Վերջին շրջանում եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնիսկ նամակներ է ստացել բնակիչներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել իրենց շրջանի եկեղեցում հաճախակի ննջեցյալի դի դրվելու կապակցությամբ: Զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի: Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: «Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա: Գումարից բացի` հոգեհանգստի արարողության համար անհրաժեշտ է նաեւ գինի, ալյուր, ձեթ:
Էջանիշներ