User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Քաղաքականության նոր ծրագիր. Հայաստանի խորհրդարանի 30 տոկոսը պետք է կին լինի

  1. #1
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքականության նոր ծրագիր. Հայաստանի խորհրդարանի 30 տոկոսը պետք է կին լինի

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը։
    Նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ, գործնականում Հայաստանում պահպանվում է գենդերային թաքնված խտրականությունը: Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների ժամանակակից միտումներին:

    Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում Եվրոպայի եւ աշխարհի շատ երկրներից: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց անհավասար վիճակն է, եւ հասարակության մեջ պահպանվող եւ նույնիսկ ամրապնդվող գենդերային դերերի ավանդական ընկալումները:

    Ի դեպ՝ ներկայացված ծրագրում նշված է, որ հատուկ միջոցներ ձեռք կառնվեն՝ ապահովելու կանանց 30 տոկոս ներկայացվածությունը օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում:

    աղբյուր`news.am

    Կա որևէ խտրականություն կիրառելու անհրաժեշտություն կին կամ տղամարդ պատգամավորների միջև?

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ ինչքան հիմար կարող են լինել. սահման չկա։ ԱԺ-ում 30% կանանց ներկայություն ապահովելով գենդերային անհավասարության հարց են լուծում, հա՞։

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (18.05.2011), My World My Space (18.05.2011), Rammstein (19.05.2011), Արէա (18.05.2011)

  4. #3
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենայն հավանականությամբ ներկայիս վերնախավը «քանի որ ինքը վարկաբեկված է» նպատակ ունի իրենց կանանցով խորհրդարանը լցնի:
    Բավականին խելացի քայլ ա, դեմ խոսացողներն էլ քիչ կլինեն, քանի որ դա իրենց «պարտադրված է » Եվրոպայի կողմից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի հումորը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 19.03.2012, 20:17
  2. Գրառումներ: 32
    Վերջինը: 23.11.2011, 18:03
  3. Գրառումներ: 16
    Վերջինը: 06.08.2010, 10:53
  4. Ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի կարգավիճակը ՀՀ կազմում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.11.2009, 11:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •