյեի զորանոցը

    Գրիգորի հետ է աշխատել նրա կրտսեր եղբայրը՝ Սենեքերիմ Պալյանը, ով հիմնականում մնացել է եղբոր ստվերում։ Սենեքերիմի հեղինակած կառույցներից հիշատակության է արժանի Բեյազիտի աշտարակը, որը կառուցվել է 1828 թվականին։

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.05.2011, 02:16:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.05.2011), Sagittarius (22.05.2011), yerevanci (22.05.2011), Գեա (22.05.2011), Շինարար (22.05.2011)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարապետ ամիրա Պալյանը (1800-1866) հոր՝ Գրիգոր Պալյանի մահից հետո անցել է արքունի ճարտարապետի պաշտոնին:
    Նրա առաջին գործը Եդիգուլեի հայկական եկեղեցին է: Կարապետ ամիրան տեղի հայ համայնքին իր օժանդակությունն է բերել ոչ միայն իբրև ճարտարապետ, այլև գործուն մասնակցություն է ունեցել հայ համայնքի հասարակական կյանքում: Սուլթան Աբդուլ Մեջիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր եւ գերագույն ժողովների արտոնագրեր: Նա նյութական կարևոր նվիրատվություններ կատարելով հիմնել է կրթօջախներ: Անիում ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը:
    Կարապետը հաջորդական երեք սուլթանների օրոք (Մահմուդ Բ, Աբդուլ Մեջիդ և Աբդուլ Ազիզ) ստանձնել է Ստամբուլի ճարտարապետական կառույցների շինարարությունը՝ այս ապարեզում ծառայելով շուրջ երեք տասնամյակ:
    Կարապետ Պալյանի հայտնի կառույցներից են Դոլմաբահչեի պալատը և մզկիթը, Ջեմիլե և Մյունիրե սուլթանական ծովափնյա պալատները (այժմ Սինան գեղարվեստի համալսարան), Եըլդզի հին ապարանքը, Չրաղանի հին պալատը, դղյակներ, զորանոցներ, զանազան հաստատություններ, գործարաններ, ամբարտակներ: Նշանավոր է Եդիգուլեի Ս. Փրկիչ Հայոց հիվանդանոցը, կից Ս. Հակոբ, Գուրուչեշմեի Երևման Ս. Խաչ, Պէշիկթաշի Ս. Աստվածածին, Բեյողլուի Ս. Երրորդություն եկեղեցիները, Սկյուտարի ճեմարանի շենքը և այլն: Պարգևատրվել է Օսմանյան կառավարության պատվո նշանով: Մասնագետների կարծիքով միայն Դոլմաբահչեի հոյակերտ պալատը բավարար է արդեն, որպեսզի նա համարվի Պալյան ընտանիքի ամենատաղանդաշատ և վարպետ ճարտարապետը:


    Դոլմաբահչեի պալատի դարպասները

    Պալատը հսկա դարպասներով, ընդարձակ պարտեզներով շրջապատված, ծովահայաց ճակատային լայն հատվածով, «Լ» ձևի գլխավոր պալատով և փոքր դղյակներից բաղկացած համալիր կառույց է, որոնք ընդհանուրի մեջ մի ամբողջություն են կազմում:


    Պալատը վերևից

    Հատկապես կարևոր է տեղանքի ընտրությունը. Բոսֆորի ափին բազմած պալատը բոլոր կողմերից դիտելիս նույն գրավչությունն է ստեղծում: Գերազանց լուծումներ են ստացել և ծովի հետ հարաբերակցություն ստեղծելու և զանազան կառույցների մեջ համաչափություն և ներդաշնակությունը պահպանելու, և իհարկե աքսիալ դիտարժանությունը ապահովելու համար:


    Դոլմաբահչեի պալատը Բոսֆորից

    Դոլմաբահչեի պալատը Կարապետ Պալյանի համեմատաբար հասուն շրջանի գործերից է, որի արտաքին հարդարանքը և ձևավորումը կատարելության են հասել նրա որդու՝ Նիկողայոս Պալյանի նրբաճաշակ ներդրումով:

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.05.2011, 02:57:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.05.2011), yerevanci (22.05.2011), Գեա (22.05.2011), Շինարար (22.05.2011)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարապետ Պալյանի որդիները՝ Նիկողայոսն ու Սարգիսը բարձրագույն կրթւոթյուն են ստացել Փարիզում։


    Օրթագյուղի մզկիթը

    Նիկողայոս Պալյանը (1826–1858) հիմնականում աշխատել է հոր հետ։ Նրանց համատեղ աշխատանքներից ամենահայտնին, անշուշտ, վերոնշյալ Դոլմաբահչեի պալատն է, իսկ ամենաուշագրավներից են Քյուչուկսու ամառային պալատը և Օրթագյուղի մզկիթը Կ. Պոլսում։

    Քյուչուկսու պալատը


    Պալատը Բոսֆորից

    Սարգիս Բեյ Պալյանը (1835–1899) ընտանիքի մյուս անդամներից տարբերվում է իր առանձնահատուկ լայն մտահորիզոնով և գեղագիտական ընկալումներով: Երաժշտությունից մինչև ճարտարապետություն բացառիկ տաղանդի տեր, հաճախ մինչև 5-6 հազարի հոգու հասնող աշխատակազմ ղեկավարելու եռանդով օժտված այս ճարտարապետը անհավատալի արագությամբ և բարձրորակ կառույցներ է ստեղծել:

    Սարգիս Պալյանն իր հոր մահից հետո գլխավորել է Պալյան գրասենյակի աշխատանքները: 1878-ին հատուկ իր համար հաստատված՝ Սեր Միմարը Դեվլեթ (պետության գլխավոր ճարտարապետ) կոչումն է ստացել: Նաև արժանացել է սուլթանի պարգևների և զանազան շքանշանների:


    Չրաղանի պալատը

    Սարգիս Պալյանը ծանոթ է իբրև ավելի քան 50 կառույցների հեղինակ, մեծ մասամբ խոշոր ծավալի շինություններ: Դրանց շարքում գլխավորներն են Բեյլերբեյի պալատը (հոր օգնությամբ), Չրաղանի պալատը, Քանդիլիի Ադիլե սուլթանական պալատը, Յըլդզ պալատը, Քաղըթհանեյի Չաղլայան պալատը, Սադաբադ մզկիթը, Քալենդեր ամրոցը, Բեյքոզի Թոքաթ պալատը, Ալեմդաղի պալատը, և այլ պալատներ, դղյակներ, ապարանքներ, Մաչքայի զորանոցն ու ոստիկանատունը, Բեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը և այլն:


    Բեյլերբեյի պալատը

    Այս կառույցները մեծ մասամբ կանգուն են և լավ պահպանված մինչև օրս: Իր գործունեւոթյունն սկսած լինելով դեռ Աբդուլ Մեջիդի շրջանում՝ Սարգիս Բեյն իր ամենափայլուն իրագործումներն է կատարում Աբդուլ Ազիզի օրոք՝ ստեղծելով Կ. Պոլսի ճարտարապետական ամենակարևոր հուշարձանների շարքին դասվող կառույցներ:
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.05.2011, 03:16:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.05.2011), yerevanci (22.05.2011), Գեա (22.05.2011), Շինարար (22.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուր ընտանիք
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.05.2017, 05:05
  2. Կրոն և ընտանիք
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Կրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2012, 17:02
  3. Երջանիկ ընտանիք
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.11.2008, 02:37
  4. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.10.2008, 21:04
  5. Աշխատանք թե՞ Ընտանիք
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.03.2008, 20:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •