ուզում եմ ձեր դատին ներկայացնել իմ ստեղծագործությունները և սպասում եմ ձեր արձագանքներին
ուզում եմ ձեր դատին ներկայացնել իմ ստեղծագործությունները և սպասում եմ ձեր արձագանքներին
Արդար հատուցում
Հոգուս փոթորկվող խորխորատներում
Ցասման ալիքն է ծարս լինում կարծես
ՈՒ իր ահագույժ ձայնն է կարկառում համայն Աշխարհին` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:
Մարդկային հոգին անկար է,անուժ`
Համակերպվելու ու ըմբռնելու
Գազանաբարո մարդածիններին,
ՈՒ հոգիս արդար դատ է պահանջում
Համայն աշխարհից:
Քանի տասնամյակ դեռ կպահանջվի,
Որ ուրացության անարգ քողի տակ
Թաքցնեք արյամբ շաղախված
Մատնահետքերը ազգասպանների:
Քանի տասնամյակ դեռ կապրեք այդպես խավարում ստի.
Դեն նետեք իսպառ դիմակները ձեր,
Թոթափեք լուծը,որ խեղդում է ձեզ:
ՈՒ այդ ժամ միայն անդորր կտիրի
Խորխորատներում հոգուս անապակ:
Բայց մինչև չգա օրը հատուցման,
Չի լռի հոգիս,միշտ կաղաղակի` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:
Վերջին խմբագրող՝ Անի Ներկարար: 09.05.2011, 09:51:
Lusinamara (14.05.2011), Meme (09.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011)
ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԻ ԶԱՐԿ` ՍԻՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ
Երբ հոգիդ լռության մեջ մեղեդի է փնտրում
Ու փորձում լսել շշուկները օրվա,
Երբ հոգիդ խավարած լոկ լույսի է ձգտում,
Երբ մարել են արդեն արևները օրվա:
Ու թե մարմինդ դողում է հանկարծ
Ինչ-որ մի մտքից անսպասելի,
Դու ակամայից լուռ արտասվում ես
Ու ժպտում կրկին արցունքի միջից:
Երբ հոգուդ խորքում դաջվել են կարծես աչքերը նրա,
Ու երբ շուրթերդ,ինչ էլ դու անես,
Նույն համրահնչյուն անունն են տալիս,
Երբ մաշկդ անգամ ամեն բջիջով
Շնչում է նրա սիրով արբեցած
Դու մի վախեցիր ու մի երկմտիր,
Բացիր քո սիրտը,որ հորդի անհագ
Ներդաշնակ մի զարկ` սիրով թաթախված:
aragats (09.05.2011), E-la Via (09.05.2011), Lusinamara (14.05.2011), Malxas (20.07.2011), Meme (09.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011), Միքո (03.06.2011), ՆանՍ (21.07.2011)
Դարի ցավը
Անորոշ տագնապ ու անտեսանելի մի վախ ծածկամիտ,
Անժպիտ ծիծաղ ու լաց անարցունք,
Անկիրք,սառը սեր,
Անսեր,վավաշոտ կիրք ու ցանկություն,
Շինծու,վերամբարձ մի հպարտություն,
Շահամոլ-անշահ մի մտերմություն,
Պաճուճավորված,զուգված-զարդարված անպարզ պարզություն,
Ցեխով հունցված ու շաղախված առաքինություն,
Աջ ու ձախի,ին ու յանի միախառնություն,
Դարեր անցած,դարին հատուկ հոգու մերկություն,
Անգետ-գիտուն մի մարդուկի ինքնաբավություն
Ու եղածից դժգոհելու թուլակամություն,
Բարին չարից,լավը վատից զատել անկարող,
Ու հանցանքին անմեղ դասող միամտություն,
Փառքի տուտից կախված-գամված եսասիրություն,
ԵՎ ուրիշին ձեռք մեկնելու անկարողություն,
Սա է,գուցե,դարին տանջող նոր հիվանդություն,
Որով շուտվ կվարակվի մի ողջ մարդկություն:
aragats (10.05.2011), E-la Via (16.05.2011), Lusinamara (14.05.2011), Malxas (20.07.2011), Meme (09.05.2011), Աշոտ Երկաթ (09.05.2011), Գոռ Ջան - Հայ (27.08.2011), ՆանՍ (21.07.2011)
Անի ջան Ընդհանուր հետաքրքիր էին,,էս վերջինը դուրս եկավ:Երկրորդի մեջ հանգերի խնդիրներ կային ու մեկել առաջինի մեջտեղը էդքան ստացված չէր,իսկ առաջինի վերջն ու սկիզբը լավ էր ստացվել:
Անի Ներկարար (14.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ