User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Քիրվան...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քիրվան...

    Քիրվան...


    Խաչիպապն էրզրումցի էր:
    Գաղթի ժամանակ իր գերդաստանը հավաքած եկավ, գյուղի սուրբ Հովհաննեսը նմանեցրեց իրենց ժամին ու գլխարկը հանեց... Տան հիմքը էնպես գցեց, որ դուռն Էրզրումին նայի: Հիշողությամբ կրկնեց տան ամեն մի քարի նախշը: Ամեն առավոտ ելավ, նստեց դռան քարին, չիբուխը լցրեց ու էրգրին բարև արավ: Թուրք սահմանապահը չկարողացավ երբեք տեսնել սամանախախտ զգացմունքները:


    Խաչիպաը չսիրեց նոր գյուղի՝ քարերի մեջ կորած գերեզմանոցը:
    - Լաո, օր մեռա ինձի էդ անիծված քարերու մեջ չթաղեք, դուրա՜ն, հողո՛տ տեղ կթաղեք... Հայացքս դեպի Էրգիր....սողալով Էրգիր պիտի էրթամ...
    Հինգ տղին նշանեց ու պատվեր տվավ.
    - Ամեն մեկեդ յոթը լաճ տղա կուզիմ՝ Էրգրիս զինվորներ:
    Տարիներ անց թոռներին գիրկը նստացրած պատմեց Էրգրի մասին, թաքցրած ոսկեղենի տեղը պատմեց, ու երդում կորզեց, որ փոխարենը պապերի գերեզմանին խունկ պիտի ծխեն...
    - Սուրբ Հովհան ձըզի պահապան ի՛մ բալեք,- ասում էր պապը ու հայացքը դարձնում դեպի եկեղեցի: Ապա հիշում էր Տեր Մաղաքին, իր խոսքերով ասած՝ ղառղառին, ու դեմքը կնճռոտում:


    Նոր էին գաղթել Խաչիպապենք, երբ իրենց հյուր եկավ Ղազախի թուրքերից իր ընկերը՝ մոլլա Մահմուդը: Եկավ փաթաթվեց Խաչիպապին ու իրար հետ լաց եղան: Խոսեցին երկար, ու Մահմուդը Խաչիպապից իմանալով, որ Սուրբ Հովհաննեսը իրենց Էրզրումի իրենց ժամին նմանեցնելու համար է էստեղ մնացել, ուզեց տեսնել այն: Գնացին իրար հետ: Իրար հետ ներս մտան եկեղեցի, ծունկի եկան ու ամեն մեկն աղթեց իր աստծուն:
    Տեր Մաղաքն էդ պահին մտավ եկեղեցի, քարացավ մի պահ, ապա բացականչեց.
    - Նզովյա՜լ, դուրս կորի աստծո տաճարից...
    Խաչիպապը սպառնալից մոտեցավ նրան.
    - Նզովյալը դու՛ն ես, մարդն աղոթք կենե, ի՞նչ կուզես...,- ու կանգնեց դիմացը այնքան, մինչև Մահմուդն իր աղթոքը վերջացրեց, ապա մոտեցավ նրանց:
    - Բարի օր քեշիշ բաբա, մի նեղսրտի ու մի անիծիր աստծո մարդուն, դու էլ ես աստծո մարդ: Աստվածն էլ մեկն է, կուզե Ալլահ լինի անունը, կուզե Քրիստոս: Ես ձեր ազգի բարեկամն եմ, եկել եմ իմ քիրվայի տուն:
    - Աստծո անունը չտա՜ս, անհավա՛տ,-բացականչեց Տեր Մաղաքը,- դու՛րս ժամեն...
    - Քեշի՛շ բաբա, իմ քիրվայի հետ բարեկամությունն ինձ ավելի թանկ է, քան կրոնը: Ես ի՛նքս եմ ցանկացել աղոթել Քրիստոսին՝ քիրվայիս ընտանիքի փրկության համար: Ներող եղիր....Աստված քեզ հետ...,- ասաց Մահմուդն ու դուրս եկավ
    Խաչիպապը դաժան մի հայացքով նայեց տեր Մաղաքի զայրույթից վառվող աչքերին ու նետեց.
    - Ղառղառի կնմանիս, Տե՛ր Մաղաք...


    Տարին երկու անգամ բեռով-բարձով գալիս էր Մահմուդն իր քիրվայի «ոտքը», մնում էր նրանց տանը մի քանի օր, ու աղոթում էր սուրբ Հովհաննեսի պատի տակ. էլ ժամ չեր մտնում, որ Տեր Մաղաքի հետ չվիճաբանի:
    Գյուղի բարեկամն էր դարձել Մահմուդը, ու ամեն գալուց գյուղովի հավաքվում էին նրա հետ զրուցելու: Միայն Տեր Մաղաքն էր թշնամությունը պահում:


    Ու երբ հարյուր գարունը բոլորած Խաչիպապն իր հոգին ավանդեց, թաղմանը եկավ նաև Մահմուդը: Եկավ, լացեց, ու Խաչիպապի գերեզմանի կողքին խնդրեց Տեր Մաղաքին.
    - Քեշի՛շ Մաղաք, քիրվայիս հոգին թող աստծո խաղաղություն վայելե, կխնդրեմ քեզի, թե Աստված կսիրես, ե՛կ հաշտվինք, թող քիրվաս հանգիստ գնա....
    Տեր Մաղաքը լռեց մի պահ, ապա գրկեց Մահմուդին, ու Խաչիպապի գերեզմանին ժողովրդի զարմացած աչքի առաջ լսվեց նրանց երկձայն Տերողորմեան: Ժողովուրդն ուրիշ ե՞րբ էր տեսել մոլլային Տերողորմեա կարդալիս...


    Հեռանալուց առաջ Մահմուդը մատով խաչ նկարեց Խաչիպապի գերեզմանին ու ասաց.
    - Հավատիդ մեծության չափով ջեննեթի բարիքները վայելես, մե՛ծ մարդ...


    Տասն օր անց լուր եկավ, որ Մահմուդին քարկոծելով սպանել են Ալլահին ու իր մարգարեին անարգելու համար....
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.05.2011, 22:10: Պատճառ: վրիպակների շտկում՝ հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.05.2011), Ariadna (15.05.2011), ars83 (16.05.2011), CactuSoul (16.05.2011), Chuk (15.05.2011), Claudia Mori (15.05.2011), davidus (15.05.2011), E-la Via (15.05.2011), einnA (15.05.2011), Freeman (15.05.2011), Lusinamara (15.05.2011), Mark Pauler (15.05.2011), Moonwalker (15.05.2011), Morg (15.05.2011), murmushka (15.05.2011), Nare-M (16.05.2011), Smokie (16.05.2011), Tig (15.05.2011), Valentina (16.05.2011), Արէա (16.05.2011), Գեա (15.05.2011), Ինչուիկ (15.05.2011), Լուսաբեր (15.05.2011), Հայկօ (15.05.2011), Նաիրուհի (15.05.2011), Ջուզեպե Բալզամո (15.05.2011), Ռուֆուս (15.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •