Հոգնել եմ արդեն էս չար աշխարհից,
Որտեղ գույները աղոտ են,խամրած,
Չկա ոչ ծիծաղ,չկա էլ ժպիտ,
Ու էլ չեմ գտնի ես էլ ինքս ինձ:
***
Գիտես, սիրելիս անունդ տալիս,
Սրտումս ցավ է,հոգումս թախիծ,
Երևի սխալ հուշերիս գրկում ,
Անվերջ թաղել եմ ժպիտն իմ մտքում:
Գիտես կարոտս հոգիս է տանջում,
էլ չեմ հասկանում կարոտն է մաշում,
Բայց դու լավ գիտես, որ իմ հուշերում,
Կորցրել եմ ես քեզ իմ մեծ աշխարհում:




Մեջբերել
Էջանիշներ