User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1. Արէա (նախկիում՝ Մելակուս), «Կարոտ»

    22 48.89%
  • Հեղինակ 2. Chilly, «Անվերնագիր»

    28 62.22%
  • Հեղինակ 3. Kanamar, «Հիշողություն»

    13 28.89%
  • Հեղինակ 4. Firegirl777, «Անվերնագիր»

    8 17.78%
  • Հեղինակ 5. aragats, «Սերնդափոխություն»

    14 31.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

    Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ չափածո:

    Ներկայացնում եմ Համո Սահյանի՝ բոլորիս հայտնի երեք ստեղծագործությունների առաջին երեք տները: Ձեզնից յուրաքանչյուրն ազատ է ընտրել այդ երեքից մեկն ու շարունակել իր ձևով, այդ թվում՝ ընտրելով վերնագիրը:

    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի չափածո, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ հինգշաբթի օրվա (19.05.2011) ավարտը՝ 24:00-ն:
    • Մայիսի 20-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել միայն մեկ տարբերակ (ոչ կարելի է ներկայացնել մի քանի ստեղծագործությունների շարունակություններ, ոչ էլ՝ նույն ստեղծագործության տարբեր շարունակություններ):
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:


    Ստորև ներկայացնում եմ Համո Սահյանի ստեղծագործություններից ընտրված երեք տարբերակների առաջին երեք տները, որոնք պետք է շարունակեք:



    Տարբերակ 1.

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    -------------

    Տարբերակ 2.

    Օրը մթնեց, ժամն է արդեն
    Իրիկնահացի,
    Տխրությունս կամաց-կամաց
    Փոխվում է լացի:

    Իջնում էին խոհուն, խոնարհ
    Դեզերի ուսին
    Մի կաթնահունց երկնակամար,
    Մի ծերատ լուսին…

    Մեկը մեկից ամաչելով,
    Եվ զուսպ, և հավաք,
    Նստում էին մերոնք կարգով՝
    Կրտսեր ու ավագ:


    ---------------

    Տարբերակ 3.

    Իմ պապը տնկել է
    Մեր գյուղի շիվերը,
    Իմ պապը պայտել է
    Մեր գյուղի ձիերը:

    Իմ պապը մեր գյուղի
    Պատերը շարել է
    Եվ բոլոր կամերը
    Մեն-մենակ քարել է:

    Ջրել է իր այգին,
    Ու մարգը բահել է,
    Եվ արդար քրտինքով
    Իր տունը պահել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.05.2011), Ariadna (10.05.2011), ars83 (10.05.2011), Chilly (12.05.2011), E-la Via (19.05.2011), Freeman (10.05.2011), Jarre (19.05.2011), Nare-M (11.05.2011), Գալաթեա (10.05.2011), Գանգրահեր (11.05.2011), Ինչուիկ (20.05.2011), ՆանՍ (10.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •