User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1. Արէա (նախկիում՝ Մելակուս), «Կարոտ»

    22 48.89%
  • Հեղինակ 2. Chilly, «Անվերնագիր»

    28 62.22%
  • Հեղինակ 3. Kanamar, «Հիշողություն»

    13 28.89%
  • Հեղինակ 4. Firegirl777, «Անվերնագիր»

    8 17.78%
  • Հեղինակ 5. aragats, «Սերնդափոխություն»

    14 31.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

  1. #31
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
    Գրել ա:
    բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (20.05.2011)

  3. #32
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
    Գրել ա:
    բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
    Ինչու՞
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (20.05.2011)

  5. #33
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհամբեր սպասում էի, քանի որ չափածո մրցույթ դեռ չէի կարդացել։ Ըստ էության բացի վերջին տարբերակից մնացած բոլորն էլ հաճելի էր կարդալ ինձ համար։

    Սկսեցի

    1.Առաջին տարբերակի մեջ իրոք կարոտ տեսա, իսկ այս հատվածը շատ լավն է՝

    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:


    2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին

    ...
    Սպասածս սիրտ է,
    ...
    Կարոտս խիտ է...


    3. Հրաշալի է... շատ եմ սիրում ազգային թեմատիկով կոլորիտային գործեր և ուրախ եմ, որ այս գործի հեղինակը դա կարողացել է զգալ... Սիրո երգիչ ակումբցիներ ջան, շատ անուշ եք գրում, բայց անկեղծ ասած այդ թեմայից մի քիչ հոգնել եմ ու ուզում եմ ազգայինի օգտին քվեարակել, մի խոսքով ձայնս այս գործին է պատկանում։

    4. Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...


    Քարի սիրտը

    5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.05.2011), E-la Via (20.05.2011), Kanamar (05.08.2011), Արէա (20.05.2011), Եկվոր (20.05.2011)

  7. #34
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձրև

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:

    Քամին քարայրն է մտել,
    Փշաքաղվել է,
    Քարայրի հոնքը ծռվել,
    Աչքը շաղվել է:

    Շանթը զարկել է ամպին...
    Ա՜խ, վիրավոր է,
    Արյունաքամ կլինի
    Ամպը ուր որ է:

    Ի՞նչ կատարվեց... Երկնքում
    Քանդուքարափ է:
    Ամպերը փուլ են գալիս,
    Տեղատարափ է:

    Կապույտ մրրիկ է պայթել,
    Կապույտ մշուշ է...
    Ուռին ուզում է փախչել,
    Բայց արդեն ուշ է:

    Ուռին ճչում է կարծես.
    - Հասե՜ք. աղետ է:-
    Առուն ուշքի է եկել
    Եվ արդեն գետ է:

    Որոտում է ձորն ի վար,
    Հոսում է ինքը,
    Ինքը՝ նորին մեծություն,
    Փլված երկինքը:

    Ծառս է լինում և խառնում
    Ամպն ու ալիքը
    Եվ ծովերին է տանում
    Այս արհավիրքը:

    Հոգնած ամպի մի պատառ
    Քարափի հոնքին՝
    Ծիածանի թևի տակ
    Ավանդեց հոգին:

    Հավքը բախվեց ուռենուն...
    Ոստերից նրա
    Մոլորակներ թափվեցին
    Քարերի վրա:

    Ելավ քամին քարայրից,
    Է՜խ դու, գիժ քուռակ,
    Թավալ տվեց խոտերում
    Ու մտավ պուրակ.

    Ինչե՜ր արավ պուրակում,
    Պարզ է՝ ինչ կանի,
    Թրջված ու թավ մի պուրակ,
    Մի քուռակ քամի...

    Քացով տվեց ծառերին
    Եվ շյուղահարեց,
    Հրճվեց, թրջվեց, փռշտաց
    Ու նորից պարեց:

    Հանկարծ խրտնեց՝ պուրակում
    Մոլորված ամպից,
    Քառատրոփ սլացավ,
    Ընկավ քարափից...

    Վերը երկինք է վճիտ,
    Ներքևը ձոր է,
    Ամեն ինչ թարմ է այնպես,
    Ամեն ինչ նոր է:



    Համենայն դեպս:
    Հայկօ ջան 5+...
    Քվեարկել եմ 1-ի, 2-րդի և 5-րդի օգտին, բայց ավելի շատ հավանել եմ "Կարոտ"-ը...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  8. #35
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոեզիա չեմ սիրում ու չեմ կարդում, բացի հատուկենտ հեղինակներից

    Եթե հնարավորություն ունենայի առաջին տեղը Հայկօյին կտայի

    Հինգերորդ տարբերակը ընդահանրապես դուրս չեկավ: 4-րդը ոչ մի տեղ չէր տանում ու ձանձրալի էր: 1-ը վատը չէր, բայց աստծուն հիշատակելը փչացրեց ամբողջ տպավորությունը: Երրորդը շատ միապաղաղ էր, բայց մթնոլորտը հաջողվել էր ստեղծել: 2-ը լավն էր: Քվեարկել եմ 2-րդ ու 3-րդ տարբերակների օգտին ու անհամբեր սպասում եմ մյուս ստեղծագործական նախագծին, որը հուսով եմ չափածո չի լինի
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (05.08.2011), Smokie (20.05.2011)

  10. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան 5+....
    Պարզապես հրաշալի է, որ հենց Սահյանի տարբերակը այդքան բարձր ես գնահատել
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.05.2011, 10:57:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), Chilly (20.05.2011), Հայկօ (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ուլուանա (20.05.2011)

  12. #37
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի էն չէր… Էլի չեմ քվեարկի, կներեք:
    Պոեզիայից սպասելիքս այն է, որ ամեն մի հաջորդ տողը լրացնի նախորդին, ներդաշնակ լինի, ու ամեն տողից հետո այն աստիճան ցանկություն ունենաս հաջորդը կարդալու, որ եթե հանկարծ դրան որևէ արտաքին ազդակ խանգարի, դիսկոմֆորտ զգաս: Տարբերակներից ոչ մեկը այդ աստիճան ձգել չկարողացավ:
    Եթե «Անձրևը» մրցույթում լիներ, կարծում եմ, կքվեարկեի դրա օգտին. հատկապես մինչև քուռակի հայտնվելը հիանալի էր: Բայց դե էլի 100%-անոց չի, ուղղակի մյուսներից մի քանի գլուխ բարձր է: Քուռակը էշ-էշ համը հանեց:

    Մեկ էլ ուզում եմ նշել, որ ամեն մեկը միայն մի անգամ եմ կարդացել, այնպես որ հավանականություն կա, որ ինչ-որ հարցում սխալվում եմ: Համենայն դեպս եթե ցանկություն ունեմ վերընթերցելու, ապա ավելի շուտ «Անձրևի» սկիզբը, քան մնացածները:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.05.2011), Ուլուանա (20.05.2011)

  14. #38
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ.
    Հա, ես Սահյանի տարբերակները չգիտեմ, ինքն էլ ինձ համար ստեղծագործող է ուղղակի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #39
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հ.Հ.Գ.

    Իսկ Հայկօյի տարբերակը լավ հանգավորված «աջապսանդալ» էր, «Դատարկացնդաբանություններում» հաստատ իր արժանի տեղը կգտնի: Միանգամայն դրական իմաստով:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.05.2011)

  17. #40
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կակտուս, դու պոեզիայից բան չես հասկանում

    երկրորդ տարբերակը հենց քո ասած` շարունակի ինձ կարդալ, շարունակի վիճակներում էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. #41
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
    Ասածիցդ մի բան կարող եմ ենթադրել՝ տարբերակներց ոչ մեկը առանձնապես դուրդ չի եկել, իսկ Չիլլից մեծ ակնկալիքներ ունեիր /իհարկե գրելու առումով/

    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը






    2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին

    ...
    Սպասածս սիրտ է,
    ...
    Կարոտս խիտ է...




    4. Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...


    Քարի սիրտը

    5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է
    2-րդ, 4-րդ կետերի հետ լիովին համամիտ եմ , բայց 5-րդի հետ՝ չէ, կարծում եմ հոռետեսական ոչինչ չկա, իրականությունն է, վերջին տունը չհաշված՝ մնացածը նախկին իրականությունն է ու հուսով եմ վերջինն էլ շուտով կդառնա նախկին:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  19. #42
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, դու պոեզիայից բան չես հասկանում

    երկրորդ տարբերակը հենց քո ասած` շարունակի ինձ կարդալ, շարունակի վիճակներում էր
    Հես ա քո խաթեր նորից կարդամ երկրորդը
    Բայց ի միջի այլոց ասեմ, որ ես, իրոք, ո՛չ պոեզիայից, ո՛չ էլ արվեստի ուրիշ մի ճյուղից բան չեմ հասկանում, նման բաները ես զգում եմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. #43
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հես ա քո խաթեր նորից կարդամ երկրորդը
    Բայց ի միջի այլոց ասեմ, որ ես, իրոք, ո՛չ պոեզիայից, ո՛չ էլ արվեստի ուրիշ մի ճյուղից բան չեմ հասկանում, նման բաները ես զգում եմ:
    օգնեմ զգաս
    տարբերակ առաջին`

    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:

    էսքանն ինչ ասես արժեր

    երկրորդից էլ շատ սիրուն պատկեր ա ստացել հեղինակը`

    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    զգա բնությունը, Անի ջան, զգա

    առանց կատակի, պատկերները շատ են դուր գալիս, ապրեն հեղինակները
    բայց դե իմ ներսի ցինիկը երկու ձեռքով կքվեարկեր Հայկօ-ի վաենկամատի ու մատրիարխատի օգտին
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.05.2011), Հայկօ (20.05.2011)

  22. #44
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակ 2.

    Անվերնագիր

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    Նստել եմ սառը քարին,
    Սպասածս սիրտ է,
    Երկինքը լաց է տալիս.
    Կարոտս խիտ է...
    Լիլ, նախ՝ ինձ համար անցումը սահուն չի ստացվել, ձեռագրի, իսկ ավելի ճիշտ՝ տրամադրության, կամ գուցե աշխարհայացքի, տարբերություն կա (որ չէր էլ կարող չլինել), որ զգացվում է: Գուցե Սահյանն էլ նույն կերպ գրած լիներ, բայց այդ դեպքում կնշանակեր, որ ստեղծագործության 2 կեսերը գրել է տարբեր օրերի… Մի խոսքով:
    Ու մեկ էլ Garapost-ի հետ համաձայն եմ «Սպասածս սիրտ է» տողի հետ կապված… Դուրս չի գալիս

    Ի դեպ, կասկածներ ունեմ, որ այս տարբերակի համահեղինակը MWMS-ն է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.05.2011)

  24. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդն իրոք հրաշալի ա ստացվել: Ճիշտ ա առաջին տան հարևան ու դիմանան հանգերը մի փոքր չեն համապատասխանում ընդհանուր հանգավորմանը, բայց ընդհանուր առմամբ լավն էր, թե մտքի առումով, թե շարադրանքի, թե չափի ու հանգի հիանալի պահպանման համար: Բանաստեղծությունը կարդալիս պետք ա զգաս դրա երաժշտությունը, տեմպը, ռիթմը, որը իրոք կար Անվերնագրի մեջ: Դե իսկ վերջին տան մասին խոսելն ավելորդ է, Երկինքը լաց է տալիս..., հիանալի է: Քվեարկում եմ երկրորդ տարբերակի` Անվերնագրի օգտին:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.05.2011), Ամպ (20.05.2011), Եկվոր (20.05.2011)

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •