ուզում եմ ձեր դատին ներկայացնել իմ ստեղծագործությունները և սպասում եմ ձեր արձագանքներին
ուզում եմ ձեր դատին ներկայացնել իմ ստեղծագործությունները և սպասում եմ ձեր արձագանքներին
Արդար հատուցում
Հոգուս փոթորկվող խորխորատներում
Ցասման ալիքն է ծարս լինում կարծես
ՈՒ իր ահագույժ ձայնն է կարկառում համայն Աշխարհին` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:
Մարդկային հոգին անկար է,անուժ`
Համակերպվելու ու ըմբռնելու
Գազանաբարո մարդածիններին,
ՈՒ հոգիս արդար դատ է պահանջում
Համայն աշխարհից:
Քանի տասնամյակ դեռ կպահանջվի,
Որ ուրացության անարգ քողի տակ
Թաքցնեք արյամբ շաղախված
Մատնահետքերը ազգասպանների:
Քանի տասնամյակ դեռ կապրեք այդպես խավարում ստի.
Դեն նետեք իսպառ դիմակները ձեր,
Թոթափեք լուծը,որ խեղդում է ձեզ:
ՈՒ այդ ժամ միայն անդորր կտիրի
Խորխորատներում հոգուս անապակ:
Բայց մինչև չգա օրը հատուցման,
Չի լռի հոգիս,միշտ կաղաղակի` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:
Վերջին խմբագրող՝ Անի Ներկարար: 09.05.2011, 09:51:
Lusinamara (14.05.2011), Meme (09.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011)
ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԻ ԶԱՐԿ` ՍԻՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ
Երբ հոգիդ լռության մեջ մեղեդի է փնտրում
Ու փորձում լսել շշուկները օրվա,
Երբ հոգիդ խավարած լոկ լույսի է ձգտում,
Երբ մարել են արդեն արևները օրվա:
Ու թե մարմինդ դողում է հանկարծ
Ինչ-որ մի մտքից անսպասելի,
Դու ակամայից լուռ արտասվում ես
Ու ժպտում կրկին արցունքի միջից:
Երբ հոգուդ խորքում դաջվել են կարծես աչքերը նրա,
Ու երբ շուրթերդ,ինչ էլ դու անես,
Նույն համրահնչյուն անունն են տալիս,
Երբ մաշկդ անգամ ամեն բջիջով
Շնչում է նրա սիրով արբեցած
Դու մի վախեցիր ու մի երկմտիր,
Բացիր քո սիրտը,որ հորդի անհագ
Ներդաշնակ մի զարկ` սիրով թաթախված:
aragats (09.05.2011), E-la Via (09.05.2011), Lusinamara (14.05.2011), Malxas (20.07.2011), Meme (09.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011), Միքո (03.06.2011), ՆանՍ (21.07.2011)
Դարի ցավը
Անորոշ տագնապ ու անտեսանելի մի վախ ծածկամիտ,
Անժպիտ ծիծաղ ու լաց անարցունք,
Անկիրք,սառը սեր,
Անսեր,վավաշոտ կիրք ու ցանկություն,
Շինծու,վերամբարձ մի հպարտություն,
Շահամոլ-անշահ մի մտերմություն,
Պաճուճավորված,զուգված-զարդարված անպարզ պարզություն,
Ցեխով հունցված ու շաղախված առաքինություն,
Աջ ու ձախի,ին ու յանի միախառնություն,
Դարեր անցած,դարին հատուկ հոգու մերկություն,
Անգետ-գիտուն մի մարդուկի ինքնաբավություն
Ու եղածից դժգոհելու թուլակամություն,
Բարին չարից,լավը վատից զատել անկարող,
Ու հանցանքին անմեղ դասող միամտություն,
Փառքի տուտից կախված-գամված եսասիրություն,
ԵՎ ուրիշին ձեռք մեկնելու անկարողություն,
Սա է,գուցե,դարին տանջող նոր հիվանդություն,
Որով շուտվ կվարակվի մի ողջ մարդկություն:
aragats (10.05.2011), E-la Via (16.05.2011), Lusinamara (14.05.2011), Malxas (20.07.2011), Meme (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011), ՆանՍ (21.07.2011)
Անի ջան Ընդհանուր հետաքրքիր էին,,էս վերջինը դուրս եկավ:Երկրորդի մեջ հանգերի խնդիրներ կային ու մեկել առաջինի մեջտեղը էդքան ստացված չէր,իսկ առաջինի վերջն ու սկիզբը լավ էր ստացվել:
Անի Ներկարար (14.05.2011)
Անի ջան :Ամեն մարդ ստեղծագործումա,,գրում են ինչ զգումա,,,մենք կարանք ուղակի հանգերից ասենք բաներ,կամ որոշ բառեր որ չենք հասկանում,,թե չէ իմ կարծիքով գրողը սխալ բառեր չի գրում ուղակի չեն հասկանում,,,օրինակ էստեղ բառեր կաին որ ուղակի չհասկացա ,,ասեմ?![]()
Ինն ու յանը բոլորը գիտեն կնոջ և տղամարդու կերպարա,,,էդ իրականում տենց չի էդ նշանակումա հակառակ բևեռներ են,,ոնց որ հյուսիսն ու հարավը,,կինն ու տղամարդը,,ու ըտենց ելի ,,կոնկրետ չի նշանակում կին ու տղամարդ այլ,,էդ հակադրությունա ցույց տալի,,,մի անգամ էլ մեկը ինձ հարցրեց,,թե Էդ երկուսից որնա տղամարդը?,,,Ան ջան ինչ վերաբերումա հարցիս հասկացա արդեն,,լրիվ բռնումա արդեն,,նոր հասկացա էն խառնվելու պահը
Մի բան էլ հարցնեմ Անի ջան :Ասենք քո բանաստեղծությունները շատ լավն են դուրս գալիս են ,վերցնում եմ ու իմ անունն եմ գրում,,ոնց կարելիա ապացուցել որ եդ քոննա(oրինակը իմ վրով ասեցի,որ սխալ չհասկանան)
Դավիթ ջան, գոյություն ունի հեղինակային իրավունք,,քո բոլոր հարցերի պատասխանները կան այս գրքերում, խնդրում եմ ներբեռնիր ու կարդա![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ