Ստեղծում եմ օրագիր,որտեղ հետագայում տեղադրելու եմ առօրյաս,երբեմն ծիածանից դուրս, երբեմն էլ նրա գույների մեջ
....
Ցանկանում եմ ինձ արևային ու ուրախ գրառումներ...............
Ստեղծում եմ օրագիր,որտեղ հետագայում տեղադրելու եմ առօրյաս,երբեմն ծիածանից դուրս, երբեմն էլ նրա գույների մեջ
....
Ցանկանում եմ ինձ արևային ու ուրախ գրառումներ...............
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Անվերնագիր տողեր ներսից....
Այս մութ անկյունի երեկոներում,
Կորցրել եմ քեզ,ու չեմ էլ գտնում,
Մտածմունք, թախիծ իրար խառնված,
Ծնեցին հոգիս՝ հավետ փոթորկված:
Հիմա հեռու ես,չես հիշում էլ ինձ,
Չկաս,կողքիս չես, ու՞ր ես թողել ինձ,
Բայց դու չգիտես,որ մութ անկյունում,
Նորից նստել ու քեզ եմ հիշում:
***
Նորից դատարկ եմ,
Քամի է ներսս,
Չկան արևներ,
Չկա ծիածան,
Չկա հոգում իմ մի նոր արշալույս
Չկամ էլ ես,
Դու էլ էլ չկաս:
***
Չգիտեմ,կարող եմ նորից մոռանալ,
Թողնել ավերակ,
Թողնել հեռանալ,
Չգիտեմ կարող եմ ինքս ինձ ներել,
Կարող եմ լռել,ու ձայն չհանել:
Մինչ այս հարցերը կան իմ ուղեղում,
Դու նստած ես, ոչինչ չես ասում...
Վերջին խմբագրող՝ Rainbow Girl: 09.05.2011, 00:54:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Հոգնել եմ արդեն էս չար աշխարհից,
Որտեղ գույները աղոտ են,խամրած,
Չկա ոչ ծիծաղ,չկա էլ ժպիտ,
Ու էլ չեմ գտնի ես էլ ինքս ինձ:
***
Գիտես, սիրելիս անունդ տալիս,
Սրտումս ցավ է,հոգումս թախիծ,
Երևի սխալ հուշերիս գրկում ,
Անվերջ թաղել եմ ժպիտն իմ մտքում:
Գիտես կարոտս հոգիս է տանջում,
էլ չեմ հասկանում կարոտն է մաշում,
Բայց դու լավ գիտես, որ իմ հուշերում,
Կորցրել եմ ես քեզ իմ մեծ աշխարհում:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Ինչքան էլ աչքերս փակ լինեն հոգի՛ս,
Ինչքան չլսեմ,սրտիս ու խղճիս,
Մէկ է միտքս,թրթիռը սրտիս,
Հիշում են քեզ,ժպիտը դեմքիդ...
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Inna (10.05.2011), Lusinamara (10.05.2011), Nare-M (14.05.2011), unknown (17.05.2011)
Մի նեղացիր,երբ չեմ լսում քեզ,
Մի նեղացիր,որ չեմ տեսնում քեզ,
Մի նեղացիր,որ սիրտս սիրում է քեզ,
Որ կարոտում,ու տխրում է առանց քեզ:
Մի նեղացիր,որ լուռ եմ ասես,
Գիտես հոգիս խոսում է քեզ հետ,
Մի նեղացիր,որ հեքիաթում եմ քեզ հետ,
Ոչ քո կյանքում,թանկ քո կյանքում,
Մի նեղացիր հանգիստդ քոնե չէ,
Իմն է խանգարում եմ,
Մի նեղացիր....
Մի նեղացիր,որ կարոտում եմ աչքերը քո,
Ժպիտդ ու հայացքդ մտացածին,
Որ երկինքներում անձրևներ են ստեղծում լուռ,անշշուկ:
Մի տխրի,մի նեղացի,չգիտես,
Ներիր,բայց ես սիրում եմ քեզ...
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Ուզում եմ ինքս մոռանալ քեզ,
Մոռանալ,չապրել ու չշնչել քեզնով,
Ուզում եմ սիրտս էլ չհիշի քեզ,
Չապրեմ,չշնչեմ քեզանով էլ ես.
Ուզում եմ հրաշքները,որին հավատում էի չլինեն,
Չապրեմ էլ,ու չշնչեմ քեզանով.
Ուզում եմ երկնքին նայելիս չտեսնեմ էլ քեզ,
Չհիշեմ աչքերդ իմ սիրելի,
Չտխրեմ,ու չկարոտելմ էլ քեզ:
Բայց կյանքն այս դաժան,
Ամեն բացվող նոր առավոտներում
Ու մայրմտնող իրիկնամուտում,
Հիշեցնում են խոսքերը քո,
Լինեմ արթուն,թե երազում:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Տեսնել եմ ուզում աչքերը քո խոր,
Ժպիտդ մեղմ ու ինձ շոյող,
Լսել եմ ուզում խոսքերը քո թանկ,
Ինձանից հեռու,ու անհատակ:
Ուզում եմ նորից ընկերս լինես,
Ինձ հետ ուղեկից կյանքումս լինես,
Ուզում եմ հավատալ նորից հեքիաթիդ,
Ուզում եմ ջնջել տառապանք ու վիշտ,
Ուզում եմ ժպտալ իմ ողջ կյանքում,
Քո իսկ հրաշքի, ստեղծածիդ վրա,
Ուզում եմ լինես դու իմ հրեշտակ,
Ժպիտս,հավատս ու կյանքս միակ,
Ուզում եմ...
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Երբ լռությանդ մեջ որոնում եմ քեզ,
Ուզում եմ խոսես,ու էլ չլռես,
Երբ աչքերիդ մեջ ժպիտ եմ փնտրում,
Ուզում եմ հավետ ժպիտով լինես,
Ու երբ շուրթրեդ ասեն՝ սիրում եմ
Ուզում եմ հավետ երջանիկ լինես,
Թեկուզ,ոչ իմը,կողքիս չլինես:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Չգիտեմ ինչու՞, ու թե ո՞րտեղից
Քամին շշուկով քեզ բերեց հենց ինձ,
Խնդրեց, որ քեզ լինեմ ուղեկից
Պահեմ, պահպանեմ ցրտից,սառույցից:
խնդրեց,որ սիրտդ երբեք չկոտրեմ
Ու սպիներով դրանք չլցնեմ,
Խնդրեց ժպիտ բերեմ միշտ դեմքիդ,
Հավետ լինեմ միշտ կողքիդ:
Քամին հեռուն հեռացավ,
Թողեց անծանոթ քեզ ինձ հետ,
Ու մոռացավ ինձ ասել,
Որ երբեք քեզ չսիրեմ:
Վերջին խմբագրող՝ Rainbow Girl: 14.05.2011, 16:22:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Սրտիս անկյունում թաքուն պահել եմ քեզ,
Չեմ ուզում գնաս,ու նորից լքես,
Պահել եմ հուշերը թանկ լոկ քեզանից
Որ երբ կարոտեմ լինես միշտ կողքիս:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Երեկ թերթեցի գիրքն իմ անցյալի,
Ու լուսավոր էջերում գտա քեզ,
Դանդաղ թերթս թերթեցի ու աչքերս սառեցին՝
Արտասուքս լուռ հոսեց,ու հուշերս վերհիշվեց,
Նորից քեզ ես հիշեցի,ու աչքերս փակեցի:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Երբ հակասումներիս մեջ փնտրեցի պատասխան,
Դու չլռեցիր,դու ինձ ասացիր,չտխրես ես կամ,
Երբ քեզ կորցնելուց հետո դու լուռ էիր, չկաիր,ես փնտրում էի քեզ,
Ետ ճանապարհին դու ունեիր հարցեր,իմ հարցերն այն անտեսելով,
Այդ ժամ հոգիս չխոսեց,պապանձվեց,արհամարհեց,ու լռեց:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Մի պահ թվաց ես լսում եմ քեզ՝
Լռությունը քո,ու ձայնը սրտիդ,
Թվաց մենակ ես,կարիքս ունես:
Թողեցի դռները իմ բաց,
Ու վազեցի ես քեզ մոտ,
Դուռդ բաց էր, դու չկաիր,
Ներսում դատարկ էր,ու չկաիր,
Դուրս վազեցի,այնտեղ չէիր:
Նորից սրտիս հարցրի,
Դու այնտեղ չէիր,էլ չկաիր:
Վերջին խմբագրող՝ Rainbow Girl: 15.05.2011, 22:36:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Դու երկինքն ես իմ՝ աստղազարդ ու անձրևոտ,
Իմ օրն ես արևոտ ու ժպիտով լի,
Հեքիաթն ես իմ ստեղծած,իրական ես դու,
Դու ես իմ ժպիտը,որ կորցրել էի,չէի գտնում,
Դու ես հրաշքն իմ,ոչ ես քոնը,
Դու ես իմը,և ես քոնը,
Թեկուզ ստեղծած իմ հեքիաթում:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Իմ ծիածանից այն կողմ
Քեզ եմ տեսել իմ հրեշտակ,
Ու աչքերս արցունքով լի
Հավատացել քեզ սիրելիս:
Իմ ծիածանից այն կողմ,
Դու ես,չկա ոչինչ,
Չկա ոչ ոք,կա ամեն ինչ՝
Ես ու դու ենք ծիածանից այն կողմ:
Ծիածանից այն կողմ
Եթե էլ դու չլինես,
Չեմ լինի ես,
Չի լինի ծիածանս,
Չենք լինի մենք:
Մի թևավորի նրան, ում հետ դեպի երկինք չես գնալու....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ