Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
Գրել ա:
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
Գրել ա:
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Chilly (20.05.2011)
Chilly (20.05.2011)
Անհամբեր սպասում էի, քանի որ չափածո մրցույթ դեռ չէի կարդացել։ Ըստ էության բացի վերջին տարբերակից մնացած բոլորն էլ հաճելի էր կարդալ ինձ համար։
Սկսեցի
1.Առաջին տարբերակի մեջ իրոք կարոտ տեսա, իսկ այս հատվածը շատ լավն է՝
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին
...
Սպասածս սիրտ է,
...
Կարոտս խիտ է...
3. Հրաշալի է... շատ եմ սիրում ազգային թեմատիկով կոլորիտային գործեր և ուրախ եմ, որ այս գործի հեղինակը դա կարողացել է զգալ... Սիրո երգիչ ակումբցիներ ջան, շատ անուշ եք գրում, բայց անկեղծ ասած այդ թեմայից մի քիչ հոգնել եմ ու ուզում եմ ազգայինի օգտին քվեարակել, մի խոսքով ձայնս այս գործին է պատկանում։
4. Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Քարի սիրտը
5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Պոեզիա չեմ սիրում ու չեմ կարդում, բացի հատուկենտ հեղինակներից![]()
Եթե հնարավորություն ունենայի առաջին տեղը Հայկօյին կտայի
Հինգերորդ տարբերակը ընդահանրապես դուրս չեկավ: 4-րդը ոչ մի տեղ չէր տանում ու ձանձրալի էր: 1-ը վատը չէր, բայց աստծուն հիշատակելը փչացրեց ամբողջ տպավորությունը: Երրորդը շատ միապաղաղ էր, բայց մթնոլորտը հաջողվել էր ստեղծել: 2-ը լավն էր: Քվեարկել եմ 2-րդ ու 3-րդ տարբերակների օգտին ու անհամբեր սպասում եմ մյուս ստեղծագործական նախագծին, որը հուսով եմ չափածո չի լինի![]()
I may be paranoid but no android!
Էլի էն չէր… Էլի չեմ քվեարկի, կներեք:
Պոեզիայից սպասելիքս այն է, որ ամեն մի հաջորդ տողը լրացնի նախորդին, ներդաշնակ լինի, ու ամեն տողից հետո այն աստիճան ցանկություն ունենաս հաջորդը կարդալու, որ եթե հանկարծ դրան որևէ արտաքին ազդակ խանգարի, դիսկոմֆորտ զգաս: Տարբերակներից ոչ մեկը այդ աստիճան ձգել չկարողացավ:
Եթե «Անձրևը» մրցույթում լիներ, կարծում եմ, կքվեարկեի դրա օգտին. հատկապես մինչև քուռակի հայտնվելը հիանալի էր: Բայց դե էլի 100%-անոց չի, ուղղակի մյուսներից մի քանի գլուխ բարձր է: Քուռակը էշ-էշ համը հանեց
:
Մեկ էլ ուզում եմ նշել, որ ամեն մեկը միայն մի անգամ եմ կարդացել, այնպես որ հավանականություն կա, որ ինչ-որ հարցում սխալվում եմ: Համենայն դեպս եթե ցանկություն ունեմ վերընթերցելու, ապա ավելի շուտ «Անձրևի» սկիզբը, քան մնացածները:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հ.Գ.
Հա, ես Սահյանի տարբերակները չգիտեմ, ինքն էլ ինձ համար ստեղծագործող է ուղղակի![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Իսկ Հայկօյի տարբերակը լավ հանգավորված «աջապսանդալ» էր, «Դատարկացնդաբանություններում» հաստատ իր արժանի տեղը կգտնի: Միանգամայն դրական իմաստով
:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ուլուանա (20.05.2011)
Կակտուս, դու պոեզիայից բան չես հասկանում
երկրորդ տարբերակը հենց քո ասած` շարունակի ինձ կարդալ, շարունակի վիճակներում էր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ասածիցդ մի բան կարող եմ ենթադրել՝ տարբերակներց ոչ մեկը առանձնապես դուրդ չի եկել, իսկ Չիլլից մեծ ակնկալիքներ ունեիր /իհարկե գրելու առումով/
2-րդ, 4-րդ կետերի հետ լիովին համամիտ եմ, բայց 5-րդի հետ՝ չէ, կարծում եմ հոռետեսական ոչինչ չկա
, իրականությունն է
, վերջին տունը չհաշված՝ մնացածը նախկին իրականությունն է ու հուսով եմ վերջինն էլ շուտով կդառնա նախկին:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
օգնեմ զգաս![]()
տարբերակ առաջին`
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
էսքանն ինչ ասես արժեր
երկրորդից էլ շատ սիրուն պատկեր ա ստացել հեղինակը`
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
զգա բնությունը, Անի ջան, զգա
առանց կատակի, պատկերները շատ են դուր գալիս, ապրեն հեղինակները
բայց դե իմ ներսի ցինիկը երկու ձեռքով կքվեարկեր Հայկօ-ի վաենկամատի ու մատրիարխատի օգտին![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Լիլ, նախ՝ ինձ համար անցումը սահուն չի ստացվել, ձեռագրի, իսկ ավելի ճիշտ՝ տրամադրության, կամ գուցե աշխարհայացքի, տարբերություն կա (որ չէր էլ կարող չլինել), որ զգացվում է: Գուցե Սահյանն էլ նույն կերպ գրած լիներ, բայց այդ դեպքում կնշանակեր, որ ստեղծագործության 2 կեսերը գրել է տարբեր օրերի… Մի խոսքով:Հեղինակ 2.
Անվերնագիր
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Ու մեկ էլ Garapost-ի հետ համաձայն եմ «Սպասածս սիրտ է» տողի հետ կապված… Դուրս չի գալիս
Ի դեպ, կասկածներ ունեմ, որ այս տարբերակի համահեղինակը MWMS-ն է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ուլուանա (20.05.2011)
Երկրորդն իրոք հրաշալի ա ստացվել: Ճիշտ ա առաջին տան հարևան ու դիմանան հանգերը մի փոքր չեն համապատասխանում ընդհանուր հանգավորմանը, բայց ընդհանուր առմամբ լավն էր, թե մտքի առումով, թե շարադրանքի, թե չափի ու հանգի հիանալի պահպանման համար: Բանաստեղծությունը կարդալիս պետք ա զգաս դրա երաժշտությունը, տեմպը, ռիթմը, որը իրոք կար Անվերնագրի մեջ: Դե իսկ վերջին տան մասին խոսելն ավելորդ է, Երկինքը լաց է տալիս..., հիանալի է: Քվեարկում եմ երկրորդ տարբերակի` Անվերնագրի օգտին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ