«Անհրաժեշտ են նոր մոդերատորներ» թեմայում «Կրոն» բաժնի համար ակումբցիների կողմից առաջարկվել են հետևյալ թեկնածությունները՝
Gardmanian (այժմ՝ Skeptic), Moonwalker, Ariadna, Ձայնալար, StrangeLittleGirl, Հայկօ, Ուլուանա, Արշակ, Rhayader, afr (այժմ՝ Shah), Jarre:
Թեկնածուներից շատերը հրաժարվել են կա՛մ ակումբում ընդհանրապես մոդերատոր լինելու առաջարկից, կա՛մ էլ «Կրոն» բաժնում մոդերատոր լինելու առաջարկից:
«Կրոն» բաժնում մոդերատոր լինելու համար թեկնածությունը քվեարկության դնելու համար համաձայնվել են Gardmanian (այժմ՝ Skeptic), Moonwalker և Jarre մասնակիցները:
Քվեարկությունը կազմակերպվում է փակ՝ ոչ մեկին չկաշկանդելու համար: Այն բազմակի ընտրությամբ է: Բացառված չէ, որ քվեարկության արդյունքներն ամփոփելուց որոշվի մոդերատոր «նշանակել» ոչ միայն ամենաշատ քվեները ստացողին, այլ ամենաշատ երկու քվեները ստացողներին, եթե ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չի: Բաժնում մոդերատոր է շարունակելու մնալ, նաև, Monk-ը:
Առաջինը բացվում է այս բաժնի մոդերատորության քվեարկությունը, քանի որ ամենահրատապն է: Սակայն առաջիկա օրերին կբացվեն նաև մյուս բաժինների համար քվեարկություններ: Ներկայումս զբաղված եմ թեկնածուների հետ իրենց թեկնածության առաջարկները համաձայնեցնելով, ինչպես նաև բաժինների խնդիրները հստակեցնելով (օրինակ կան թեկնածուներ կոնկրետ ենթաբաժինների համար, մինչդեռ ձեռնտու է, որ մոդերատորը զբաղվի ոչ թե կոնկրետ ենթաբաժնով, այլ ողջ բաժնով՝ իր բոլոր ենթաբաժիններով):
Քվեարկությունը կտևի մեկ շաբաթ: Թեման բաց է նաև քննարկումների համար: «Բոլորին դեմ եմ» կետ գոյություն չունի, որովհետև պետք է ընտրենք եղած թեկնածուների մեջից:
Էջանիշներ