Պետք է խոստովանեմ, որ բավական դժվար քննարկում, որոշում էր:
Կարելի է ասել, որ տարաձայնություն չունեինք, որ մոդերատոր լինեն թե՛ Moonwalker-ը, թե՛ Jarre-ը, ովքեր երկուսն էլ ստացել էին քվեարկածներից 50 տոկոսից ավելիի քվեն: Բայց ունեինք ուրիշ տարաձայնություն: Մրցույթին ներկայացված երեք թեկնածուներն էլ ղեկավար կազմի համար խիստ ընդունելի ու ցանկալի թեկնածուներ էին, նրանցից յուրաքանչյուրին էլ, ըստ էության, կարող էինք անվերապահորեն վստահել մոդերատորի «ղեկը»: Ու կար կարծիք, որ գուցե իմաստավորված է երեքին էլ նշանակել մոդերատոր: Շատ չեմ խորանա դետալների մեջ, երկու տեսակետներն էլ ունեին իրենց հիմնավորումները: Մի կողմից կուզեինք, որ հնարավորինս տարբեր կրոնական հայացքներ ունեցողներ ղեկավարեին բաժինը, մյուս կողմից մոդերատորների շատ քանակը կարող էր խանգարել բնականոն աշխատանքին, քայլերի համաձայնեցնելուն և այլնին: Հաշվի էինք առնում նաև քվեարկության ժամանակ տրված ձայների քանակները. մի կողմից բավական մեծ քանակությամբ քվեներ ուներ երրորդ թեկնածուն, այսինքն, կոպիտ ասած վայելում է մեծ շերտի վստահություն, մյուս կողմից այնուամենայնիվ ձայների քանակով զիջում էր մյուս երկու թեկնածուներին, իսկ քվեարկության արդյունքների հետ հաշվի չնստել չէինք կարող:
Ի վերջո որոշվեց մոդերատորություն վստահել միայն Jarre-ին ու Moonwalker-ին: Նրանց հետ միասին մոդերատորություն շարունակելու է նաև Monk-ը:
Անձամբ ես մեկ վայրկյան անգամ կասկած չունեմ այս եռյակի անաչառ ու արդյունավետ մոդերատորության մեջ, նրանք բաժինը ծաղկեցնելու ու պահելու են հանդուրժողականության մթնոլորտում:
Jarre և Moonwalker, շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու առթիվՄիաժամանակ ներողություն եմ խնդրում, որ Ձեզ ներքաշում ենք այս ներվային ու պատասխանատու գործի մեջ
Կարծում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի:
Skeptic, հետո լրացուցիչ կզրուցենք, բայց ես լիահույս եմ, որ քո հետ ևս կունենանք համագործակցություն ու խիստ հավանական եմ համարում, որ քեզ առաջարկենք այլ բաժնի մոդերատորությունը:
Բոլորին շնորհակալություն քվեարկությանը ակտիվ մասնակցության համար:
Էջանիշներ