ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԻ ԶԱՐԿ` ՍԻՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ
Երբ հոգիդ լռության մեջ մեղեդի է փնտրում
Ու փորձում լսել շշուկները օրվա,
Երբ հոգիդ խավարած լոկ լույսի է ձգտում,
Երբ մարել են արդեն արևները օրվա:
Ու թե մարմինդ դողում է հանկարծ
Ինչ-որ մի մտքից անսպասելի,
Դու ակամայից լուռ արտասվում ես
Ու ժպտում կրկին արցունքի միջից:
Երբ հոգուդ խորքում դաջվել են կարծես աչքերը նրա,
Ու երբ շուրթերդ,ինչ էլ դու անես,
Նույն համրահնչյուն անունն են տալիս,
Երբ մաշկդ անգամ ամեն բջիջով
Շնչում է նրա սիրով արբեցած
Դու մի վախեցիր ու մի երկմտիր,
Բացիր քո սիրտը,որ հորդի անհագ
Ներդաշնակ մի զարկ` սիրով թաթախված:
Էջանիշներ