Կողմ եմ
Դեմ եմ
Անտարբեր եմ
Վերջին խմբագրող՝ Chuk: 18.05.2011, 16:50: Պատճառ: Մեջբերման մեջ շտկում
Chuk (18.05.2011)
Քաղաքի բոլոր հիմնախնդիրը թողած շենքի գլխին շենք են կառուցում: Թե ում ա դուր գալիս, ում դուր չի գալիս, ամեն մեկի գործն ա, բայց Երևանը լիքը հիմնավոր խնդիր ունի լուծելու, որից բոլոր քաղաքացիները օգուտ կստանան: Ու եթե փող կա, ավելի լավ ա հիմնական խնդիրների լուծման վրա դրվի.
- մետրոյի ընլայնում, ժամանակակից տրամվայի ցանցի ստեղծում, որ երթուղայիններից պրծնենք, ու ընդհանրապես տրանսպորտի վիճակի բարելավում:
- հրազդան ու հանրապետական ստադիոնների ու շրջակայքի բարելավում, մարդ գնում ա հանրապետական ֆուտբոլ նայելու, քիչ ա մնում մթան մեջ ոտերը ջարդի
- համալիրի շրջակայքի բարելավում, մի հատ սիրուն շենք ա կենտրոնում, ներքևում սաղ փուլա գալիս ու զիբիլի մեջ ա
- կանաչապատում, ոռոգման ջրի ցանցի վերականգնում
- ու էլի սենց լիքը բաներ
Սրանց թողնես, ամեն անկապ տեղում անկապ շենք կառուցեն, հետո էլ հրամցնեն սաղիս արպես գլուխգործոց
-
Ապեր նախ խոսքը վերաբերվում ա ոչ թե քաղաքացիներին, որորնց հավասարապես կարա և դուր գա և չգա տվյալ պրոյեկտը, այլ մասնագետներին: Իսկ էնտեղ հնչած փաստարկները տրամաբանորեն հակափաստարկվում են:
Երկրորդ:
Սեփական պատկերացումներով չե՞ս դու փաստարկներ բերում, թե՞ ուրիշն ա քո տեղը պատկերացնում...
էս էլ քեզ իմ գրած փաստարկները
Մենակ մի բան կասեմ: Էն որ Թամանյանի մտահղացումն ա, դա արդեն լավ ա, որովհետև տեսնում ենք նույն հեղինակի միտքը, այսինքն մի ամբողջություն: Եթե էդպես էր նախագծել մարդը, ուրեմն էդպես ավելի ճիշտ էր էդ ամբողջականության մեջ: Այլ հարց է, որ հիմա, ազգային պատկերասրահի հետ կոնֆլիկտ է լինելու գերիշխող դիրքի համար: բայց սա ևս լուծելի խնդիր է: Իսկ էն որ կառավարության շենքը պիտի տարբերվի ու ավելի գերիշխող լինի քան փոստի շենքն ու Արմենիա հյուրանոցը, էդ հաստատ ա: Պետական ու պետականամետ մտածողություն զարգացնելու համար նաև խիստ կարևոր պայման ա երկրի սիմվոլները արտահայտիչ դարձնելը: Օրինակ ո՞ր մեկիդ դուր չի գալիս ՊՆ նոր շենքը: ախր տեղով հզորություն ա ցույց տալիս:
Վերջին խմբագրող՝ Chuk: 18.05.2011, 16:49:
Ինչո՞վ են հակափաստարկվում:
Նրանով, որ Կառավարության շենքին պետքա դոմինանտ դե՞ր տալ ու քանդել պատկերասրահը՞: Իսկ ու՞րա նման դեպքում վերջնական և ամբողջական ՆՈՐ Հրապարակի նախագիծը՝ Կառավարություն-դոմինանտով:
Նրանով, որ սիմետրիան սովետական երևույթա և վատ երևույթա՞:
Նրանով, որ Թամանյանի անուննա՞ շահարկվում:
Իմ փաստարկը մեկնա. Հրապարակը իր ներկայիս ամբողջականությամբ Թամանյանի նախագիծը չի, ուստի արդեն առկա ամբողջականության վրա խաչ դնել՝ հիմք ընդունելով մի պատմական նախագիծ-սևագիր, որը հաշվի չի առել հետագայում Հրապարակում կառուցված մնացած բաղադրատարրերը, ճիշտ որոշում չի: Կորցնում ենք ներկայիս հրապարակը, փոխարենը ստանալով ոչ այդքան հասկանալի լուծում՝ անհայտ հետևանքներով ու վերջաբանով:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Chuk (18.05.2011), Mephistopheles (18.05.2011), Տրիբուն (18.05.2011)
Տեսքը դուրս եկավ, բայց չէի ասի. թե կողմ եմ կառուցելուն։ Ըստ ինձ՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Էսօր քաղաքը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու, քան զուտ գեղագիտական նկատառումներով կառավարության նիստերի դահլիճ սարքելը։ Բնակարանային ֆոնդը ահավոր վիճակում ա, հանրային ծառայությունների մատուցման մակարդակը 0-յականից մի քիչ ա վերև, գերեզմանոցները մտել են քաղաք, կենտրոնից դուրս նորմալ ճանապարհ չկա, կանաչ գոտիների պահպանության և ընդլայնման հետ (էս մեկը երազանքների շարքից էր) լրջագույն խնդիրներ ունենք։ Ու էս ամենի ֆոնի վրա՝ վարչապետ Տիկոն՝ փայտից աբշիվկայով կառավարության դահլիճում նստած։Լավն ա։
Հ.Գ. Ախր չի լինում էլի չքաղաքականացնել։ Էս շենքի կառուցումը բավականին երկար գործ ա։ Նախ պիտի կառավարությունը իր ողջ աշխատակազմով տեղափոխվի նոր ժամանակավոր վայր, հետո նոր միայն բուլդոզերները մտնեն «դարպասներից ներս»։ Թող մասնագետները ավելի կոնկրետ ասեն, բայց տարուց ավել հաստատ կտևի։
Էս ի՞նչ մի համոզվածություն, որ իրենք կակ մինիմում 1 տարի դեռ պաշտոնավարելու են. աչքիս մի բան գիտեն, մեզ չեն ասում։![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 18.05.2011, 17:55:
Իմ կարծիքով շատ էլ սիրուն կլինի եթե կառուցեն աշտարակը, ավելի կսիրունանա կարծում եմ: Մենակ դուրս չի գալիս պատկերասրահը ու մանավանդ դրա հետևն ու պլակատների տակի հատվածը: Պատերին սաղ գրած ա emo, rock 4ever, SOADու սենց լիքը ախմախ բաներ, մեկե մի քանի հոտած աթոռներով սրճարանի տիպի եսիմինչ կա, փչացնում ա տեսքը: Կարային օրինակ էտ դիմացի մասը ու լուսավորությունը կարգավորեին, իսկ աշտարակը ավելի ժամանակակից տեսք կտա հրապարակին, մենակ աչքը սարքելու տեղը ունքն էլ չհանեն: Համաձայն եմ, շատ ավելի լուրջ հիմնախնդիներ կան այսօրվա դրությամբ, բայց սենց բաներ էլ են մեկ մեկ պետք:
![]()
Աղբյուր՝ ԼրագիրԳլխավոր ճարտարապետը հրաժարական է տվել
Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրների հաղորդմամբ, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Նույն աղբյուրների պնդմամբ, հրաժարականի պատճառը Երեւանում իրականացվող մի քանի նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է եղել: Մասնավորապես, Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Միքայել Հասրաթյանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի մորեղբոր տղան է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բյուջեի փողերը բարով ծախսեն այս հույժ կարևոր կառույցի շինարարության վրա:
Աղբյուր՝ ԼրագիրՆարեկ Սարգսյանի կոմունալկան
Կառավարության շենքի բակում աշտարակ կառուցելու եւ այնտեղ լրացուցիչ գերատեսչություններ տեղավորելու նախաձեռնությունը արդեն բավական աղմուկ է հանել: Այն նույնիսկ դարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետի հրաժարականի պատճառ:
Ինչ հարց է լուծվում կառավարության շենքի բակում կառուցվող աշտարակով, բացի իհարկե շենքը “կոմունալ բնակարանի” վերածելուց, որտեղ բոլորն այսպես ասած իրար գլխի լցված կլինեն: Մեր կյանքն ինչով պակաս կլիներ, եթե ասենք Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մի քիչ զբաղված լիներ ու չունենար Թամանյանի կտակները կամ սեւագրերը քրքրելու ժամանակ:
Երեւի թե այդ դեպքում մեր կյանքը լրացուցիչ խցանումներով կպակասեր, որոնք անկասկած ավելանալու են կառավարության շենքի մերձակայքում, եթե այնտեղ լրացուցիչ գերատեսչություններ բերեն ու խցկեն: Երեւի թե քաղաքի կենտրոնում շինարարության փոշին ու կեղտը մի քիչ պակաս կլիներ:
Ուրիշ որեւէ բանով հազիվ թե պակասեր երեւանցիների կյանքը, եթե Նարեկ Սարգսյանը մի քիչ քիչ Թամանյան կարդար: Երեւանի ճարտարապետությամբ զբաղվողներն ավելի լավ է մտածեն քաղաքի կենտրոնը թեթեւացնելու, ոչ թե էլ ավելի ծանրացնելու մասին: Գերատեսչական կառույցները կառավարության բակում իրար գլխի լցնելու փոխարեն, պետք է հեռացնել քաղաքի կենտրոնից եւ թեթեւացնել այն:
Ոչ թե քաղաքն է ճարտարապետության համար, այլ ճարտարապետությունը քաղաքի եւ քաղաքացիների:
Կենտրոնը թեթևացնելու անհրաժեշտության մասին մտքին լիարժեք համաձայն եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հետաքրքիր հարցազրույց է, կարդացեք, նայեք.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (27.05.2011)
Սարհատը խելոք տղա ա, մեր դասախոսներից էր: Լավ ճիշտ բաներ ա ասում, չնայած` որոշ առանցքային հարցերում պիտի իրա հետ չհամաձայնեմ. ասում ա, որ Թամանյանը իրա նախագծածը չի իրականացրել` ենթադրաբար իմանալով, որ լավ գաղափար չի. ես էլ կասեմ, որ Թամանյանը շուտ ա մահացել ու չի հասցրել իրականացնի: Անգամ Օպերայի շենքը չի հասցրել ավարտի, ուր մնաց մյուս բոլոր նախագծերը: Նաեւ չեմ ընդունում, որ էդ գմբեթի գաղափարը հնացած ա, ժամանակավրեպ ա ու նման բաներ: Ես Թամանյանին, ինչպես Սարհատն ա ասում, չեմ աստվածացնում, բայց շարունակում եմ համարել, որ Թամանյանի նախագծած շենքը անկասկած պիտի բերվի ավարտուն տեսքի:
Բայց անկեղծ ասեմ, տվյալ դեպքը ինձ սկսեց մտահոգել, որտեւ մինչեւ հիմա հավատում էի առաջին գրառման մեջի հղման նյութին, որտեղ ասվում էր, որ Թամանյանի նախագծածից գրեթե ոչինչ չի փոխվում: Ձեռքի տակ Թամանյանի նախագիծը չունեի, որ վերհիշեի ու համեմատեի, հիմա ոնց որ թե գտա, նայում եմ ու ահագին տարբեր ա նոր նախագծից:
Խնդրեմ նկարը.
Համեմատեք սա ու թեմայի առաջին գրառման մեջի մանրակերտը. Թամանյանից մենակ «Թ»-ն ա մնացել:
Թամանյանի նախագիծն էսքան փոխելուն անտարակույս դեմ եմ:
Չափից դուրս լավատես լինելն էլ մի բան չի: Փաստորեն Նարեկ սարգսյանն էլի կացինը սրում ա, որ գնա բերի քաղաքը քանդի:![]()
Meme (27.05.2011)
Հորինվածքը համարյա նույնն ա, բայց լրիվ տարբեր բաներ են, մենակ չափսերը համեմատելը հերիք ա (Օպրերան մոտ երկու անգամ լայն ա):
Հետո էլ ոչ մի տարօրինակ բան չկա, որ ճարտարապետը նույն տարրը տարբեր տեղերում օգտագործում ա: Քաղաքի ճարտարապետական ամբողջականության համար դա անհրաժեշտ ա: Ինչպես որ Հանրապետության Հրապարակն ա մի ամբողջություն, քանի որ չորս շենքերը իրար նման են (մեկը կոնստրուկտիվիզմ չի, մյուսը` բարոկկո, երրորդը` հայ-տեք), այնպես էլ քաղաքը պիտի ամբողջություն լինի:
Chuk (27.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ