Մոսկվայում մարդու երիկամն ուտելիս մարդակեր են հայտնաբերել
Մոսկվա գետում օրերս հայտնաբերված դիակի ուսումնասիրության և սպանվածի ծանոթների շրջանակը պարզելու արդյունքում ռուս իրավապահները, որպես կասկածյալ այցելել են Մոսկվայի բնակիչ Օլեգ Դունդիչի տուն:Դունդիչը ուտելիս է եղել երիկամից պատրաստված ռագու: Տեսնելով իրավապահներին, կասկածյալն ընդունել է մեղքը և ասել, որ մասնատել է իր ծանոթներից մեկի մարմինը:
Այնուհետև Դունդիչի սառնարանում հայտնաբերել են էլ մի կտոր երիկամ և հանձնել հետազոտության: Ձերբակալվածն ասել է, որ դա նույնպես սպանվածի երիկամն է: «Սպանել եմ և մարմնի մասերը նետել եմ տարածքում, իսկ մի քանի ոսկոր էլ նետել եմ գետը» ,- ասել է ձերբակալվածը:
Ըստ աղբյուրի, նա հոգեկան անառողջ վիճակում է և տառապում է շիզոֆրենիայով: Մարդակերն ապրել է մենակ:
Էջանիշներ