User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կողմ եք Հանրապետության հրապարակում նման աշտարակի կառուցմանը, թե՞ դեմ:

Քվեարկողներ
43. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կողմ եմ

    15 34.88%
  • Դեմ եմ

    23 53.49%
  • Անտարբեր եմ

    5 11.63%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հին, թե՞ նոր Հրապարակ

  1. #1
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հին, թե՞ նոր Հրապարակ

    Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակ: Այպիսի հայտարարություն է տեղադրվել ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում 24.02.2011թ.:

    Ինչ եք կարծում, չի՞ խախտվի արդյոք հրապարակի 4 համանման շենքերի համերաշխությունը/սիմետրիան և չի՞ տուժի արդյոք հրապարակի ընդհանուր պատկերը:

    Կո՞ղմ եք Հանրապետության հրապարակում նման աշտարակի կառուցմանը, թե՞ դեմ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 17.05.2011, 18:41:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (17.05.2011), Mephistopheles (18.05.2011), Rammstein (17.05.2011), Tig (18.05.2011), Արէա (18.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էէէէ, ես մեր հրապարակը հենց ընդարձակության համար եմ սիրում, համ էլ հենց ուղիղ կենտրոնում սիրում եմ պարբերաբար կանգնել... չեն կարողանում էլի հանգիստ թողնեն Թամանյանին
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (17.05.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէէ, ես մեր հրապարակը հենց ընդարձակության համար եմ սիրում, համ էլ հենց ուղիղ կենտրոնում սիրում եմ պարբերաբար կանգնել... չեն կարողանում էլի հանգիստ թողնեն Թամանյանին
    Բայց ոնց հասկացա կենտրոնում չեն կառուցելու
    Ժամացույցի հետևի հատվածնա ընկնում:

  6. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէէ, ես մեր հրապարակը հենց ընդարձակության համար եմ սիրում, համ էլ հենց ուղիղ կենտրոնում սիրում եմ պարբերաբար կանգնել... չեն կարողանում էլի հանգիստ թողնեն Թամանյանին
    Բայց հենց Թամանյանի նախագծի հիման վրա են անում: Համ էլ հրապարակի կենտրոնը էստեղ կապ չունի:

    Միանշանակ կողմ եմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (18.05.2011)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսի՞մ, Հրապարակի տեսքն արդեն իսկ փչացրել են Փոստի հետևի բարձրահարկ շենքերով: Աշտարակը տեսքից վատիկը չի, եթե ֆունկցիոնալ առումով անհրաժեշտ է (որպես կառավարության նիստերի դահլիճ կամ նման մի բան), դեմ չեմ որ կառուցեն:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.05.2011, 19:42:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (17.05.2011), Tig (18.05.2011), Արէա (18.05.2011), Շինարար (17.05.2011)

  10. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,631
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նաև չմոռանաք , որ ըստ նախագծի հետագայում քանդվելու է ազգային պատկերասրահի շենքը, որպեսզի ըստ թամանյանական նախագծի հրապարակը կապվի օպերայի հետ Հյուսիսային պողոտայով:

    Կողմ եմ: բայց սխալմամբ դեմ եմ քվեարկել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. #7
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հենց Թամանյանի նախագծի հիման վրա են անում: Համ էլ հրապարակի կենտրոնը էստեղ կապ չունի:

    Միանշանակ կողմ եմ:
    Հղումը չեմ կարողանում բացել առաջին նկարները չէի մեծացրել, մյուսներից էլ այնպես էր զգացվում, թե կենտրոնում է,
    Այս դեպքում նորմալ է, ինչ ուզում են թող անեն կառավարության շենքի բակում... չնայած իմ բացթողումն է, բայց կարելի էր գրել Կառավարության շենքի բակում վեր կխոյանա աշտարակ, թե չէ որ կարդում ես հրապարակում, միանգամից այլ բան ես հասկանում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,177
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դեմ եմ, միանշանակ: Սենց սիրուն ա, հարմար ա: Իսկ Թամանյանի հետ դառնալու անունով ապականելուց արդեն հոգնել ենք: Նույն Հյուսիսային պողոտայից, որը դարձել ա Երևանի ամենասառը հատվածը, կուշտ ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.05.2011)

  14. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատիկը չի երևում: Թող սարքեն, բայց շատ չձգձգեն: Ընթացող շինարարության տեսքն ավելի գեշո ա: :Պ
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. #10
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թամանյանի նախագծում չկար պատկերասրահը, չկար կառավարության շենքին համահունչ արտգործնախարարության շենքը և ընդհանրապես ներկայիս ամբողջական հրապարակը Թամանյանի նախագծածը չի:

    Ստացվումա գնալ Թամանյանի նախագծով ենթադրումա նաև քանդե՞լ Պատկերասրահի շենքը:

    Ու ամենակարևորը, ինչու չկան հրապարակային քննարկումներ և քաղաքաշինության նախարարությունը արդեն իսկ կայացած որոշման մասին է խոսում, երբ քաղաքի բնակչության մեծ մասը անտեղյակ է նման փոփոխության նախագծից:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.05.2011), davidus (18.05.2011), Kita (17.05.2011), Նաիրուհի (18.05.2011), Ներսես_AM (17.05.2011), Տրիբուն (18.05.2011)

  17. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,177
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի անգամ էլ եմ ուզում ասել, որտև երևի լավ չեմ ձևակերպել:
    Թամանյանի նախագծին վերադառնալու խնդիր գոյություն չունի: Թամանյանի անունն ընդամենը շահարկվում ա, ինչպես որ շահարկվեց Հյուսիսային պողոտան կառուցելուց, որը նույն Թամանյանի նախագծի հետ բացի ուղղությունից որևէ ուրիշ առնչություն չունի: Եվ վերջապես, ինչքան էլ որ հանճարեղ էր Թամանյանը, մենք խնդիր չունենք անպայման իր «երազանքին» վերադառնալու: Այսօրվա Երևանը ամբողջությամբ հեռու է Թամանյանի երազանքից: Ու ոչ մի շինություն դրան չի մոտեցնելու: Այդ անունը տրվում է մարդկանց ապակողմնորոշելու ու լռեցնելու համար:

    Ներկայիս հրապարակը իսկապես շատ սիրուն է: Գուցե այնքան սիրուն չէ, որ դասվի աշխարհի ամենագեղեցիկ հրապարակների շարքը: Բայց սիրուն է: Ոչ մի իմաստ չկա այն փոխել անպատկերացնելիով: Անգամ էսքիզները տեսնելը հերիք չի հասկանալու համար, թե ինչ է դառնալու հրապարակը: Ունենք գեղեցիկը, ունենք լավը: Ի՞նչը չի գոհացնում: Նոր աշխատասենյակներ են պետք... թող ուրիշ տեղ կառուցեն, պարտադիր չի դա անել Երևանի ամենաներկայանալի ու ամենակենտրոնական մասերում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (17.05.2011), Kita (17.05.2011), REAL_ist (17.05.2011), Yevuk (17.05.2011), ՆանՍ (18.05.2011), Տրիբուն (18.05.2011)

  19. #12
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԴԵՄ եմ, եքսպերիմենտների համար լիքը չոլեր կան, հրապարակը արդեն խորհրդանիշ ա՝ չի՛ կարելի փոխել: Համ էլ վախում եմ՝ լավ բան չեմ սպասում, մեկա համը կհանեն: Չեմ վստահում:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.05.2011), Kita (17.05.2011), Yevuk (18.05.2011), ՆանՍ (18.05.2011)

  21. #13
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,544
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիմետրիայի խախտումը հակափաստարկ չէի ընդունի, սիմետրիան սովետից ա եկել, երբ սաղ ու ամեն ինչ ուզում էին սիմետրիկացնել, բայց չկարողացան, բայց քանի որ հեռու եմ ճարտարապետությունից, դժվարանում եմ կողմ կամ դեմ քվեարկել ու անտարբեր էլ չեմ, կուզենայի՝ ավելի տեղեկացված լինել, ավելի մանրամասն բացարտվեր ու պարզաբանվեր հանրությանը, բայց շատ ավելի կողմ եմ, որ նման աշտարակ կառուցվի ինչ-որ կառավարական շինության վրա, քան ևս մի անիմաստ դատարկությամբ լցված հսկա եկեղեցի կառուցեն:

    Հ.Գ. Մոտավորապես կիսում եմ Ռուֆուսի արտահայտած «եսիմ է» կարծիքը:

  22. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,177
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիմետրիայի խախտումը հակափաստարկ չէի ընդունի, սիմետրիան սովետից ա եկել, երբ սաղ ու ամեն ինչ ուզում էին սիմետրիկացնել, բայց չկարողացան, բայց քանի որ հեռու եմ ճարտարապետությունից, դժվարանում եմ կողմ կամ դեմ քվեարկել ու անտարբեր էլ չեմ, կուզենայի՝ ավելի տեղեկացված լինել, ավելի մանրամասն բացարտվեր ու պարզաբանվեր հանրությանը, բայց շատ ավելի կողմ եմ, որ նման աշտարակ կառուցվի ինչ-որ կառավարական շինության վրա, քան ևս մի անիմաստ դատարկությամբ լցված հսկա եկեղեցի կառուցեն:

    Հ.Գ. Մոտավորապես կիսում եմ Ռուֆուսի արտահայտած «եսիմ է» կարծիքը:
    Հսկա եկեղեցուն էլ եմ դեմ, բայց կարող ա շատ դրական լինի: Եթե լինի բաց գույնի քարերով, իրա ֆոնի վրա ունեցած փոքր եկեղեցին՝ Կաթողիկեն, շատ ավելի լավ կարտահայտվի, քան ներկայիս՝ ախմախագույն շենքերով ֆոնի վրա: Բայց էստեղ եթե-ներն ու իմ սուբյեկտիվ ընկալումը շատ-շատ են:

    Հրապարակի մասին:
    Ես մասնագետ չեմ: Ճարտարապետ չեմ: Ու իմ խոսքը մասնագիտական չի, ցավոք: Բայց կարող եմ ներկայացնել իմ իմացածն ու պատկերացումը:
    Նախ սիմետրիան սովետից չի, որ գալիս ա:
    Սիմետրիան միշտ էլ աչքին հաճելի երևույթ ա: Դա հանդիպում ա ոչ միայն ճարտարապետությունում, այլ նաև արվեստի այլ ճյուղերում, այդ թվում՝ քո մասնագիտություն գրականությունում:

    Վերադառնանք մեր հրապարակ: Ու վերադառնանք թեզին, որ «վերականգնում ենք Թամանյանի երազանքը»: Ես որքան հասկանում եմ, Թամանյանը բազում նախագծեր է ունեցել այդ շինության համար: Աշատարակով գուցե «հաղթողի» հավակնողներից մեկն էր, բայց ընդամենը սևագրերից մեկը: Ի վերջո ընտրվել է, նաև իր մասնակցությամբ, ոչ աշտարակով տարբերակը: Հաղթել է, ոչ աշտարակով տարբերակը: Սարքել են սա: Հետո կողքի ողջ ամեն ինչը հարմարացրել են եղածին, պահելու համար թե՝ սիմետրիան, թե՝ գեղեցիկ տեսքը: Էսօր ո՞նց որոշեցին, որ Թամանյանի երազանքը աշտարակն է: Ես նման բան չեմ տեսել: Թամանյանն ինքն է ընտրել ներկայիս տարբերակը: Բլեֆ է մնացածը, չգիտեմ, փող լվանանալու՞, թե՞ աշխատանք անելու իմիտացիայի համար: Էսօր աշտարակ կառուցելը խախտելու է ունեցած ողջ պատկերը: Իմ համեստ կարծիքով դա անթույլատրելի ա: Արկածախնդրություն, եթե կուզեք: Արժեքների կամայական վերանայում:

    Ի դեպ, ճարտարապետներից շատերը, էդ թվում անուն ու հեղինակություն ունեցող, դեմ են էս նախագծին: Սա էլ մասնագիտական տեսանկյունից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (18.05.2011), Շինարար (18.05.2011)

  24. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,923
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգամ եթե Թամանյանի նախագծերին վերադառնալու խնդիր լիներ, ապա դա կլիներ միանշանակ սխալ… ճարտարապետությունը որքան էլ որ գեղագիտական կողմ ունենա, նամանավանդ քաղաքաշինությունը, լուծում է կոնկրետ պայմաններում առաջացած կոնկրետ խնդիրներ… Թամանյանը նախագծել է մի քաղաք որը նախատեսված է եղել մաքսիմում 200 000 բնակչության համար, իսկ այսօր մենք ունենք քաղաք որը ոչ միայն չի կառուցվել ամբողջովին նույն նախագծով այլև իր բնակչույամբ 5 անգամ գերազանցում է նախատեսվածին… քաղաքաշինական խնդիրներն այսօր բոլորովին էլ այն չեն ինչ այն ժամանակ նախատեսված քաղաքի դեպքում կլինեին և բնականաբար հին լուծումներն այսօր միայն պրոբլեմներ են առաջացնելու… այսօր մենք ունենք քաղաքաշինական բոլորովին այլ մոդուլ/ էլեմենտ, դա մեքենան է և մեքենա/հասրակական տրանսպորտ/հետիոտն հարաբերություններ որոնք պետք է համահունչ և կոմպլիմենտար լինի կանաչապատման, բնակչության քանակի (բնակելի տնաշինության) և նրա աճի, բնակելի/ինդուստրիա/առևտրական և այլ խնդիրների հետ… Հյուսիսային պողոտան արդեն հսկա ծախս էր որը ոչ մի հարց չի լուծել… իսկ թմբուկը Հրապարակն առանցքից գցելուց բացի ուրիշ ոչինչ չի անելու… մի կողմից շեշտում են պատկերասրահ/շահումյանի արձան առանցքը մյուս կողմից նոր առանցք են առաջարկում որը զարգանալու տեղ չունի… և սա զուտ կոմպոզիցիոնալ տեսանկյունից, իսկ գործնականորեն աըն ոչ մի դեր չի խաղում… չարժե այդ փողը որ պիտի ծախսեն

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.05.2011), Kita (17.05.2011), Norton (18.05.2011), Yevuk (18.05.2011), Տրիբուն (18.05.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1913
    Վերջինը: 01.03.2008, 22:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •