Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էլի, ուզում եք ասել հաջողակ մարդը ոչ մի բան չի տարբերակու՞մ (ջոկում (ուզում եմ բառապաշարիցս հանել էդ բառը, հարմար բառն էլ կարծում եմ "տարբերակելն" է)(կատակում եմ) ): Մի մտածեք, թե հաջողակ մարդը կույր է, ուղղակի նա բախտավոր աստղի տակ է ծնվել: Բայց սա հաջողակներ մի տեսակ է, կան հաջողակներ, որոնք կյանքի ընթացքում են դառնում հաջողակ՝ իրենց վրա աշխատելով: Իսկ այ Ձեր խոսքը ես համարում եմ վատատես մարդու խոսք , ի՞նչ է նշանակում "էն որ չես ջոկում ինչքան դժբախտ ես"


Ameli գրառումս հումորային բնույթ ուներ,բայց համենայն դեպս ջոկելը տվյալ տեքստում մենակ տարբերելը չի,հասկանալն էլ ա:
Սաղ մարդկանց կյանքում էլ դժբախտություններ ու հաջողություններ կան,բայց մարդ կա դժբախտությունն ա ավելի շատ նկատում,մարդ կա՝հաջողությունը,բայց էդ չի նշանակում,որ երկրորդ մարդն ավելի հաջողակ ա,ուղղակի ինքը չի ջոկում,որ դժբախտ ա,ու մտածում ա երջանիկ ա,բնականաբար իրա համար կյանքն ավելի լավ ա,բայց էդ կածխված ա ոչ թե դեպքերից այլ իրանից: