Լափթոփը սենց թե նենց սկաների տակով անցնում ա, ուզում ա ձեռդ լինի, ուզում ա չամադանիդ մեջ: Նենց որ, տարբերություն չկա, եթե նույնիսկ վարի գնացած չլիներ:
P.S. Հա, ու տենց բան չկա, որ սկաներները փչացնում են էլեկտրական սարքավորումները: Տենց որ լիներ, սաղ-սալամաթ հեռախոս, e-book, tablet ու laptop մնացած չէր լինի: Էլ չեմ ասում, որ մարտկոցը հաստատ փչանալու տարբերակ չունի, քանի որ մագնիսական կրիչ չի: Փչացող բան որ լինի, առաջինը պիտի hard drive-ը փչանա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.09.2014, 22:31:
ՄԹ-ի ժողովուրդ, ինձ օգնեք մի հատ: Նյուքասըլից Մանչեսթըր հետդարձով գնացքի տոմս եմ ման գալիս, 70 քանի ֆունտ ա ցույց տալիս: Դա նորմա՞լ գին ա ձեր երկրի համար, թե՞ հնարավոր ա ավելի խելքին մոտ գնով տոմս ճարել:
2.5 - 3 ժամ ա մոտավոր արագընթացներով.
Գնացքի համար նորմալ ա, իմ իմացած կայքերում էլ էր էդքան մոտակա օրերի համար.
Բայց ժամերից էլ ա կախված, հնարավոր ա նույն օրվա տարբեր ժամերի համար ահագին մեծ գնային տարբերություն լինի. Մեկ էլ նայած թե քանի օր առաջ ես գնում տոմսը, նախօրոք առնելու դեպքում կարելի ա ավելի էժան տոմս գտնել.
Մեկ էլ եթե ավտոբուսների հետ խնդիր չունես, մեգաբասը շատ հարմար ա. Նոր նայեցի, 3 ժամ 45 րոպե տևողությունը ու £17.00-ով տոմս կա.
Շինարար (20.07.2015)
Մերսի ժող ջան: Չէ, աչքիս հրաժարվեմ: Զահլա չկա մի օրում էդքան եքա ճամփա գնալ-գալու: Բայց մինչև ամսի 26-ը Նյուքասըլում եմ լինելու, թե հավես ունեք, էրևացեք:
Էլի ՄԹ-ի ժողովրդին պետք ա գործի դնեմ Ինձ պետք ա առավոտ գիշերով Լանքասթրից հասնել Մանչեսթրի օդանավակայան (նենց, որ ամենաուշը վեցին էնտեղ լինեմ): Գնացքները նայեցի, հարմար ժամերով չկար: Ավտոբուսներն եմ նայում, էլի տենց հարմար ժամովը չկա: Հիմա հարց. բացի national express-ից ուրիշ ավտոբուսային ծառայություններ կա՞ն:
Ժող ջան, եթե ինքնաթիռի տոմս եմ առնում՝ Էդինբուրգ-Փարիզ-Երևան, ընդ որում Փարիզում սպասում եմ համարյա մի ամբողջ օր, Շենգեն պիտի՞ ունենամ, մեկ էլ եթե չէ, կարամ էդ սպասմանս ընթացքում դուրս գամ Փարիզ ֆռֆռամ, ասենք գնամ Էյֆելյանի մոտ նկարվեմ, բան:ԴԴ
Մերսի պատասխանի համար:
Շինարար (04.11.2015)
Շինարար (04.11.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ