User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 52 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: իմ ստեղծագործությունները

  1. #46
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե նաև կարդալը, բայց կարդալուց հետո նաև անպայման պրակտիկայում փորձարկելը
    Իրարից անկախ նույն բանը գրեցինք
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  2. #47
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անի Ներկարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրարից անկախ նույն բանը գրեցինք


    Երևի պատահական չէր

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անի Ներկարար (20.07.2011)

  4. #48
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդի՛կ, կա՛նգ առեք

    Մարդի՛կ, կա՛նգ առեք,
    Կանգնեցե՛ք մի պահ,
    Ու լուռ խոկացե՛ք,
    Թե ու՞ր եք գնում,
    Ինչու եք գնում,
    ԵՎ ինչի համար,
    ՈՒ՞ր եք շտապում,
    Շտապով անցնում,
    Չեք էլ նկատում,
    Որ շտապելով
    Կյանքն եք
    Զուր վատնում,
    Իրար հետ վիճում,
    Կռվում, նեղանում,
    Հետո էլ ներում
    Կամ արհամարհում,
    Անցնում եք արագ,
    Անփույթ, անհաղորդ,
    Ու չեք մտացում,
    Մինչև ու՞ր այսպես,
    Կանգնեցե՛ք մի պահ,
    Խորհեցե՛ք մարդիկ,
    Ձեր անցած ուղու,
    Ձեր ապրած կյանքի
    ԵՎ դեռ անցնելիք
    Օրերի մասին:
    Վերջին խմբագրող՝ Անի Ներկարար: 05.08.2011, 12:19:
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.08.2011), Malxas (05.08.2011), Tig (06.08.2011)

  6. #49
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անի Ներկարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդի՛կ, կա՛նգ առեք

    Մարդի՛կ, կա՛նգ առեք,
    Կանգնեցե՛ք մի պահ,
    Ու լուռ խոկացե՛ք,
    Թե ու՞ր եք գնում,
    Ինչու եք գնում,
    ԵՎ ինչի համար,
    ՈՒ՞ր եք շտապում,
    Շտապով անցնում,
    Չեք էլ նկատում,
    Որ շտապելով
    Կյանքն եք
    Զուր վատնում,
    Իրար հետ վիճում,
    Կռվում, նեղանում,
    Հետո էլ ներում
    Կամ արհամարհում,
    Անցնում եք արագ,
    Անփույթ, անհաղորդ,
    Ու չեք մտացում,
    Մինչև ու՞ր այսպես,
    Կանգնեցե՛ք մի պահ,
    Խորհեցե՛ք մարդիկ,
    Ձեր անցած ուղու,
    Ձեր ապրած կյանքի
    ԵՎ դեռ անցնելիք
    Օրերի մասին:

    Անի ջան, քո բոլոր բանաստեղծություններից այս մեկն ինձ առավել շատ դուր եկավ: Առաջւնթացն իրոք ակնհայտ է: Միջնամասում ընդգծել եմ այն տողը, որն իմ կարծիքով այնքան սահուն չի ստացվել: Փորձիր այնպես կազմել տողը, որ վերջում լինի ոչ թե վիճում, այլ վիճելով: :
    Սա իհարկե իմ կարծիքն է: Դու կարող ես չհամաձայնել և թողնել այնպես ինչպես որ կա:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.08.2011), Անի Ներկարար (05.08.2011)

  8. #50
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, քո բոլոր բանաստեղծություններից այս մեկն ինձ առավել շատ դուր եկավ: Առաջւնթացն իրոք ակնհայտ է: Միջնամասում ընդգծել եմ այն տողը, որն իմ կարծիքով այնքան սահուն չի ստացվել: Փորձիր այնպես կազմել տողը, որ վերջում լինի ոչ թե վիճում, այլ վիճելով: :
    Սա իհարկե իմ կարծիքն է: Դու կարող ես չհամաձայնել և թողնել այնպես ինչպես որ կա:
    Արմեն ջան անչափ շնորհակալ եմ արտահայտածդ կարծիքի համար, իսկապես ուրախ եմ , որ հավանել ես: Դիտեղությունդ ընդունում եմ , ուղղակի վիճում տարբերակը առավել շատ էր համապատասխանում բանաստեղծության ընդհանուր հանգին:
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (05.08.2011)

  10. #51
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորս
    Մի օր աշխարհ եկա
    Ու պարզ աչուկներով,
    Անզոր մի հայացքով
    Ժպտացի քեզ:

    Դու նայեցիր անթարթ
    Աչուկներին իմ պարզ,
    Ու հայացքում իմ լուռ,
    Դու քեզ գտար:

    Գտար մի նոր աշխարհ,
    Մի կյանք ու մի թրթիռ,
    Որ զարկերում սրտիդ
    Իմ անունով կոչես:

    Անցան օրեր բազում,
    Անցան և տարիներ,
    Եկան պահեր զվարթ,
    Ուրախ մանկան ճիչեր:

    Անհոգության գրկում
    Ժամերն արագընթաց
    Սլաքների զարկով
    Ինձ իջեցրին ցած;
    Երկնից երկիր իջած`
    Ես նայեցի հանկարծ
    Ու ապշահար տեսա,
    Գույներ բազում,բազում,
    Իմ գույներց տարբեր,
    Վարդագույնիրց հեռու:

    Դու ժպտացիր այդժամ
    Քո հայրական սիրով,
    Քո աչքերով հասուն,
    Տեսա աշխարհն անհուն:

    Ու երերուն քայլքով
    Ես քայլեցի առաջ,
    Ուղով անհայտ ու մութ
    Դժվար ու բարդ կյանքի:

    Դու զինեցիր անվերջ
    Խորհուրդներով քո խոր,
    Իմաստնությամբ լցված,
    Զրույցներով երկար:

    Ու օվկիանում կյանքի
    Չվախեցա երբեք,
    Փոթորիկից հուժկու,
    Ալիքներից ահեղ:

    Քանզի նավիս համար
    Ես շինեցի ղեկեր
    Քո խորհրդից հյուսված
    Խրատներից զորեղ:

    Դու նավապետ եղար
    Կյանքիս փոքրիկ նավին,
    Որ օվկիանում այդ մեծ
    Չ խ ո ր տ ա կ վ ե մ:
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (07.08.2011), Malxas (07.08.2011), Tig (07.08.2011)

  12. #52
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս վերջինի մեջ արդեն նկատվում է կոնկրետ ոճ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անի Ներկարար (07.08.2011)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Karen1998, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.10.2015, 18:03
  2. *e}|{uka*-ի ստեղծագործությունները
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 15.05.2010, 00:27
  3. Իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ unknown, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 76
    Վերջինը: 18.06.2009, 22:19
  4. Eva-ի ստեղծագործությունները
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.06.2007, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •