Շատ լավ, փորձեմ նկարագրել դեպքեր ու կարծում եմ կտեսնես, որ շատ դեպքերում ինքդ էլ կարող ես մտնել նման կայքեր:
Դեպք 1. Թեմատիկ կայք: Ենթադրենք դու հետաքրքրվում ես սպորտով: Ամեն օր դու պետք է այցելես տասնյակ լրատվական կայքեր, յուրաքանչյուրի «Սպորտ» բաժնում լուրերը կարդալու համար (հայկական ու արտասահմանյան): Փոխարենը հայտնվում ա մի կայք, որի աշխատողները իրենք են այցելում այդ տասնյակ կայքերը, պատճենում սպորտին վերաբերվող, ընդ որում չկրկնվող նորությունները, դնում իրենց մոտ: Քեզ մնում է մտնել իրենց կայքը ու ծանոթանալ բոլոր նորություններին մեկ կայքից, արագ, հեշտ, ու քեզ չծանրաբեռնել ընթացքում քեզ չհետաքրքրող նորություններ տեսնելով, նույն նորությունը տարբեր կայքերում տեսնելով, տարբեր կայքեր մտնելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսելով:
Դեպք 2. Դու գտնում ես մի կայք, որը չունի հստակ թեմատիկ ուղղվածություն, բայց պատճենում է իր մոտ տարբեր լրատվական կայքերից ամենահետաքրքիր ու հրատապ լուրերը, նրանք, որոնցից բացի ըստ էության քեզ ոչինչ չի հետաքրքրում: Նախորդ տարբերակի օրինակով դու պետք է ընտրես այցելել մեկը ու ստանալ էն, ինչ քեզ պետք ա, թե ժամանակ սպառել տասնյակ կայքեր այցելելու վրա:
Դեպք 3. Տվյալ կայքը ունի հեղինակային լրատվություն, վերլուծություններ, բայց միաժամանակ իր մոտ տեղադրում է հավելյալ լրատվություն (հետաքրքիր, արդիական, պետքական) այլ կայքերից:
Դեպք 4. Դու ուզում ես ոչ միայն կարդալ, այլև քննարկել, իսկ այս մի կայքը ոչ միայն պատճենում է նյութերը, այլ դրանք քննարկելու հնարավորություն է տրամադրում: Մայր կայքերն այդ հնարավորությունը չունեն:
Կարող են այլ դեպքեր էլ լինել

Էջանիշներ