Նարեկ Սարգսյանի թմբուկը
Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում քննարկման է դրվել ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին /1դեմ, 3 ձեռնպահ/:
Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Էջանիշներ