CactuSoul, լուրջ ես էլ եմ զգում, որ շուտ-շուտ [էս թեմայում] ինքս ինձ հակասում եմ, երեվի շատ ցրված եմ:
Արի մենակ սրա համար օրինակ բերեմ, թե-չէ լրիվ շիլա-շփոթ եմ սարքելու
Համաձայն եմ: Բայց երբ խոսքը նորմալ մարդու մասին է, ու թեորեմում էլ նման բան ասված չի, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ես որոշել նման բան գրել : Ես չեմ ասում, որ նորմալ մարդն իր արարքներից պիտի անպայմանորեն լավ զգա, այլ ասում եմ, որ նորմալ մարդն իր արարքներից վատ չի զգա: Սրանք շատ տարբեր բաներ են:
Ենթ. ունենք մարդ, ով չունի աշխատանք [դե հիմա պատճառները չգիտեմ, բայց ինքը հաստատ նորմալ մարդ ա], ինքը սոված է [ուղղակի չես պատկերացնում, փող էլ արդեն մի շաբաթ է չունի] ու ինքը ԲԵՍԱՄՏ ուզում է ուտել: Պարզ է, որ միակ ձեվը [քանզի, ասենք քաղաքական ինչ-որ պատճառներով, նրան ոչ-մեկ աշխատանք չի տալիս] գողությունն է: Հա մոռացա, ինքն ընտանիք ունի՝ 2 կին, եվ 2 երեխա, ու իրենք էլ են սոված: Բայց դե նա հասկանում է, որ դա այնքան էլ ճիշտ չի, քանզի նորմալ մարդ է: Մի օր էլ պարզվում է, որ ինքը գողություն է անում ...
Հետն էլ ինքն իրեն շատ վատ էր զգում գողություն անելիս, լուրջ: