User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մաֆիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Տեսությունը լավ էլ անցնում է:

    Եթե հանկարծ մաֆիաներից մեկը սկսի նենց խաղալ, որ անպայման հանի մենակ քաղաքացու և ոչ մի դեպքում չկասկածի մաֆիաներից մեկին (հաճախ մաֆիոզները ստիպված են լինում կասկածել և քվեարկել հենց մաֆիայի դեմ), ապա միանգամից կջոկնվի նրա մաֆիա լինելը: Նենց որ հաստատ կարաս համարես, որ ցերեկով մաֆիան լավ էլ քաղաքացիների կողմից ա, մենակ տակից ա իր սև գործերը անում: Ուղղակի պետք է միշտ գնահատել բոլորի մաֆիա լինելու շանսերը և եթե բոլորի վրա կասկածը մոտավորապես հավասար է, իսկ այդպես է լինում ոչ թե տեսականորեն, այլ բոլոր լավ խաղերի դեպքում, երբ խաղում թույլ խաղացող չկա, այդ դեպքերում հաստատ սխալ ա քաղաքացի հանելը:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Արդեն սկսեցիր կրուտիտի գործակիցդ խոդի տալ։
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հանկարծ մաֆիաներից մեկը սկսի նենց խաղալ, որ անպայման հանի մենակ քաղաքացու և ոչ մի դեպքում չկասկածի մաֆիաներից մեկին (հաճախ մաֆիոզները ստիպված են լինում կասկածել և քվեարկել հենց մաֆիայի դեմ), ապա միանգամից կջոկնվի նրա մաֆիա լինելը: Նենց որ հաստատ կարաս համարես, որ ցերեկով մաֆիան լավ էլ քաղաքացիների կողմից ա, մենակ տակից ա իր սև գործերը անում:
    Չէ, սպասի, ալիքները պետք չի խառնել։ Ո՞վ ասեց, թե մաֆիոզը պիտի նենց պրիմիտիվ խաղա, որ միանգամից բռնվի։ Հարցն էլ հենց այն է, որ մաֆիոզը ինչքան էլ քաղաքացի ձևանա, միևնույնն է, ի վերջո, նրա նպատակը քաղաքացի հանելն է ու նա առավելություն ունի, քանի որ գիտի մյուսների քարտերը։ Ու հիմա արի իզուր չսկսենք խորանալ հոգեբանական հնարքների բազմազանության մեջ, որովհետև հավանականությունների հաշվելու իմաստով էդ բոլոր հոգեբանական նրբությունները չեզոք են կամ չեզոքացնում են իրար։
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի պետք է միշտ գնահատել բոլորի մաֆիա լինելու շանսերը և եթե բոլորի վրա կասկածը մոտավորապես հավասար է, իսկ այդպես է լինում ոչ թե տեսականորեն, այլ բոլոր լավ խաղերի դեպքում, երբ խաղում թույլ խաղացող չկա, այդ դեպքերում հաստատ սխալ ա քաղաքացի հանելը:
    Չէ, ինչքան էլ հմուտ լինեն խաղացողները, միևնույն է խաղի ընթացքում միշտ էլ լավ ու վատ խաղերի տարբերություններ լինում են։ Ինչպես ասում են՝ միշտ էլ լավից էլ լավը կա։ Ու խաղի ելքն էլ որոշվում է հենց նրանով, թե տվյալ խաղում ո՞վ ավելի խելացի ու ճարպիկ դրսևորեց իրեն, ո՞վ ավելի լավ իր դերը տարավ։
    Եթե լավ խաղացողներով մաֆիա խաղալու դեպքում կասկածները միշտ նույնը լինեին, խաղի իմաստը կկորեր։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.07.2007, 15:44:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Անգամ հաշվի առնելով այն, որ մաֆիաները միշտ խբելու են քաղաքացու, մեկ ա դուրս ա գալիս, որ չարժե հանել:
    Չնայած այդ դեպքը ամենավատն ա քաղաքացիների համար, բայց…
    Ու արի հավանականությունը նորմալ հաշվենք

    6 հոգուց մաֆիան ընտրում է 4 հոգու միջև, իսկ քաղաքացին 5,
    Հետևաբար մաֆիայի վրա կասկածի հավանականությունը մեկ անձի կողմից կազմում է 1/5 (20%) իսկ քաղաքացունը 1/4 (25%):
    Այսինքն քաղաքացու դուրս գալու հավանականությունը խաղից 25 տոկոսով մեծ ա քան մաֆիոզիինը: Փաստորեն, քո ասած ամենավատ դեպքում, երբ նենց լավ էլ խաղացել են մաֆիոզները և հարկ չունեն կասկածելու մյուս ընկերոջ վրա քաղաքացու հանելու հավանականությունը ստացվում է 60 տոկոս:
    Խի՞: Հեսա ավելի խորը բացատրեմ:
    Մաֆիայինը նշանակենք x քաղաքացունը կլինի 1.25x
    x + x + 1.25x + 1.25x + 1.25x + 1.25x + = 1
    այստեղից x = 0.2 => երկու մաֆիայի համար 0.4 => քաղաքացու դուրս գալու հավանականությունը 60% ի տարբերություն իմ ասած ճիշտ տարբերակի, որտեղ իրականում 66% է:

    Հիմա, մի հոգի հանեցինք…
    այս դեպքում մաֆիան հանում է 3/5 (40%) իսկ քաղաքացին 4/5 (20%), հիմա արդեն
    արդեն քաղաքացու դուրս գալու հավանականությունը երկու անգամ մեծ է հետևաբար
    x + x + 2x + 2x + 2x = 1
    x = 1/7
    երկու մաֆիա է 2/7
    Քաղաքացուն մնում է 5/7
    կամ 71 տոկոս:

    Տեսար, կրվար

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Մենք երբ դասարանով Մաֆիա ենք խաղացել ես քաղաքացի եմ ընգել :
    Միշտ մեր մոտ Մաֆիան պարտվում ա : Առանց բացառության միշտ :

  5. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Սուտա մի անգամ ես կրել եմ մաֆիա եղած ժամանակ

  6. #6
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Դիլիջանում խաղացել ենք մի "օյին", որը համենայն դեպս ինձ շատ ա դուր եկել, քանի որ ես վարողն էի, նախապես ներողություն եմ խնդրում, քանի որ կարող է, որոշակի սխալ պատմեմ եղածը, դե հոգնած էինք և արդեն ուշ էր:
    հետաքրքրության համար պատմեմ երրորդ դեմքից:
    խաղում էին՝
    Ներսես
    Շուշան
    Աստղիկ
    Փիլո (Philosoper)
    Jhon
    Rasata
    Arisol
    Արշակ
    Uluana
    Երվանդ
    նստած էին թվարկված հերթականությամբ
    Խաղը սկսվեց, վարողի աշքերդ հլը փակեք խոսքերով ու գնաաաաաաց
    առաջին ցերեկը բոորը խաղում էին իրենց պես և ոչ մի կասկած չէին հարուցում, Փիլոն կասկածեց ու պաշտպանեց բոլորին, Հովսեփը էլի սագհին արդարացրեց, Rastan խոսեղ այնպես որ կասկածեցին իրեն, Արշակը քիչ էր խոսում, Երվանդը նույնպես, ու իրար մեջ չգիտեմ ոնչ որոշեցինոր Անահիտն ա մաֆիա ու հանեցին խաղից
    Գիշերը Մաֆիան վրիպեց
    հաջորդ ցերեկը պարզ դարձավ որ Աստղիկը կարմիր է,բայց արշակը կասկածեց նրան, հետո անկապ կասկածեցին Հովսեփին ու հանեցին, բայց ոչ այդքան ակնհայտ, քանի որ մի քանի հոգի նրան պաշտպանում էին:
    և գիշերը , ինչպես սպասվում էր մաֆիան հեռացրեց 100% ոց կարմիր Աստղիկին
    Ցերեկը Rastan նորից խոսեց շատ կասկածելի ու բնականաբար դուրս եկավ խաղից, միաձայն կրակեցին բոլորը, բացի Արշակից, որը կասկածում էր Շուշանին:
    Գիշերը խաղից հեռանում է Շուշանը
    մնացին 5 հոգի, Արշակը շշկրված խոսեց ու նրան կասկածեցին և իհարկը հանեցին:
    եկավ գիշեր ու քանի որ նա եկավ պարզ դարձա որ մաֆիան 1-ից ավել չի կարող լինել, բայց մաֆիան չկրակեց:
    սա խաղի ամենալարված պահն էր, խաղից հեռացած բորոր անդամները քմծիծաղով հետևում էին իրադարձություններին, քանի որ նրանք գիտեին ով ով է, մնացած 4 կասկածում էին շրաջանով իրար վրա, ավելի ճիշտ 3-ը , Նաերեն գլուխը բռնել բան չէր հասկանում, ի վերջո կարծես թե եկան նրան որ դրվեց երկու հոգու թեկնածություն, նարանք էին Փիլոն ու Ներսեսը, այստեղ ամբողջ խաղի ընթացքում խիստ եղած վարողը պահանջեց որ քվեարկեն աչքերը փակ, որպեսզի վայրկյանի տարբերություն նույնիսկ չլինի, նրանք համաձայնվեցին, փակեցին աչքերը ու քվեարկեցին....
    վարողը ասաց որ եղավ ոչ ոքի, ու հանդիպելով խաղացողների վրդովված դեմքերին, բարձր ծիծաղեց, նարան միացան մնացած խաղացողները:
    Մի քանի վայրկյան Էշացած կանգնած էին եզրափակիչի 4 անդամները:
    և ինչ էր եղել....՞
    Վարողը բոլորին ցույց էր տվել, նույն սրտի 8-ը
    իսկ գիշերը նա դուրս էր հանում իր հայացողությամբ:

  7. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաֆիա

    Է՛դ, դու դեմք ես, դեմք...ապրե՛ս...

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մաֆիա

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտա մի անգամ ես կրել եմ մաֆիա եղած ժամանակ
    Ես ետ վախտ չեմ խաղացել :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաֆիա բեսմեռտնա:)
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.02.2012, 13:27
  2. Իտալական Մաֆիա
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.12.2009, 13:15
  3. Եկեք մաֆիա խաղանք
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 28.08.2009, 23:00
  4. Նոր Մաֆիա
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.06.2009, 09:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •