Եթե նայենք թամանյանականացման տեսանկյունից, ապա Հյուսիսային պողոտան ու այս աշտարակը համեմատելի չեն:
Հյուսիսային պողոտան բացի աշխարհագրական դիրքից, թամանյանական ուրիշ ոչինչ չունի, իսկ աշտարակը, համաձայն առաջին գրառման մեջի հղման, անելու են Թամանյանի էսքիզների հիման վրա, մասնավորապես` շենքի չափերը նույնն են թողնելու, ճակատները նույնպես հիմնականում ըստ Թամանյանի են անելու:
Իսկ հիմա թամանյանականացումը թողնենք մի կողմ:
Եթե ճիշտն ասեմ, հրապարակի տեսքը էականորեն չի շահելու, քանի որ մյուս կողմերից արդեն ահռելի ծավալներով այլանդակված ա (փոստի շենքի հետեւը, հյուսիսային պողոտան…): Բայց չեմ էլ կարծում, որ կտուժի:
Մարկ Գրիգորյանի պատկերասրահի շենքը ինձ հեչ դուր չի գալիս, ինքը սխալ դոմինանտ ա (կոպիտ ասած` ոնց որ էլեգանտ մեքենաների կողքին բերենք մի հատ բուլդոզեր կանգնացնենք), դրա համար ուրախ կլինեմ, եթե վերջինս իր գերակա դիրքը մի քիչ զիջի կառավարության շենքին:
Կարճ ասած` սա էն եզակի դեպքերից է, երբ նոր կառուցվող շինությունը չեմ համարում հերթական քանդելու ապրանք:
Իսկ Հրապարակն իրոք կշահեր, եթե վերականգնվեր իրական դոմինանտը` արձանը, բայց դե իհարկե ոչ լենին պապիկի տեսքով:
Էջանիշներ