Այսինքն ազատ ստեղ կարանք բանաստեղծություններ դնենք
Այսինքն ազատ ստեղ կարանք բանաստեղծություններ դնենք
Թույլ տուր,ով Աստված
Թույլ տուր,ով Աստված,գոնե մեկ վայրկյան
Մասնիկը դառնամ քո անծայր սիրո:
Թույլ տուր,ով Աստված,գոնե մեկ անգամ
Մարդկային հոգու խորքերը տեսնեմ:
Թույլ տուր,ով Աստված,գոն գեթ մի պահ,գեթ մեկ ակնթարթ
Աշխարհում արար թող ցավ չլինի,
Աշխարհում արար չլինի թախիծ,վիշտ ու տառապանք:
Թույլ տուր,ով Աստված,քո ամենազոր սիրով թաթախված
Մարդկային հոգում չարիք չծնվի:
Թույլ տուր,ով Աստված,
Թող մանկան ճիչը լինի խնդության,ոչ տառապանքի:
Թույլ տուր,ով Աստված,
Որ ծերունին այն,տարիների հետ փորձառու դարձած,
Չլինի անտուն,անսեր ու լքված:
Թույլ մի տուր Աստված,
Խեղված մարդկային մեղքերը համայն
Փակեն աչքերդ,խլացնեն հոգիդ:
Թույլ մի տուր Աստված,
Չարագործները մնան չդատված:
Թույլ մի տուր Աստված,
Որ մարդիկ անխիղճ տրորեն,փշրեն
Սերը` նուրբ ու թանկ`
Ամենասուրբը զգացմունքների մեջ քեզնից մեզ տրված:
Թույլ տուր,ով Աստված,
Անապակ սիրով իրար շղթայված սրտերը երկու
Թող գտնեն իրար,թող չբաժանվեն
ՈՒ թող արարեն քո հովանու տակ:
Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:
aragats (14.05.2011), Claudia Mori (14.05.2011), Kanamar (28.07.2011), Tig (14.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011), ՆանՍ (21.07.2011)
Տեր իմ,շնորհ արա
Տեր իմ,շնորհ արա,
Մի թող,որ հոգիս կարծրանա,
Տեր իմ,շնորհ արա,
Թող բարին ու լույսը միշտ մնա:
Տեր իմ,շնորհ արա`
Հոգումս սերը հուր դառնա,
Որ կայծերն այդ սիրո անմար
Մարդկային հոգում դառնան լույս-կամար:
Տեր,շնորհ արա,
Ազատիր հոգիս սուտ կապանքներից,
Թույլ տուր,որ ճախրեմ բարության ուղով:
Տեր,շնորհ արա,
Որ ճշմարտության փարոսը գտնեմ,
Որ չվարանեմ,որ չերերամ,
Տեր,շնորհ արա,
Մտքիս ու սրտիս ներդաշնակության սահմանը գտնեմ,
Որ ինքս ինձ հետ ես խաղաղ ապրեմ:
Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:
aragats (14.05.2011), Lusinamara (16.05.2011), Meme (14.05.2011), Sambitbaba (28.06.2011), ՆանՍ (21.07.2011)
Վատ չես գրում, ամեն դեպքում աճելու հնարավորություն եմ տեսնում, իսկ դա շատ լավ է, բայց մի ընկերական խորհուրդ՝ չափածո մի գրի, մտքերդ ավելի շատ արձակի են նման
![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
ԿԱՐՈՏՆԵՐԻՍ ՀՍԿԱ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ
Կարոտ... Այնքան թախիծ կա քո մեջ,այնքան հույզեր կան ամփոփված քո այդ մի քանի հատիկ տառերի արանքում:Կարոտ` սպասում ու սրտի արագ բաբախյուն,կարոտ` մենություն ու լուռ մենախոսություն,կարոտ` խամրած ժպիտ ու լուսե մի հավատ:Կարոտել եմ, ու ինձ թվում է ` կարոտներս մի հսկա ծաղկեփունջ են դարձել,ուր ամեն մի ծաղկաթերթ անգամ հարազատ է այնքան ու այնքան մտերիմ:Ու կարոտներս կարծես միահյուսվել են իմ ամբողջ էությանը,դարձել զգայարաններիս անբաժան մասնիկը:
Կարոտել եմ... Ու կարոտներիս հսկա ծաղկեփունջը այժմ քեզ եմ ուղարկում` որպես լուռ վկա իմ սպասումին:
Դու
Քո արևոտ աչքերում
Իմ հայացքն է ծվարել թաքուն,
Քո ձայնի անուշ ելևէջներում
Իմ անունն է շփոթվել, սառել:
Քո տաքուկ ու ջերմ ձեռքերում
Իմ հոգին է պատսպարվել:
Քո այրող շուրթերի տապից
Իմ շուրթերն են այրվել-ածխացել:
Քո հպարտ ու գերող քայլվածքում
Իմ կեցվածքն է լուռ արձանացել:
aragats (23.05.2011), Kanamar (28.07.2011), Lusinamara (23.05.2011), Meme (03.06.2011)
Իմ երազանքը
Երազանքս մի տուն է լոկ`
Լցված սիրով անարատ,
Երազանքս մի կյանք է գեթ`
Քո ափերով ջերմացած:
Երազանքս մի փունջ արև
ՈՒ լուսաթույր սեր է լոկ,
Երազանքս աստղակամար տիեզերքում
Հատված ուղու փայլն է գեթ:
Երազանքս քո աչքերում խիտ կուտակված,
Շանթահարված մի ամպ է:
Երազանքս պարզ է այնքան
Իր բարդ, երկար ուղու մեջ:
Երազանքս լուռ է, մեղմիկ`
Ամառային քամու պես,
Երազանքս հորդ է այնքան`
Գարնանային գետի պես:
Երազանքս է հավերժ սիրել,
Հավերժ հոգալ
Ու նվիրվել հավերժ քեզ:
aragats (23.05.2011), Lusinamara (23.05.2011), Meme (03.06.2011), Renata (19.09.2011)
Հոգու թռիչք
Հոգու թռիչք, որ անկասելի է ու անրջային,
Զգացում, որ չես կարող համեմատել անգամ
Ջութակի նուրբ հնչյունների դյութանքի հետ,
Երջանկություն, որ ավելին է,քան հույզերի պոռթկում
Հավատ, որ հավատամք է ծնում քո հոգում,
Ու անլուր նվիրվածություն,
Որ սրտումդ ծնում է անդորր ու խաղաղություն:
Վերջին խմբագրող՝ Անի Ներկարար: 23.05.2011, 20:14:
aragats (23.05.2011), Sambitbaba (28.06.2011)
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Sambitbaba (28.06.2011), Անի Ներկարար (24.05.2011)
Lusinamara (23.05.2011)
Հավերժ բացակա
Նվիրվում է կուրսընկերուհուս` Բախչինյան Լուսինեի հիշատակին
Դասն սկսված է:Լսարանը լեփ-լեցուն է:Բոլորն աշխույժ զրուցում ու զրնգուն ծիծաղում են:Բայց հանկարծ ներս է մտնում դասախոսը ,ու ազմուկը դադարում է:Ամեն մեկը զբաղեցնում է իր տեղը, ու թվում է` ամեն ինչ հենց այնպես է, ինչպես և պետք է լիներ: Բայց լսարանի մի անկյունում ինչ-որ տեղ դատարկ է ու լուռ....
Լռել են լուսե մի ծիծաղ ու ժպիտ մի նուրբ, լռել են խոնարհ ու զուսպ աչուկներ երկու, լռել են խորհրդավոր ու ժանտ լռությամբ: Ներկա են բոլորը , ու կարիք չկա ներկա-բացակայի: Ներկա են նրանք, ովքեր հավերժ փաստելու են ՆՐԱ բացակայությունը: Դասն ընթանում է սովորականի պես, ու մոլորակն էլ նույն ուղեծրով է շարժվում:Կարծես ոչինչ չի էլ փոխվել. աղճատվել ու ընդհատվել է միայն մի նորելուկ ընթացք, որ դեռ շատ անհուններ ուներ անցնելու:Ամեն ինչ նույնն է կարծես,Պարզապես լսարանի մի համեստ անկյունում էլ չի փայլատակի լուսնի աղոտ լույսը, չի բաբախի մի սիրտ , ու չի ծիծաղի մի աղջնակ` Լուսինե անունով: Դու հավերժ մեր սրտերում ներկա, բայց, ավաղ, հավերժ բացակա...
Sambitbaba (28.06.2011)
Ու ինչ է կյանքը
Ու ինչ է կյանքը.դատարկ մի ափսե,
Որի անհատակ հորձանքում մթե,
Այրվում են տանջվում,հոգիները մեր,
Ու ինչ է կյանքը. անվերջ պայքարի մի հերթաշրջան,
Սև ու սպիտակի մի հերթափոխում,
Դաժան , բայց լուսե մի անէություն:
Ու երբ երկնքում` սև ու տխրամած
Կայծակն է այրվում բոցերով լափող,
Մեր հոգիներում լույս է առկայծում,
Որը փոխվում է մի անանց հույսի,
Ու շրջափոխում սև ու սպիտակի
Հուրհրատում է ոսկեփայլ բոսոր,
Մի պահ նորաթուխ,որ դեռ չծնված,
Պիտի հուշ դառնա օվկիանում կյանքի,
Ու կաթիլ դառնա վեհ մի արցունքի,
Որ երկնելու է ապաշխարանք սուրբ:
aragats (02.06.2011), Lusinamara (02.06.2011)
Երջանկության փոքրիկ աղավնին
Երջանկությունս նման է կարծես փոքրիկ աղավնու, որ հաճախ ճախրում, վեր է բարձրանում, ու իր թևերով ցրում է ամպոտ թխրությունս մութ:Երբեք ու երբեք չեմ խնդրել Աստծուց ինձ համար ոչինչ, աղոթել եմ լոկ քեզ համար, իմ սեր, ու երջանկությանս փոքրիկ աղավնին որպես պահապան քեզ եմ առաքել: Ու թեև հաճախ խարխափել եմ մութ դռեների առջև, բայց չեմ դադարել փնտրել լույսը ջինջ: Ու ամեն գիշեր իմ հոգու փոքրիկ մատուռում վսեմ վառել եմ մոմեր քեզ համար,իմ սեր: Ու գիշերային սուրբ լռության մեջ սիրտս է ցավից կամաց հառաչել: Ախ~ երջանկության իմ փոքրիկ թռչուն,բարձրացիր վերև, ճախրիր դու հեռուն, միացրու իրար գիշերն ու տիվը,կապիր մի կամուրջ, որ գտնեն իրար մոլորված, տխուր հոգիները մեր, որ աղոթքներս դառնան հավատամք, որ կյանքիս ամեն ակնթարթն անգամ ես ապրեմ միայն երջանիկ սիրով:
Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:
Գոռ Ջան - Հայ (27.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ