Վեյ ջան , այ հիմա, երբ նայեցի "Նազարեն", շատ բան իր տեղն ընկավ, ի դեպ իմ խնդրանքով այն նայեց նկարիչ ընկերներիցս մեկը, ու գիտես թե ինչ ասաց...մեջ եմ բերում բառացի
կարծում եմ Հայկի կերպարների մեջ ոչ մի վուլգարություն չկա , ինքը այդ կոպտության ու թվացյալ պարզության մեջ փորձել է իր կերպարների տրամադրությունն ու բնավորությունը փոխանցել մեզ, էլի այսպես ասած այլաբանության լեզվով: Վերևում ասացին Վան Գոգի, Ռեմբրանտի կարծիքի մասին:Դա լրիվ ուրիշ աշխարհ է , Հայկը իր նկարներով մեր ռամիկին, հասարակ ժողովդի ծոցից դուրս եկածին է նկարել, ու դա չէի կարող ռեմբրանդական ոճի մեջ լիներ` սիրուն, կաթնագույն մաշկով, խոպոպ մազերով:Մեր ժողովուրդին իսկապես բնորոշ է որոշ կոպտություն ու իմ կարծիքով նկարիչը լավ էլ կարողացել է այդ կոպտությունը, համադրել ազնիվ ուժի, իսկ կանանց դեպքում նաև շիտակ, բնությունից եկող էրոտիկության հետ: Չգիտեմ ում ոնց , ինձ դուր եկավ , մանավանդ շարժանկարը նայելուց հետո, երբ այդ նկարների մեջ կերպարներ տեսա...էստեղ մենակ նայելը քիչ ա,պետք ա լսես,թափառես էդ պատկերների մեջ, հետո կերպարներին ծանոթանաս,սիմվոլների հետ խաղաս: Դու զգու՞մ ես, հայ տղամարդը ի՛նչ հզոր ա էստեղ,հայ կինը ի՛նչ էրոտիկ ա, մեծահասակները` իշխող,իսկ ամբոխը դատարկ ու լափառոշ...
Էջանիշներ